Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
arevayin-vahanak

Բիզնեսը խնայում է նույնիսկ ձմռանը! Հերթական՝ 220 կվտ դրվածքային հզորություն ունեցող արևային կայանը տեղադրվեց արտահանող խոշոր ընկերություններից մեկում

02 Feb 2021

Ներկայացնում ենք Էկո Ստեպ Արմենիա ընկերության կողմից կառուցված կայաններից մեկը՝ Բիգամա Ֆրուտ ընկերությանը պատկանող ձկնաբուծարանի էներգախնայողության նպատակով։
Ձկնաբուծարանը, որ ամսական ուներ 1 200 000 դրամ հոսանքի ծախս, այժմ խնայում է՝ տեղադրված 220 կՎտ դրվածքային հզորության շնորհիվ։ 

Նախագիծը ֆինանսավորվել է Արմ Սվիս Բանկ ՓԲԸ-ի կողմից՝ արտոնյալ պայմաններով՝ հատուկ, էներգախնայող պրոդուկտների համար նախատեսված, 0% կանխավճարով։
Այսինքն, բիզնեսը սկսեց խնայել՝ առանց որևէ սկզբնական ներդրման։ Շնորհակալ ենք մեր գործընկեր բանկերին՝ մեր հաճախորդներին նման հնարավորություն ընձեռնելու համար։

Նախագծի երկարաժամկետ, հաստատուն աշխատանքի ապահովման նպատակով տեղադրվել են համաշխարհային թոփ բրենդների շարքը զբաղեցնող, ամերիկյան Ամերի Սոլար արտադրող ընկերության արևային վահանակները, Գուդվի ընկերության արևային ինվերտորները, Ստաուբլի ընկերության արևային պաշտպանիչ համակարգերը, ավտոմատիկան և այլ աքսեսուարները։

Ունենալով էներգախնայողության նոր մակարդակ՝ Բիգամա Ֆրուտ ընկերությունը կներդնի խնայած գումարը բիզնեսի ընդլայնման գործում, կմեծացնի արտադրանքի և արտահանման ծավալները՝ ուղղակիորեն դրական ազդելով ՀՀ տնտեսության զարգացման վրա։

Շնորհակալ ենք մեզ վստահելու և ճիշտ ներդրում կատարելու համար։
 

 

Հերթական արևային նախագիծը Արարատի մարզում՝ 50 կՎտ դրվածքային հզորություն սուպերմարկետի ցերեկային հոսանքի ծախսը զրոյացնելու նպատակով

Երկուսը մեկում՝ էներգախնայողություն և անձրևապաշտպան, արևապաշտպան ծածկ