Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
արևային կայան

Հնարավո՛ր է։ Արևային վահանակների տեղադրումը բազմաբնակարան շենքում ՀՆԱՐԱՎՈ՛Ր Է

09 Mar 2021

Պատասխանատու լինելով ազգի բարեկեցիկ կյանքի, տեխնիկական առաջընթացի, էկոլոգիական հիմնախնդիրների համար՝ 2021 – ը մենք սկսեցինք երկու նոր սկզբունքով՝ պատասխանատու ենք և հնարավոր է։
Հերթական արևային կայանը տեղադրվել է Դավթաշեն համայնքում, որը ճանաչվել է Երևան քաղաքի ամենաէկո թաղամասը։ Էկոացրել ենք բազմաբնակարան շենք ՝ կոտրելով այն կարծրատիպը, որ արևային վահանակներ բնակելի սեկտորի համար կարելի է տեղադրել միայն առանձնատներում։
Տեղադրված 410 Վտ հզորությամբ, մոնոկրիստալային տիպի, հալֆ քաթ տեխնոլոգիայով արևային պանելները տեղադրվել են շենքի վերելակի, մուտքի լույսերի և պենտհաուսի հոսանքի ծախսը նվազեցնելու նպատակով։
Որպես առավելագույն արտադրողականության և էֆեկտիվության գրավական՝ տեղադրվել են GoodWe բրենդի արևային կերպափոխիչներ։

Արևային համակարգի տեղադրումը ֆինանսավորվել է Ինեկո Բանկի կողմից՝ արտոնյալ, էներգախնայող պայմաններով։