Որտեղ Տեղադրել Արևային Վահանակը
Ո՞րտեղ է նպատակահարմար տեղադրել արևային վահանակը
Ո՞րտեղ է նպատակահարմար տեղադրել արևային վահանակը
Արդյոք հնարավո՞ր է տեղադրել արևային վահանակը որտեղ պատահի։ Հաճախորդի կողմից հաճախ տրվող այս ամենատարածված հարցի պատասխանը հետևյալն է՝ կարելի՞ է արդյոք տեղադրել այգում որտեղ պատահի՝ առանց արևի լույսի, ջրի առկայությունը, հողի բերրիությունը հաշվի առնելու։
Ինչպես այգու, այնպես էլ արևային վահանակների դեպքում, լավագույն տեղը տեղադրման լույսի առավելագույն առկայությունն է։ Արևային պանելի ուղղությունը, թեքությունը իհարկե ամենակարևոր գործոններից են։ Պետք է հասկանալ՝ ուղղակի, առանց տեղանքի ուսումնասիրման տեղադրումով հնարավոր չէ ստանալ իդեալական արդյունք։ Նույն արդյունավետությունը երբեք չի լինի եթե պանելները դրվեն ուղղահայաց պատի կամ հորիզոնական տանիքի վրա։
Իմանալ ավելին՝ Արևային համակարգերի բաղկացուցիչ տարրերը և տեղադրման առանձնահատկությունները
Արևային վահանակի տեղադրումը համարվում է ոչ փոքր ներդրում և ճիշտ կլինի տրամադրել ժամանակ և գործը վստահել մասնագիտացված ինժեներական թիմի, որպեսզի կատարվի տեղանքի, տանիքի կամ ռելիեֆի ուսումնասիրություն։
Ամենից հաճախ արևային վահանակները տեղադրվում են տանիքին որոշակի ուղղությամբ՝ հավելյալ մետաղական հենասյուների կիրառմամբ, որն էլ ունի իր հիմնական պատճառը՝ արևային վահանակը իր իդեալական արտադրողականությունն ապահովում է դեպի հարավ թեքության դեպքում։ Այդ պատճառով, ամենից առաջ պետք է ավելի շուտ ինքն իրեն հարցնել՝ ո՞րն է արևային կայանի տեղադրման հիմնական պատճառը՝ արևից խնայողություն ստանալը, գազի արտանետումների կրճատումը, թե ուղղակի վահանակների առկայությունը տանիքին։
Առհասարակ արևային վահանակների ամենատարածված տեղադրման վայրը տանիքն է, մանավանդ առանձնատներում, սակայն դրանք դրվում են նաև գետնին, որպես ավտոպարկինգ, ծածկ և այլն։ Կախված տեղանքի առանձնահատկություններից, կլիմայական պայմաններից, փոշու, քամու գործոններից՝ վերը թվարկած յուրաքանչյուր տեսակի կոնստրուկտիվ լուծումներն էլ կարող են արտադրել առավելագույն էներգիա՝ եթե դրվեն ճիշտ տեխնիկական ստանդարտներով։
Իմանալ ավելին՝ Արևային համակարգի կյանքի միջին տևողությունը
Հենց այս թեմայի շրջանակներում կուզենք խոսել նաև արևային վահանակների տեղադրման արժեքի մասին, քանի որ այն նույնպես կապված է տեղադրման առանձնահատկություններից՝ արդյոք այն տեղադրվելու է տանիքին թե գետնին։ Գետնի դեպքում ավելանում է մետաղական հենասյուների ծախս, բետոնի և հավելյալ աշխատանքի ծախս։ Սա է պատճառը, որ Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը երբեք չի նշում արևային համակարգի ֆիկսված արժեք՝ առանց տեղանքի ուսումնասիրման։
Եվ այսպես․ Ո՞րտեղ է ամենանպատակահարմարը տեղադրել արևային վահանակներ։ Պատասխանը մեկն է՝ լուծումը միշտ կա յուրաքանչյուր վայրի համար։ Ամեն ինչ դիտարկելի է՝ կախված տվյալ տարածքի առանձնահատկություններից։