գ․ Ձորաղբյուր
|
7.7 կՎտ
Արևային էլեկտրակայան տան համար - 7.7 կՎտ
Ընտանիքը կխնայի ավելի քան 500 000 դրամ տարեկան՝ Էկո Ստեպի արևային կայանի շնորհիվ։
Հերթական արևային կայանը տեղադրվեց պետական սուբսիդավորման ծրագրով՝ Կոտայքի մարզում։
Հայ Էկոնոմ Բանկի և պետության համատեղ ֆինանսավորմամբ ընտանիքը տեղադրեց արևային ՖՎ համակարգ, որն արտադրում է տարեկան ավելի քան 11 655 կվտժ էլեկտրոէներգիա։
Կայանի բարձր որակը ապահովում են տեղադրված որակյալ արևային կոմպոնենտները՝
• Canadian Solar CS6W-555MS վահանակներ թվով 14 հատ
• Sofar 10KTLM-G3 արևային կերպափոխիչ՝ ներկառուցված պաշտպանիչ համակարգերով հագեցած
• Իմպուլսային գերլարումներից պաշտպանիչ համակարգեր, հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանություն
Հիշեցնենք, որ տեղադրված արևային վահանակների Canadian Solar բրենդը ճանաչվել է 2024թ․ լավագույն արևային ապրանքանիշը՝ Forbes ամսագրի կողմից, որի համար հիմք են ընդունվել բրենդի նորագույն տեխնոլոգիաները, ՕԳԳ-ն, որակի այլ կոմպոնենտները։
Բացի Forbes-ի կողմից ճանաչումից, Կանադիան սոլարը տարիներ շարունակ զբաղեցնում է աշխարհի լավագուն արևային ընկերությունների ԹՈՓ 5 հորիզոնականը։
Որակը ապահովված է Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերության կողմից
Որակը առաջնային է Էկո Ստեպ Արմենիայում։ Մենք առաջարկում և տեղադրում ենք միայն ԹՈՓ հորիզոնական զբաղեցնող արևային պրոդուկտներ, որոնք ապահովում են մեր տեղադրումների երկարակեցությունն ու առավելագույն արտադրողականությունը
Ինչու՞ ընտրել բարձրորակ արևային վահանակներ
1. Էֆեկտիվություն: Բարձրորակ արևային մոդուլները, ինչպիսինն է Կանադիան սոլարը, արևի լույսից գեներացնում են շատ ավելի մեծ էլեկտրոէներգիա՝ առավելագույնի հասցնելով կայանից ստացվող օգուտները։
2. Երկարակեցություն: Պրեմիում դասի մոդուլները, նվազագույն սպասարկման ծախսերով, աշխատում են ավելի երկար տարիներ, որը թույլ է տալիս ավելի երկար խնայել։
3. Երաշխիքային ժամկետ: Թոփ բրենդները, որոնք ունեն որկար տարիների արտադրական փորձառություն, առաջարկում են երաշխիքային ավելի երկար ժամկետներ՝ հիմնվելով սեփական փորձառության վրա։
4. Կայուն արտադրողականություն: Բարձրորակ վահանակները դրսևորում են լավագույն արտադրողականություն՝ նույնիսկ վատագույն եղանակային պայմաններում։