Ecostep LLC
Մեր մասին Ապրանքներ Մեր նախագծերը Ֆինանսավորում Բլոգ Կոնտակտներ
արևային-վահանակներ

Օձունի օդը ամենամաքուրն է, բայց էլ ավելի է մաքրվում՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրմամբ ․․․

04 Sep 2020

Հաջորդ կայարանը՝ գյուղ Օձուն, որը, ի դեպ, մեր տեղադրող թիմի ամենասիրելի գյուղն է՝ ամենաարևոտ, բայց ամենազով․․․

 

16 կՎտ դրվածքային հզորությունը կծառայի գյուղմթերքի սառնարանների հոսանքի ծախսի նվազեցմանը։

 

Կա թյուր կարծիք այն մասին, որ Լոռու մարզը զուրկ է արևի մեծ ներուժից․․․ Համեմատած ՀՀ այլ մարզերի՝ օրինակ Արարատի կամ Գողարքունիքի հետ՝ այն իսկապես զիջում է` կապված ամպամածության հետ, սակայն արևային վահանակները աշխատում են նույնիսկ ամենաամպամած եղանակին։ Ինչևէ, Լոռու մարզում 16 կՎտ հզորությամբ արևային կայանի տարեկան արտադրողականությունը 22 240 կՎտ/ժ է, որն էլ համարժեք է տարեկան 1 000 000 դրամի խնայողության։ 

Տեղադրվել են գերմանական AXITEC բրենդի մոնոկրիստալային, Half-Cut տեխնոլոգիայով, 390 Վտ հզորությամբ արևային վահանակներ, GoodWe բրենդի արևային եռաֆազ ինվերտոր, պաշտպանական համակարգեր, ավտոմատիկա․․․

Մի խոսքով՝ հաճախորդն ունի ամեն ինչ՝ բարձր արտադրողականություն և անվտանգություն ապահովելու համար։

Եվս մի արդարացված ներդրում Լոռու մարզում։ Մթերային խանութը կունենա անվճար հոսանք արևից

Արդյոք կարելի՞ է արևային համակարգը տեղադրել բազմաբնակարան շենքի տանիքին։ Պատասխանը՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՅՈ՛։