Պետության հիմքը ընտանիքն է, իսկ ընտանիքի կայացրած ճիշտ որոշումները զարգացնում են պետությունը։
Հայը միշտ էլ գտնում է ելք, երբ թվում է ամեն դուռ փակ է․․․ Քարից հաց ենք թխում, ծով չունենք, բայց ունենք Շավարշ․․․ Նավթ չունենք, բայց Աստված մեզ <<արևոտ երկիր>> է կոչել ․․․ մենք ԱՐԵՎ ունենք․․․
Վերջին տարիներին անընդհատ զարգացող արևային էներգետիկայի ոլորտը փաստում է հայի՝ ճիշտ որոշումների ընդունման մասին․․․ Ճիշտ են հայ ընտանիքները, որ ձեռք են բերում արևային համակարգեր, ճիշտ է պետությունը, որ անընդհատ նպաստում է ոլորտի զարգացմանը։
Արևային ջրատաքացուցիչները դարձել են <<պարտադիր պայման>> հայկական գյուղերում։
Ինչպես չենք պատկերացնում տունը առանց սառնարան, այնպես էլ՝ առանց արևային ջրատաքացուցիչ։ Այն հարմար է յուրաքանչյուր տեսանկյունից՝ օգտագործման, տեղադրման, նույնիսկ ֆինանսական․․․
Մեր կառավարության և նույնսիկ Եվրոպական ֆոնդերի օժանդակության շնորհիվ՝ կարելի է ձեռք բերել արևային համակարգը նվազագույն վճարների միջոցով։ Համագործակցելով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ բնակիչը կկարողանա ունենալ անվճար տաք ջուր ամսական ընդամենը 5 – 6 հազար դրամով։ Սա նույնիսկ ավելի քիչ է, քան կխնայի բնակիչը՝ ունենալով արևային համակարգը։
Սա արևային ջրատաքացուցիչի միկրո առավելությունն է՝ բնակչի էներգախնայողության տեսանկյունից։ Իսկ պետության տեսանկյունից՝ մենք այս տեմպով շուտով կունենանք էներգետիկ անկախություն։ Արևային համակարգերի օրեցօր ավելացումը տանիքների վրա վկայում է հենց այս մասին։ Մենք կարիք չենք ունենա օգտվելու օտար գազից և նավթից, կլինենք անկախ՝ վերջիններիս թանկացումներից և այլ վնասներից․․․ Մեր շրջակա միջավայրը կլինի ավելի մաքուր ․․․
Արևային համակարգերը կարելի է տեղադրել ամենուր։ Մեր նպատակը նորագույն էներգախնայող տեխնոլոգիաները հասանելի դարձնելն է բնակչին, բիզնեսին և պետությանը։ Արևային համակարգը կարելի է տեղադրել ինչպես առանձնատներում, այնպես էլ բազմաբնակարան շենքերում, տանիքներին, գետնին, որպես ծածկ, որպես ավտոտնակ․․․
Այո, հենց սա է մեր նպատակը՝ մեր պետության էներգետիկ անկախությունը․․.