+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

solar poqer plant in Odzun

Գյուղ Օձուն

|

16 կՎտ

Օձունի ընտանիքի արևային լուծումը

Արևային էներգիա Ձեր ընտանիքում

Մեր առջև առաքելություն ունենալով հասանելի դարձնել արևային էներգիան բոլորին, սկսեցինք մի նախագիծ Օձուն գյուղում։
Շատ ընտանիքներ անցել են այլընտրանքային էներգիայի՝ տեղադրելով արևային կայան և սկսել են խնայելով միջոցներ։
Նախագծի շրջանակներում տեղադրվեց 16 կՎտ հզորությամբ արևային կայան՝ եռաֆազ հոսանքով։ Տարեկան կտրվածքով ընտանիքի համար արտադրվում է ավելի քան 22 400 կՎտժ էլեկտրոէներգիայի, որը համարժեք է տարեկան ավելի քան 1 100 000 դրամի խնայողության։ Արևային էներգիայի միջոցով ընտանիքը խնայողությունները ուղղում է իր գործունեության մեջ ստանալով ավելի շատ օգուտներ։

Ի՞նչ ապրանքանիշեր են օգտագործվել

Ընտանիքի համար տեղադրվել են Ameri Solar ապրանքանիշի վահանակներ, Goodwe արևային կերպափոխիչ և իհարկե բոլոր պաշտպանիչ ավտոմատիկ համակարգերը։

Ի՞նչ սարքավորումներ են տեղադրվել

  • 41 հատ Ameri Solar սոլար 390 Վտ հզորությամբ մոդուլներ
  • 1 հատ 15 կՎտ հզորությամբ Goodwe ապրանքանիշի կերպափոխիչ
  • Իմպուլսային գերլարումներից պաշտպանության համակարգեր
  • Հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանիչ համակարգեր

Ֆինանսավորում

Ընտանիքը Օձուն համայնքում կարողացավ տեղադրել արևային համակարգ պետական աջակցության ֆոնդերի միջոցով։

Ժամանակն է խնայելու

Ընտանիքի հոսանքի ծախսը, ամսական մոտ 100 000 դրամ, զրոյանում է ՝ ի շնորհիվ տեղադրված արևային ֆոտովոլտային համակարգի։ Խնայողությունը ընտանիքը ներդնում է իր գյուղատնտեսական աշխատանքների մեջ մեծացնելով ընտանեկան եկամուտը։

Իսկ չե՞ք ցանկանում Դուք էլ խնայել ընտանեկան բյուջեն և ունենալ սեփական էներգիայի աղբյուրը։

Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով, գին–որակ տեսանկյունից արևային ՖՎ համակարգի լավագույն տարբերակը։

Այլ նախագծեր

Հետադարձ զանգի պատվեր