
Էկո Ստեպ Մարտունի․ Նոր արևային մասնաճյուղ Մարտունի քաղաքում։
Ուրախալի լուր Մարտունու և հարակից այլ շրջանների բնակիչների համար։ Այսուհետ Էկո Ստեպ Արմենիայի արևային համակարգերը կլինեն ավելի հասանելի Գեղարքունիքի մարզում։
Նոյեմբերի 30-ին Երևանյան 22 հասցեում բացվեց Էկո Ստեպ Արմենիայի հերթական մասնաճյուղը՝ Էկո Ստեպ Մարտունին։
Միջոցառմանը ներկա էին Մարտունի քաղաքի բնակիչները և գործարարները։ Էկո Ստեպ Արմենիայի հաճախորդները խոսեցին արևային վահանակներից կամ ջրատաքացուցիչներից ստացած օգուտների մասին։
Յուրի Կամոեվիչը՝ Էկո Ստեպ Արմենիայի հիմնադիր տնօրենը նշեց հենց Մարտունիում նոր մասնաճյուղ բացելու հիմնական պատճառը՝ այն, որ Մարտունին համարվում է Հայաստանի ամենաարևոտ քաղաքներից մեկը, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300 օրը։ Սա է պատճառներից մեկը որ Մարտունիից հաճախորդների մեծ բանակ ունի Էկո Ստեպ Արմենիան։
Այսուհետ ավելի հեշտ կլինի Մարտունիի բնակչի համար կատարել պատվերներ, ձևակերպես ապառիկ՝ առանց Երևան հասնելու։