Երևան
|
380 կՎտ
Total Armenia-ն նվազեցրել է էլեկտրաէներգիայի ծախսերը՝ արտադրելով սեփական հոսանքը Արևից
Total Armenia ընկերությունը (Մեհրաբյան և Որդիներ ՍՊԸ) զգալիորեն նվազեցրել է իր էլեկտրաէներգիայի ծախսերը՝ արտադրելով սեփական հոսանքը Արևից։
Էկո Ստեպի հետ համագործակցությամբ ընկերությունը ոչ միայն մոտեցրել է էլեկտրաէներգիայի ծախսը զրոյին, այլ նաև ապահովել է առաջիկա 30 տարիների անխափան և կայուն էներգամատակարարում՝ վստահելով մեր կողմից առաջարկված բարձրորակ և հուսալի լուծումներին։
Արևային կայանի անխափան աշխատանքն ապահովում են՝
🔹 Canadian Solar բրենդի 705 Վտ հզորությամբ արևային վահանակներ՝ 540 հատ
🔹 Huawei արևային փոխակերպիչներ՝
- SUN2000-100KTL-M1 — 1 հատ
- SUN2000-30KTL-M3 — 2 հատ
- SUN2000-50KTL-M3 — 1 հատ
- SUN2000-40KTL-M3 — 1 հատ
Ամբողջական պաշտպանական համակարգ՝ կայանի երկարատև և կայուն արտադրողականության համար
- Կայանի ընդհանուր հզորությունը՝ 380 կՎտ
- Տարեկան արտադրողականությունը՝ 495 000 կՎտ/ժ
- Տարեկան խնայողությունը՝ մոտ 24 750 000 դրամ
- Հետգնումը՝ 3.3 տարի
Էկո Ստեպի կողմից իրականացված այս նախագիծը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արևային էներգիան Հայաստանում ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլ նաև խելացի և շահավետ ներդրում է բիզնեսի կայուն զարգացման համար։
