Հպարտությամբ ենք նշում այն մասին, որ Էկո Ստեպ Արմենիա ընկերությունը հերթական անգամ վստահված է և այս անգամ՝ ճարտարապետների կողմից։
12 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրված է ՀԽՍՀ վաստակավոր, ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի թանգարանում։
Արևային համակարգը նախատեսված է թանգարանի հոսանքի ծախսերի կրճատման և նույնիսկ զրոյացման համար։ Արտադրելով տարեկան նվազագույնը 17 400 կՎտ էներգիա՝ կայանը կապահովի թանգարանին տարեկան մոտ 800 000 դրամի խնայողությամբ։
Արևային կայանի տեղադրումը ֆինանսավորվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից՝ արտոնյալ պայմաններով, որը խրախուսում է ՀՀ-ում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը։
Մնալով հավատարիմ կարևորագույն սկզբունքին՝ Էկո Ստեպ Արմենիա ընկերությունը տեղադրել է բորձր որակի արտադրանք՝ մատուցելով բարձրորակ ծառայություն։
Տեղադրվել են նորագույն՝ half-cut տեխնոլոգիայով, մոնոկրիստալային արևային վահանակներ՝ 410 Վտ հզորությամբ։ Կայանի անխափան աշխատանքն ու երկարակեցությունն ապահովելու նպատակով տեղադրվել են բոլոր տեսակի պաշտպանական համակարգերն ու ավտոմատները։
Եվս մեկ անգամ՝ շնորհակալ ենք վստահության համար։