
Ռոման քաղաքի «Հայոց Բարեկամության միության» ֆինանսավորմամբ՝ Էկո Ստեպ ընկերությունը կտեղադրի արևային ջրատաքացուցիչներ Վարդենիսի և Եղեգնաձորի շրջանում։
Էկո Ստեպ Արմենիա ընկերությունը միանում է Արեգ հիմնադրամին՝ իրականացնելու մի ծրագիր, որի նպատակն է օգնել ընտանիքներին, օգտագործելով արևի էներգիան, կատարել տնտեսումներ գազի և էլեկտրաէներգիայի սպառումից:
Հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի Ռոման քաղաքի «Հայոց Բարեկամության միության» կողմից և համագործակցելով այլ կազմակերպությունների և համայնքների հետ, ինչպիսիք են Լիոնս Ակումբը, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը, Ռոման-Սյուր-Իզերը, Գրենոբլը և այլն՝ նպատակ ունի զարգացնելու Հայաստանում մաքուր էներգիայի օգտագործումը։
Այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակով՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարվում է արևային ջրատաքացուցիչների տեղադրում ՀՀ տարբեր մարզերում։ Տեղադրման աշխատանքներին ներգրավվում են ՀՀ «Սևանի Արհեստագործական Պետական Բազմագործառութային քոլեջի» սաները, ովքեր հենց տեղում արևային համակարգերի տեղադրման պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերում՝ հետագայում աշխատանքի ընդունվելու հնարավորությամբ։
Էկո Ստեպ Արմենիան կհամագործակցի Արհեստագործական Քոլեջի հետ՝ ապահովելով վերջինիս սաների վճարովի պրակտիկան՝ հետագայում աշխատանքի հնարավորությամբ։