Պետությունը խրախուսում է արևային էներգիայի զարգացումը Հայաստանում։
Այս անգամ Էկո Ստեպի համագործակցությունը Պետության հետ է։ Փանիկի մանկապարտեզում տեղադրվեց 30 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը կզրոյացնի մանկապարտեզի ջեռուցման ծախսերը։
Տեղադրվել են գերմանական, մոնոկրիստալային տիպի արևային վահանակներ, բարձր ՕԳԳ ապահովող արևային ինվերտոր և ամբողջական պաշտպանություն՝ հակակայծակային, իմպուլսային գերլարումներից պաշտպանական և այլ համակարգեր։