Դժվար, բայց ոչ անելանելի դրություն է հիմա մեր հայրենիքում, այնպիսի դրություն, երբ բոլորս պետք է ավելի համախմբվենք, ավելի լավ ու սրտացավորեն անենք մեր բռնած գործը․․․
Այս անգամ մեր արևային ծառայությունը մատուցեցինք կապիտան Մուշեղյանի ընտանիքին։ 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը Մարտունիում կապահովի ավելի քան 670 000 դրամի խնայողություն։ Կայանը տեղադրված է երկուսը մեկում սկզբունքով։ Այն ծառայելու է նաև որպես ծածկ՝ ամռանը կզովացնի, իսկ աշնանը՝ կպաշտպանի անձրևից։
Էկո Ստեպ էներգախնայող համակարգերը հագեցած են եվրոպական ստանդարտներին բավարարող արևային տեխնոլոգիաներով։
Տեղադրվել են գերմանական, մոնոկրիստալային արևային պանելներ, GoodWe բրենդի արևային ինվերտոր, որը կապահովի առավելագույն արտադրողականություն և հոսանքի մինիմալ կորուստներ։ Ինչպես նաև կայանը հագեցած է պաշտպանական ամբողջական համակարգերով։
Արևային համակարգերի տեղադրումն օր օրի ավելի է ավելանում Հայաստանում, ինչն էլ մեզ էներգետիկ անկախության է տանում։ Հենց սա էլ ավելի կայուն պետություն ունենալու հիմքերից մեկն է։