
Արևային կայանի տեղադրման լիցենզավորման մասին։ Ինչու՞ է այն պարտադիր
Արևային կայանի տեղադրման առավելագույն հզորության մասին օրենքը 2022 թվականի ընթացքում ենթարկվեց որոշակի փոփոխությունների, որը բավական մեծ աղմուկ և դժգոհություն առաջացրեց գործարարների շրջանում։
Ի՞նչն է փոփոխվել և ինչու՞ են դժգոհ գործարարները։
Բանը նրանում է, որ նախկինում առանց լիցենզիայի առկայության հնարավոր էր կառուցել մինչև 500 կՎտ ելքային հզորությամբ արևային կայան, որը կծածկեր միջին ամսական 3 000 000 դրամի հոսանքի ծախս ունեցեղ ընկերության էլեկտրոէներգիայի ծախսերը։ Բավական շատ էր մեծ ընկերությունների քանակը, որոնք պլանավորում էին տեղադրել արևային կայան՝ մինչև 500 կՎտ հզորությամբ։
2022 թվակայի Մայիսի 1-ին ուժի մեջ մտավ որոշումը այն մասին, որ առանց լիցենզիայի առկայության հնարավոր է տեղադրել միայն մինչև 150 կՎտ պիկային հզորությամբ արևային կայան։ Այս հզորությունը համապատասխանում է ամսական միջինում 900 000 դրամի հոսանքի ծախս ունեցող ընկերություններին՝ ՓՄՁ-ներին, որը չի բավարարում մեծ ընկերությունների հոսանքի ծախսի զրոյացմանը։
Մեծ ընկերությունները ստպիված են ձեռք բերել լիցենզիա արևային կայանի տեղադրման համար։ Սակայն ուշադրություն՝ այս լիցենզիան չի՛ ենթադրում արևային կայանի արտադրած հոսանքը էլեկտրոցանցին վաճառելու թույլտվություն։ Սա ընդամենը արևային կայանի կառուցման թույլտվության լիցենզիա է, որը պետք է ձեռք բերի ընկերությունը, որպեսզի կարողանա կառուցել իրեն հարկավոր հզորությունը։
Արևային կայանի կառուցման լիցենզիայի ձեռք բերումը իրենից ներկայացնում է քայլերի հերթականություն, որը պետք է կատարի ընկերությունը՝ մեծ հզորությամբ արևային կայան տեղադրելու համար։ Այն կապված չէ մեծ ծախսերի և գլխացավանքների հետ։
Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը ձևավորել է թիմ, որը պատրաստ է օժանդակել 150 կՎտ-ից ավել պիկային հզորություն տեղադրող կազմակերպություններին՝ արևային կայանի տեղադրման լիցենզիայի ձեռքբերման համար։