Ձեր դատին ենք հանձնում Էկո Ստեպ Արմենիայի վերջին աշխատանքներից մեկը՝ 100 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը՝ TEXWORLD ընկերության հոսանքի ծախսերը նվազեցնելու նպատակով կառուցված։
Արևային համակարգի կառուցման համար օգտագործվել են գերմանական արտադրության մոնոկրիստալային արևային վահանակներ, ներքին իմպուլսային պաշտպանական սարքեր՝ կայծակից բարձր լարումներից և ցանցից եկող կոմուտացիոն սարքերից առաջացած գերլարումներից պաշտպանության համար։ Տեղադրվել է ավելի քան 98% ՕԳԳ-ով արևային կերպափոխիչ (ինվերտոր), որն ապահովում է արևային ՖՎ կայանի բարձր արտադրողականությունը։
Արևային կայանը ֆինանսավորվել է Armswissbank CJSC-ի կողմից արտոնյալ պայմաններով` European Bank for Reconstruction and Development (EBRD) #GEFF ծրագրի շրջանակում, Green Climate Fund -ի և #CIF-ի օժանդակությամբ: