+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Արևային կայան

Երևան

|

150 կՎտ

Երևան Շամպայնի Գործարանը «զրոյացրել» է հոսանքի ծախսերը

Էներգիայի ծախսերը բիզնեսների համար միշտ մեծ մարտահրավեր են եղել, հատկապես այն ոլորտներում, որտեղ արտադրությունը մեծ ծավալներ է ընդգրկում։ Երևանի Շամպայնի գործարանը որոշեց այս խնդիրը լուծել խելամիտ և կայուն եղանակով՝ ներդնելով սեփական արևային կայան և վերականգնվող էներգիայի համակարգ։

Գործարանի նպատակը պարզ էր. ոչ միայն նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը, այլև ապահովել շարունակական և անկախ էներգիայի աղբյուր՝ առանց արտադրական գործընթացների խափանման։

Գործարանը համագործակցեց Էկո Ստեպի հետ, որը մատակարարեց բարձրորակ արևային համակարգ, սարքավորումներ, ամբողջական էներգետիկ լուծումներ և բարձր սպասարկում, որպեսզի ապահովվի կայանի անխափան աշխատանքը առնվազն հաջորդ 30 տարիների համար։

Արևային կայանի տեխնիկական առանձնահատկությունները

Ameri Solar 705 Վտ հզորությամբ արևային վահանակներ՝ 240հատ – ապահովում են կայուն և մաքուր էլեկտրաէներգիայի աղբյուր,

 

SOLAX բրենդի  արևային կերպափոխիչներ՝ 2 հատ – փոխարկում են արևի էներգիան էլեկտրականության, բարձր արդյունավետությամբ,

 

Ամբողջական պաշտպանության համակարգ, որը երաշխավորում է համակարգի ավելի քան 20 տարվա արտադրողականություն։

Արդյունքները

Այս 150 կՎտ պիկային հզորությամբ կայանը տարեկան կխնայի ավելի քան 12,000,000 դրամ, և գործարանը կստանա էներգետիկ անկախություն, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ հիմնական արտադրական գործընթացների վրա՝ առանց լրացուցիչ ծախսերի և խափանումների։

Շամպայնի գործարանը դարձավ օրինակ այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են ներդնել մաքուր, կայուն և երկարաժամկետ արդյունավետ էներգետիկ լուծումներ։ Էկո Ստեպը այս ճանապարհին ապահովեց ոչ միայն տեխնիկական սարքավորումները, այլ նաև բարձրորակ սպասարկում և ապահովություն՝ դարձնելով էներգետիկ ապագան կանխատեսելի և անվտանգ։

 

Ինչու՞ Բիզնեսի համար ընտրել արևային էներգիա

Արևային էներգիան ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ֆինանսապես խելամիտ լուծում է բիզնեսների, գործարանների համար. այն թույլ է տալիս

– զրոյացնել բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսերը,

– ապահովել էներգետիկ անկախություն,

– ներդնել կայուն զարգացման երկարաժամկետ պլաններ։

 

Երևան Շամպայնի գործարանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է միավորել տեխնոլոգիան, էկոլոգիան և բիզնեսի շահույթը՝ միաժամանակ ստեղծելով օրինակելի ու ապագայի համար պատրաստված արդյունաբերական գործընթաց։

Կարող եք կապվել մեզ հետ, և ԷկոՍտեպի թիմը Ձեր բիզնեսի համար կիրականացնի անվճար խորհրդատվություն, չափագրում, և կգտնեք Ձեզ համար ամենալավ տարբերակը։ https://ecostep.am/contact/ 

Հետադարձ զանգի պատվեր