Արդյո՞ք Հնարավոր է Վերամշակել Արևային Վահանակները
Արդյո՞ք հնարավոր է վերամշակել արևային վահանակները։ Ի՞նչ պետք է անել արևային մոդուլի «մահից» հետո։
Արդյո՞ք հնարավոր է վերամշակել արևային վահանակները։ Ի՞նչ պետք է անել արևային մոդուլի «մահից» հետո։
Այլընտրանքային էներգիան համարվում է էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր։ Այս փաստն անհերքելի է, երբ էներգիայի արտադրման տեխնոլոգիաներտ գտնվում են շահագործման ընթացքում, բայց արդյո՞ք դրանք մաքուր են մնում իրենց «մահից» հետո։ Գաղտնիք չէ, որ արևային մոդուլի կյանքի տևողությունը 30-35 տարի է։ Ի՞նչ պետք է անել հետո։
Արևային էներգետիկան այլընտրանքային էներգիայի աղբյուրների ամենամեծ ճյուղն է համարվում, որև զարգանում ու ավելանում է օրեցօր։ Դեռևս 2008 թ․-ին աշխարհում տեղադրվել է 5,5 ԳՎ հզորություն, որն արտադրել է ավելի քան 15 ԳՎ էլեկտրաէներգիա։ Ընդհանուր տեղադրված հզորությունն հասավ 22 ԳՎ-ի 2013 թ․-ին։ Տեղադրվող հզորությունը բարձրանում ու բարձրանում է մինչ օրս։
Ինչևէ, վերջերս արևային էներգիայի ինդուստրիայում շատ փորձագետներ կասկածում են՝ արդյո՞ք ոլորտն այդքան կանաչ է, որքան որ մենք պատկերացնում ենք։ Ամեն դեպքում արևային պանելներն արտադրվում են գործարաններում, աշխատում են հաստոցները, տեխնիկան, ձեռք են բերվում արտադրական նյութեր։ Այս ամենն այդքան էլ նման չէ կանաչ տեխնոլոգիայի։ Արևային վահանակներն աշխատում են 30-40 տարի և արդեն գցում են արտադրողականությունը։ Արևային էներգետիկայի փորձագետները վստահ են․ ոլորտը կլինի էկոլոգիապես մաքուր, եթե սկսվի արևային մոդուլների լայնածավալ վերամշակումը։ Դրա համար պատասխանատու պետք է լինեն իրենք՝ արտադրողները։
Խնդիրը, որի պատճառով արևային վահանակի վերամշակման գործարաններ դեռ չկան՝ ծավալն է։ Ոլորտը նոր է և չկան մեծածավալ հին և չօգտագործվող վահանակներ։ Արևային պանելները պարունակում են ապակի, ալյումին և այլ նյութեր, որոնք ամեն դեպքում կարող են և առանձին-առանձին վերամշակվել։ Մնում է կազմակերպել ամբողջ պրոցեսը։
Այնուամենայնիվ, այս հարցը սկսել է այնքան հուզել էկոլոգներին, որ նույնիսկ Եվրոպական Հանձնաժողովն է հանձն առել խնդրի լուծումը։ Վերջինս արձանագրել է, որ կհավաքագրի 1990 թ․-ից ի վեր տեղադրված ամենահին արևային վահանակների գոնե 65%-ը և կհանձնի վերամշակման։ Հնարավոր է վերամշակել հավաքված թափոնների գոնե 85%-ը։
Այսպես․ Բացի էկոլոգիական տեսանկյումից պետք է քննարկել նաև բիզնես կողմը։ Ո՞վ պետք է սկսի վերամշակման գործընթացը, ո՞վ պետք է լինի պատասխանատու հավաքագրման համար՝ արևային վահանակի կյանքի տևողության ավարտից անմիջապես հետո։ Ո՞վ պետք է հետևի վիճակագրությանն ու ժամկետներին։
Էկոնոմիկայի տեսանկյունից վերարտադրող կազմակերպությունն ինքը նույնպես պետք է լինի շահագրգռված վիճակագրությանը հետևելու ու հին արևային վահանակները հավաքագրելու համար։ Այն նույնիսկ պետք է պատրաստ լինի վճարել ձեռք բերած թափոնի համար, սակայն վերամշակման պրոցեսը, կախված քիչ ծավալներից կլինի բավական թանկ՝ հարկերի և այլ արժեքների պատճառով։
Այնուամենայնիվ, շատ արտադրող կազմակերպություններ, ինչպիսիք են օրինակ First Solar ընկերությունը մշակել են վերամշակման ընթացակարգ հենց իրենց արտադրությունում, ըստ որի արևային վահանակի վերամշակման պրոցեսը պիտի սկսվի մոդուլի առանձնացումից՝ ապակի, ալյումին, սիլիցիում, էլեկտրական մաս և այլն։ Յուրաքանչյուր կոմպոնենտ պիտի հանձնվի արդեն իսկ գործող վերամշակողի՝ ապակի, մետաղ և այլն։ Սա մեծապես կթեթևացնի վերամշակման պրոցեսը՝ կիսելով աշխատանքը այլ վերամշակողների հետ։