
Տան արևային ջեռուցում։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել Հայաստանում։
Որքան մոտ է ձմեռը, այնքան շատ են հարցերը արևային ջեռուցման հետ կապված։ Շատերը մտածում են որ ուղղակի արևային բաց, ոչ ճնշումային ջրատաքացուցիչով կարելի է տունը ջեռուցել, սակայն որը լինելով տեխնիկապես հնարավոր՝ էֆեկտիվ լուծում չէ։
Այս նյութում ներկայացված են արևային ջեռուցման հնարավոր տարբերակները, որոնք էֆեկտիվ լուծում են տան կամ այլ օբյեկտի՝ հյուրանոցի, ռեստորանի, արտադրամասի ջեռուցման ծախսերը խնայելու կամ զրոյացնելու համար։
Արևային ջեռուցում կարելի է անել երկու տարբերակով՝ ստանալ հոսանք արևից և տարածքը ջեռուցել հոսանքով՝ ունենալով արևային ՖՎ կայան, կամ ունենալ արևային ճնշումային ջրատաքացման համակարգ, որը կմիանա տարածքում գործող գազի կամ էլեկտրական կաթսային ու կօժանդակի ջեռուցմանը՝ տաք ջրի հաշվին։
1․ Տան ջեռուցում՝ արևային ՖՎ համակարգերի շնորհիվ։
Ինչպե՞ս կարելի է տունը ջեռուցել արևային հոսանքով, եթե ձմռան ամիսներին արևոտ ժամերի քանակը օրվա մեջ ավելի քիչ են։
Ի ուրախություն ՀՀ քաղաքացիների՝ պետությունը մեզ հնարավորություն է տալիս չջեռուցվող 7 ամիսների ընթացքում կուտակել արևից ստացված էլեկտրաէներգիան ՀԷՑ-ում։ Ստացվում է, որ տեղադրելով հզոր արևային կայան, մենք չջեռուցվող, տաք ամիսների ընթացքում կիլովատներ ենք կուտակում էլ․ ցանցում, որը մեզ համար կատարում է արևային մարտկոցի դեր։ Ունենալով կուտակված կիլովատներ, ՀԷՑ-ը մեզ հնարավորություն կտա ետ օգտագործել կուտածված հզորությունը՝ տարվա վերջում՝ ջեռուցվող ամիսների ընթացքում՝ չվճարելով հոսանքի դիմաց։
Ավելի հստակ պատկերացում ունենալու համար, եկեք վերածենք վերը ներկայացվածը թվերի։
Ենթադրենք տան հոսանքի ծախսերը զրոյացնելու համար անհրաժեշտ է 2 կՎտ հզորությամբ արևային կայան տեղադրել, սակայն եթե ձմռանը միանա էլեկտրական ջեռուցման համակարգ՝ կայանի հզորությունը հաստատ չի հերիքի։ Հաշվարկելով հաճախորդի տան մակերեսը, ջեռուցման էլեկտրական կաթսայի, տաքացուցիչների կամ այլ սարքավորումների հզորությունները՝ Էկո Ստեպի ինժեներական թիմը խորհուրդ է տալիս օպտիմալ հզորություն, որը թույլ կտա ձմռան համար բավականաչափ էներգիա կուտակել։ Նաև կարևոր փաստ է հաշվի առնել թե ո՞ր մարզում, ո՞ր քաղաքում է կայանը տեղադրվելու․ չէ՞ որ Հայաստանում ամեն մարզ ունի տարբերվող կլիմայական հատկանիշներ, եղանակային տարբեր պայմաններ։
Ենթադրենք տվյալ նախագծի համար հաշվարկվում է և խորհուրդ է տրվում տեղադրել 6 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արդեն պարզ է, որ չջեռուցվող ամիսների ընթացքում կայանից կսպառվի 2 կՎտ/ժ արտադրված էներգիան, իսկ մնացած 4 կՎտ/ժ-ը՝ կկուտակվի էլ․ ցանցում՝ բաժանորդային քարտի համարի վրա։ Ջեռուցման ամիսների ընթացքում կուտակված կՎտ-ները ավտոմատ կերպով ետ կվերադառնան և գումարվելով հաճախորդի տանիքին տեղադրված 6 կՎտ-անոց արևային կայանին՝ կօգտագործվեն ջեռուցման համար։
Մի կարևոր փաստ՝ այս պահի դրությամբ Էլ․ ցանցը թույլ է տալիս օգտագործել կուտակած հոսանքը մինչև դեկտեմբերի 31-ը որից հետո հաշվարկ է անում տարին փակելով։ Եթե հաճախորդը դեռ ունի կուտակած հոսանք էլ․ ցանցում՝ ցանցը գումար է փոխանցում հաճախորդի բանկային հաշվին՝ գնելով իրենից կուտակված հոսանքը՝ սակագնի կես գնով։ Սակայն, ի ուրախություն մեզ՝ արևային համակարգեր սիրող մարդկանց՝ 2022թ․ մայիսից նոր օրենք կսկսի գործել, ըստ որի հաշվարկային տարին կփոխվի մայիսի 1-ից ապրիլի 30։ Ստավցում է, որ 2022թ․-ից սկսած մարդիկ կկարողանան արևային համակարգով տունը ջեռուցել ամբողջ ձմեռ։
Թե ինչպես կարելի է տունը կամ այլ օբյեկտ ջեռուցել արևային փակ, ճնշումային ջրատաքացման համակարգով՝ կպատմենք Ձեզ մեր հետագա հրապարակման մեջ։