
Արդյո՞ք կարող է արևային համակարգը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ծածկել տան հոսանքի ծախսը։
Երբ խոսում ենք արևից հոսանք ստանալու մասին՝ այն թվում է միաժամանակ շատ պարզ, բայց նաև շատ բարդ։ Հասկանում և ընդունում ենք այդ փաստը պարզորեն, սակայն, երբ խորանում ենք տեխնիկական բնութագրերի ու բացատրությունների մեջ՝ վեր ենք հիշում դպրոցական բարդ ֆիզիկայի դասընթացները։
Ինչևէ․ արևային ֆոտովոլտաիկ մոդուլների կիրառումը դարձել է այնքան տարածված երևույթ, որ նմանվել է տանը սառնարան կամ հեռուստացույց ունենալուն։
Կան մարդիկ, որ հետևում են թրենդին ու տեղադրում են արևային կայան իրենց տանը առանց լուրջ հաշվարկների, սակայն կան նաև նրանք, ովքեր միշտ հարցնում են՝ որքանո՞վ է արևային կայանի տեղադրումը ճիշտ ու բավարար իմ ընտանիքի համար, կարո՞ղ է արևային կայանը լիարժեք բավարարել իմ հոսանքի կենցաղային ծախսերը զրոյացնելու համար։
Դրա պատասխանն է ՝ այո։
Սակայն մինչ այո ասելը, պարտավոր ենք կատարել հետևյալ ՃԻՇՏ հաշվարկները՝
- Որքա՞ն է տան հոսանքի ծախսը ի սկզբանե։
Մոտեցումը պետք է լինի ինդիվիդուալ։ Ընտանիքների կյանքի որակը, տեմպը, ծախսերը տարբեր են։ Կան ընտանիքներ, որոնք տանը լինում են միայն գիշերը․ չեն օգտագործում շատ էլեկտրոէներգիա։ Կան ընտանիքներ, որոնք ամբողջ օրը հեռուստացույց են դիտում, տանն են ճաշում, հյուրեր են ընդունում։ Կան ընտանիքներ, որ չունեն շատ էլեկտրոտեխնիկա, իսկ նաև կան նրանք, ովքեր միանգամից մի քանի սառնարան ու օդորակիչ ունեն։ Ընտանիքների տարբերությունները մեծ են։ Հետևաբար և մեծ է հոսանքի ծախսի տարբերությունը և ակնկալվող արևային կայանի հզորությունը։
Ճիշտ պետք է հասկանալ ընտանիքի միջին ամսական հոսանքի ծախսը, հաշվարկել և առաջարկել այն հզորությունը, որը համապատասխանում է տվյալ ծախսին։
- Արևային ինչպիսի՞ ռեգիոնում է գտնվում տունը։
Գաղտնիք չէ, որ կան ցուրտ, շոգ, փոշոտ, քամոտ, արևոտ և այլ շատ տարբեր կլիմայական պայմաններով օժտված շրջաններ։ Նույն հզորությամբ արևային կայանի արտադրողականությունը կարող է տարբերվել՝ կախված ռեգիոնի արևային ներուժի։
Կան արևային քարտեզներ, որոնք հաշվում են կոնկրետ աշխարհագրական կետում տեղադրվելիք արևային կայանի արտադրողականությունը։ Այդ տեսակ արևային քարտեզները հիմք են ընդունում նախորդող բազմաթիվ տարիների տվյալ ռեգիոնների կլիմայական պայմանները, տատանումները և այլն։
Արևային կայանի հզորություն որոշելուց առաջ պետք է հասկանալ թե որ աշխարհագրական կետում է այն տեղադրվելու։ Նույն մեկ կիլովատանոց արևային համակարգը կարող է բավարարել մեկին Սևանում և չբավարարել մյուսին Իջևանում։
- Տանիքի դիրքը, թեքությունը։
Արևային ֆոտովոլտային մոդուլները ունեն լավագույն արտադրողականություն, երբ թեքված են դեպի հարավ, սակայն ոչ բոլոր տանիքներն են թեքված դեպի հարավ։ Հաճախորդին անհրաժեշտ ճիշտ հզորությունը ստանալու համար պետք է ճիշտ ինժեներական լուծում մտածել, հենասյուներ կառուցել, որպեսզի արևային վահանակները թեքվեն դեպի հարավ։
Այսպիսով․ եթե ցանկանում եք տեղադրել արևային կայան ու վստահ չեք՝ կհերիքի վերջինիս հզորությունը, թե ոչ՝ զանգահարեք կամ գրեք մեզ։ Հիմք ընդունելով հոսանքի Ձեր ծախսը ու Ձեր տան աշխարհագրական դիրքը՝ Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ թիմը կհաշվարկի օպտիմալ տարբերակ՝ խելամիտ գներով։