+374 77 388 338

пр. Гая 51, Ереван 0076

Работа для студентов

Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ։
Եթե դու ուսանող ես և ցանկանում ես կարիերադ սկսել վաճառքի և մարքեթինգի ոլորտում, ապա սա քո հնարավորությունն է։

Լինելով ոլորտում առաջատար ընկերություն՝ Էկո Ստեպում դու կսովորես՝

–Թանկ պրոդուկտների վաճառքի բանակցային հմտություններ
–Կորպորատիվ վաճառքների ժամանակակից տեխնիկաներ
–Հաճախորդների կառավարման (CRM) ծրագրերի կիրառություն
–Թիմային աշխատանքի արդյունավետ մեխանիզմներ

Պահանջներ՝
–Բարձրագույն կրթություն ստացող ուսանող (ցանկալի է՝ մարքեթինգ, բիզնես, կառավարում կամ հարակից ոլորտներ)
–Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (ռուսերենը և/կամ անգլերենը կլինի առավելություն)
–Լավ հաղորդակցման հմտություններ և ակտիվ լսելու կարողություն
–Արագ սովորելու և մասնագիտական աճի պատրաստակամություն
–Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
–Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
–Նպատակասլացություն և վաճառքի ոլորտում կարիերա կառուցելու ցանկություն
–MS Office ծրագրերի բազային իմացություն