Երևան
|
110 կՎտ
Թեոֆարմա ընկերության 2-րդ արևային կայանը
Eco Step ընկերության կողմից իրականացվել է «Թեոֆարմա» ընկերության արևային կայանի նախագծում և տեղադրում՝ ապահովելով բարձր արդյունավետություն, անվտանգություն և երկարաժամկետ շահագործում։
Նախագիծը ներառում է 150 կՎտ հզորությամբ արևային կայան՝ հագեցած Huawei ապրանքանիշի ժամանակակից կերպափոխիչներով։ Համակարգը համալրված է ամբողջական ավտոմատ-պաշտպանիչ լուծումներով, ներառյալ՝ իմպուլսային գերլարումներից պաշտպանություն, հողանցման համակարգ և այլ անվտանգային բաղադրիչներ, որոնք ապահովում են կայանի կայուն և անվտանգ աշխատանքը։
Հատկանշական է, որ «Թեոֆարմա» ընկերությունը սկզբում տեղադրել էր 60 կՎտ հզորությամբ արևային կայան, իսկ տարիներ անց՝ գնահատելով կատարված աշխատանքի որակը և արդյունավետությունը, որոշել է ընդլայնել կայանի հզորությունը՝ կրկին վստահելով Eco Step-ին։ Սա վկայում է մեր աշխատանքի նկատմամբ ձևավորված վստահության և երկարաժամկետ համագործակցության մասին։
Տեխնիկական տվյալներ՝
- Արևային վահանակներ՝ Canadian Solar 705W – 157 հատ
- Կերպափոխիչներ՝ Huawei 50 կՎտ – 2 հատ
- Կայանի փաստացի հզորություն՝ 110.685 կՎտ
- Տարեկան արտադրողականություն՝ 121,300 կՎտ/ժ
Ֆինանսական արդյունավետություն՝
- Տարեկան խնայողություն՝ 6,428,900 դրամ (հաշվարկված 53 դրամ/կՎտժ սակագնով, ներառյալ ԱԱՀ)
- Հետգնումի ժամկետ՝ 3 տարի
Մենք հպարտ ենք մեր հաճախորդների հետ կրկնվող համագործակցություններով, որոնք լավագույնս ապացուցում են մեր աշխատանքի որակը և վստահելիությունը։
