Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
Արևային համակարգեր Արմավիրում, Էկո Ստեպ Կանաչ Էներգիա

Էկո Ստեպ Արևային ընկերության նոր արևային կայանը Մաստեր Ֆուդ չրի արտադրամասում։ Տեղադրվել է 90 կվտ դրվածքային հզորությամբ ՖՎ համակարգ

16 Aug 2022

Համաձայնեք, որ Արմավիրի մարզը ասոցացվում է չրի հետ, իսկ որտեղ չրանոց՝ էնտեղ հոսանքի բավական մեծ ծախս, որտեղ հոսանքի ծախս՝ էնտեղ արևային կայան։

 

Բիզնեսի զարգացման էներգախնայող ուղին բռնեց Մաստեր Ֆուդ ՍՊԸ-ն՝ տեղադրելով 90 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունից։

Արմավիրի բնակլիմայական պայմաններում՝ արևային ռադիացիայի մակարդակով պայմանավորված՝ արևային կայանը կարտադրի տարեկան ավելի քան 193 000 կՎտ հոսանք, որն էլ, բիզնեսի համար համարժեք է տարեկան 6 975 000 դրամի խնայողության։

 

Արևային կայանի տեղադրման ֆինանսավորումն արեց մեր գործընկեր Ակբա Լիզինգ վարկային կազմակերպությունը։

 

Էկո Ստեպ ընկերությունը կրկին հավատարիմ մնաց որակի քաղաքականության իր սկզբունքներին՝ տեղադրելով բարձրորակ արևային պրոդուկտներ՝ առավելագույն ավտոմատիկ համակարգերով։

Տեղադրվել են

 

Մենք ավելի քան վստահ ենք մեր արևային համակարգերի որակի և երկարակեցության վրա և շնորհակալ ենք հաճախորդին՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։

 

Մայնինգ ֆերմա և էներգախնայողություն։ 200 կՎտ հզորությամբ արևային կայանը զգալիորեն կկրճատի մայնինգ ֆերմայի հոսանքի ծախսերը։

Արևային կանգառ Թումոյում։ Նախագիծ՝ իրականացված Թումո, Էկո Ստեպ Արմենիա և Վոլնա քոլեքթիվ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։