Լինելով մասնագիտացված արևային համակարգեր տեղադրող ընկերություն՝ Էկո Ստեպը երաշխավորում է տաք ջրի սպառման ծախսերի զրոյացումը՝ արևային ջրատաքացուցիչի տեղադրումից հետո։
Էկո Ստեպ ընկերությունը առաջարկում է արևային ջրատաքացուցիչներ ինչպես ներկված բաքով, այնպես էլ ամբողջությամբ չծանգոտվող, սննդային մետաղից՝ ներսից և դրսից։
Համակարգի առավելություններից մեկն էլ այն է, որ բաքի ներսում տեղադրվում է մագնեզիում, որը ժամանակի ընթացքում իր վրա է կլանում ջրում առկա աղերը՝ պաշտպանելով բաքի ներսի կոմպոնենտները՝ սենսորները, էլեկտրական տենը աղակալումից․․․
Իզալացումն արվում է եռաշերտ կարգով՝ կաուչուկ պարունակող նյութով, որի միջից անցնում են սմարթ, տաքացնող լարեր՝ բացառելով խողովակների՝ ձմռանը սառչելու ռիսկերը։ Իզալացումը փակվում է պլաստիկ խողովակով՝ արևի ճառագայթներից կամ թռչունների կտցահարումներից պաշտպանելու համար։
Արևային ջրատաքացուցիչի առկայությունը տանիքին դարձել է պարտադիր պայման Հայաստանում ․․․ 10 տարի առաջ կպատկերացնեի՞ք Ձեր տունը առանց արդուկ կամ սառնարան․․․ Հիմա չեք պատկերացնի նաև առանց արևային ջրատաքացուցիչի․․․