Երևան
|
108.8 կՎտ
«ՎԱԿ ԳՐՈՒՊ» ընկերություն. Նոր համագործակցություն
Ընկերության օգուտները նախագծից
Ընկերության համար տեղադրվել է 108․8 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Կայանը բիզնեսին կապահովի տարեկան 141 000 կՎտժ էլեկտրաէներգիայով՝ համարժեք տարեկան ավելի քան 7 000 000 դրամի խնայողության։
Ապրանքանիշներ, որոնք ներառվել են նախագծում
Արևային կայանը հագեցած է ոլորտի առաջատար բրենդների արևային տեխնոլոգիաներով՝ Canadian Solar ապրանքանիշի վահանակներով, Huawei արևային կերպափոխիչներով և իհարկե բոլոր պաշտպանիչ համակարգերով։
Ի՞նչ սարքավորումներ են տեղադրվել
- 196 հատ Կանադիան սոլար 555Վտ հզորությամբ վահանակներ
- 2 հատ Հուավեյ 60 կՎտ հզորությամբ ինվերտորներ
- Իմպուլսային գերլարումներից պաշտպանության համակարգեր
- Հաստատուն, փոփոխական հոսանքի պաշտպանիչ համակարգեր
Ինչո՞վ է զբաղվում «ՎԱԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը
Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Այն զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: 2004 թվականից սկսած ընկերությունը ընդլայնվել է ներմուծելով շինանյութ աշխարհի տարբեր երկրներից։
Ժամանակն է խնայելու
Ցանկանո՞ւմ եք նման արդյունք, ունենալով սեփական էներգիայի աղբյու, խնայել 7 000 000 դրամ։ Լրացրեք Ձեր տվյալները ստորև և մասնագետը կկապվի Ձեզ հետ առաջարկելով, գին–որակ տեսանկյունից, ամենահարմար տարբերակը։