Էկո Ստեպի կանաչ ընտանիքին միացավ նաև Թեոֆարմա ընկերությունը՝ տեղադրելով 60 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Արևային կայանը տարեկան կարտադրի 87 600 կՎտ*ժ էլեկտրոէներգիա, որը համարժեք է բիզնեսի տարեկան 4 380 000 դրամ խնայողության։ Էկոլոգիական տեսանկյունից՝ կայանի տեղադրումը նվազեցրեց գազի 26 տ արտանետումներ դեպի շրջակա միջավայր։
Արևային վահանակների հզորությունը՝ 450 Վտ։
Արևային մոդուլի տեսակը՝ մոնոկրիստալային։
Տեխնոլոգիան՝ Հալֆ քաթ (Half-cut solar technology):
Արևային ինվերտորը՝ Sofar Solar 60 կՎտ եռաֆազ։
Կոնստրուկցիան՝ տանիքային, երկաթ և ալյումին։
Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Թեոֆարմա ընկերությանը՝ ցուցաբերած վստահության համար։