
Քեշբեք։ Ինչպե՞ս ստանալ գումարից 10% ետվերադարձ՝ արևային կայան տեղադրելով բիզնեսի համար
Էկո Ստեպ ընկերությունը, համարվելով շուկայի արևային էներգախնայող լուծումներ առաջարկող լավագույն ընկերություններից մեկը, անում է իր լավագույնը՝ հաճախորդի խնայողությունը էլ ավելի մեծացնելու համար։
Գաղտնիք չէ, որ արևային կայան տեղադրելու գլխավոր դրդապատճառը՝ խնայողությունն է՝ էներգախնայողությունը, գումարի խնայողությունը, որն էլ բերում է բիզնեսի՝ ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի նվազմանը։ Բիզնեսը, որը տեղադրում է արևային վահանակներ՝ ունի ակներև առավելություններ իր մրցակիցների նկատմամբ։
Ինչևէ․ արևային համակարգերի ձեռքբերումը մեծ ներդրումների հետ է կապված, որը, միանվագ կերպով ոչ բոլոր բիզնեսներն են պատրաստ կատարել։ Նույնիսկ ամենահաջողակ բիզնեսը կնախընտրի ներդնել գումարը նոր արտադրական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Ի՞նչ անել այդ դեպքում։
Էկո Ստեպը համագործակցում է հայաստանյան լավագույն բանկերի, վարկային կազմակերպությունների հետ, որոնք առաջարկում են ձեռք բերել արևային կայան՝ ամենացածր տոկոսադրույքներով։
Երբեմն առաջարկվող տոկոսադրույքը այնքան ցածր է, որ բիզնեսի ամսական մարումը կազմում է ավելի փոքր գումար, քան իր խնայողությունը։
Օրինակ՝ ամսական բանկին վճարվում է 800 000 դրամ, մինչդեռ խնայողությունը 1 000 000 դրամի է։
Իսկ ի՞նչ է քեշբեքը։ Ինչպե՞ս օգտվել դրանից։
Հայաստանյան որոշ բանկեր ֆինանսավորվում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից, որն էլ առաջարկում է զարգացնել բիզնեսը՝ տրամադրելով ընդհանուր գումարից 10% ետվերադարձ։
Ստացվում է՝ բիզնեսը դիմում է արևային կազմակերպությանը՝ արևային կայան ձեռք բերելու նպատակով։ Ֆինանսավորումը տեղի է ունենում արևային ընկերության կողմից առաջադրված բանկի կողմից, որը իրականացնում է գումարի ետվերադարձը բիզնեսի հաշվին։
Բիզնեսը փաստացի ձեռք է բերում արևային համակարգ՝ 10% զեղչով, որն էլ կազմում է բավական մեծ գումար բիզնեսի համար։
Ետ վերադարձրած գումարը նորից վարկի մարմանը ուղղելու դեպքում իջնում է բիզնեսի՝ ամսական մարումների չափը բանկին ու փաստացի տոկոսադրույքը կազմում է 7,5%` նախկին ~11%-ի փոխարեն։
10% Քեշբեքը ծրագիր է՝ սպառվող ֆոնդ է, որը գործում է հիմա։ Բիզնեսը, որը ավելի շուտ է դիմում ծրագրի համար՝ ավելի շատ ունի հնարավորություն օգտվելու դրանից։
Ծրագիրը գործում է
- արտադրամասերի
- ռեստորանային / հյուրնոցային բիզնեսի
- կենդանաբուծական ֆաբրիկաների
- գյուղատնտեսական ընկերությունների
- և այլ բիզնեսների համար
Դե ինչ, եթե ունես բիզնես, ուզում ես տեղադրել արևային կայան՝ հիմա ճիշտ ժամանակն է այդ ուղղությամբ մտածելու։
Զանգի՛ր հիմա։ Մեր արևային մասնագետները սիրով կպատասխանեն բոլոր հարցերիդ։