
Հաղթելու Ենք, որովհետև կայծակ տղերք ունենք սահմանին
2020թ․-ի Սեպտեմբերի 27-ի առավոտյան լուրը ցնցեց ողջ Հայությանը․․․
Եվ մինչ մարդիկ փորձում էին ուշքի գալ, հասկանալ իրավիճակը, մեր տղաներն արդեն կամավորության սկզբունքով հասել էին Արցախ, իսկ ում էլ որ չէին տարել առաջնագիծ՝ սկսել էին կամավորական և փրկարարական աշխատանքները ՀՀ սահմաններում։
Էկո Ստեպ Արևային Համակարգեր ընկերության յուրաքանչյուր աշխատակից իր լուման է ներդնում՝ առաջնագծում, թիկունքում, թե ՀՀ տարածքում՝ սկսած սեփական կյանքը հայրենիքի համար վտանգելուց, վերջացրած ֆինանսական օժանդակությունից, որը ոչինչ է առաջինի նկատմամբ։
Պատերազմի հենց առաջին իսկ օրից էլ մենք վստահ ենք՝ հաղթելու ենք, քանի որ ճակատում ունենք Արո, Վահագն, Վաղարշ, Բագրատ, Արթուր․․․ ու հազարավոր առյուծ տղերք․․․
Շնորհակալ ենք ու պարտական ենք մեր կյանքով տղե՛րք․․․ Չպակասե՛ք․․․ Դուք դեռ շատ կիսատ գործ ունեք թողած․․․