Էկո Ստեպը շարունակում է իր գործունեությունը ծառայություն մատուցելով ոչ միայն ընտանիքին, բիզնեսին և պետությանը, այլ նաև եկեղեցուն։
Հերթական արևային համակարգը տեղադրվեց Սբ․ Սարգիս եկեղեցում՝ ջեռուցման կարիքները հոգալու նպատակով։ Տաք ջիի համար Էկո Ստեպ ընկերությունը եկեղեցուն նվիրեց արևային ջրատաքացուցիչ, որը կծառայի խոհանոցում և բաղնիքում արևից անվճար տաք ջուր ունենալու համար։
Արևային համակարգի տեղադրումը հովանավորել է Հայբիզնես Բանկը։ Կայանի լիարժեք և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվել են Ամերի Սոլար ամերիկյան արտադրողի 450 Վտ հզորությամբ արևային վահանակներ, Գուդվի բրենդի արևային ինվերտոր, ամբողջական ավտոմատիկա և պաշտպանիչ համակարգեր։
Շնորհակալ ենք եկեղեցուն՝ հենց մեզ վստահելու համար։