+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Արևային կայան

Երևան

|

154 կՎտ

Արևային կայան Եվրոպական համալսարանում՝ Արարատ Բանկի Ֆինանսավորմամբ

Մենք շարունակում ենք զարգացնել Հայաստանի արևային էներգետիկ ենթակառուցվածքները՝ մեկ քայլով մոտենալով կանաչ ու էներգաարդյունավետ ապագային։

Եվրոպական Համալսարանի տանիքին տեղադրվել է 154.44 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը բաղկացած է Ameri solar բրենդի 585 Վտ հզորությամբ 264 վահանակներից։

Կայանը նախագծվել է այնպես, որ ապահովի առավելագույն արտադրողականություն՝ հաշվի առնելով տանիքի կառուցվածքն ու արևային ճառագայթման անկյունները։

Կայանի տարեկան արտադրողականությունը գերազանցում է 200,000 կՎտժ–ը, ինչը համալսարանին թույլ կտա խնայել ավելի քան 10,600,000 դրամ էլեկտրաէներգիայի ծախսեր։

Ֆինանսավորում 

Հերթական հաջողված նախագիծը Ֆինանսավորվեց Արարատ Բանկ ՓԲԸ-ի կողմից։

Այս ներդրումը ոչ միայն կնվազեցնի համալսարանի էներգետիկ ծախսերը, այլև կբացի նոր հնարավորություններ՝ կրթական ու զարգացման ծրագրերում հավելյալ ներդրումներ կատարելու համար։ 

EcoStep-ում հավատում ենք, որ յուրաքանչյուր նախագիծ կարող է դրական փոփոխություն բերել, եթե այն իրականացվում է գիտակցաբար, որակով և վստահելի գործընկերների հետ։

Արարատ Բանկի ֆինանսական աջակցության և մեր թիմի փորձի համադրությամբ ստացվեց կայուն, արդյունավետ և տեխնիկապես հուսալի լուծում, որը երկար տարիներ կապահովի բարձր արտադրողականություն և էներգետիկ անկախություն։

 

Եթե ցանկանում եք Ձեր ընկերությունում տեղադրել արևային կայան, անվճար խորհրդատվություն՝ Գրանցվել։ 

Հետադարձ զանգի պատվեր