Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
արևային վահանակ Արարատում

Հերթական արևային նախագիծը Արարատի մարզում՝ 50 կՎտ դրվածքային հզորություն սուպերմարկետի ցերեկային հոսանքի ծախսը զրոյացնելու նպատակով

17 Feb 2021

Ավշարի «Հրաշք աշխարհ» սուպերմարկետը միացավ մեր էկո ընտանիքին, արևայնացրեց իր բիզնեսը, բարձրացրեց մրցունակությունը և նվազեցնելով կոմունալ ծախսերը՝ իջեցրեց բիզնեսի ինքնարժեքը։

Նախագիծը ֆինանսավորել է մեր գործընկեր Հայէկոնոմ Բանկը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման վարկատեսակով։

Շնորհիվ այս շատ պրոդոկտիվ համագործակցության՝ առաջարկում ենք՝

Արևային կայանի իդեալական աշխատանքի ապահովման նպատակով տեղադրվել են համաշխարհային առաջատարներ՝ Ամերիսոլար ամերիկյան բրենդի արևային վահանակներ և Գուդվի բրենդի գերմանաչինական բրենդի արևային ինվերտոր՝ հոսանքի մինիմալ կորուստներով։

Տեղադրված արևային մոդուլները պատկանում են Half-cut, մոնոկրիստալային տեսակին և ունեն 410 Վտ հզորություն։ Գրավելով ավելի քիչ տարածք՝ արևային վահանակները արտադրում են ավելի շատ հոսանք՝ շնորհիվ բարձր ՕԳԳ-ի։

Արևային համակարգի տեղադրման, մոնտաժի աշխատանքներից առաջ կատարվել է տանիքի վերանորոգում՝ հարմարեցնելով այն արևային կայանի դիրքին, տեղադրման ստանդարտներին։

Հրաշք սուպերմարկետը ընտրեց բիզնեսի զարգացման իր տարբերակը՝ ճիշտ տարբերակը։ 

․․․Հարցերի դեպքում՝ մեր մասնագետները սիրով սպասում են Ձեր զանգին։
Խորհրդատվության համար զանգահարեք 077 388 338 հեռախոսահամարին կամ այցելեք մեր գրասենյակներ՝
-ք․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զ/ծ, Գայի 51
-ք․ Մարտունի, Երևանյան 22
-ք․ Եղեգնաձոր, Միկոյան 5