Ինչպես ընտրել արևային ջրատաքացուցիչ ընտանիքի համար
Ինչպե՞ս ընտրել արևային ջրատաքացուցիչ ընտանիքի համար
Ինչպե՞ս ընտրել արևային ջրատաքացուցիչ ընտանիքի համար
Հայաստանյան տանիքներին օր օրի ավելացող արևային վահանակներն ու ջրատաքացուցիչները փաստում են ոլորտի զարգացման ու սպառողի համար ձեռնտու լինելու մասին։ Հարևանը տեղադրում է արևային կայան, հետաքրքրվում է նաև մյուս հարևանը, տեսնում է պրոդուկտի առավելությունները, հարևանի քիչ ծախսը, ցանկանում է և ինքը։
Սակայն կա մի կարևոր փաստ։ Արևային տեխնոլոգիաները տարբեր են։ Թվում է, թե բոլորի տանիքներին տեղադրված են նույն սոլար ջրատաքացման համակարգերը, սակայն դրանք տարբեր են իրենց տարողություններով, դիրքերով, ճնշման առանձնահատկություններով և այլն։
Այսպիսով․ ինչպես ընտրել ճիշտ արևային ջրատաքացուցիչ՝ ընտանիքի տաք ջրի սպառման ծախսը զրոյացնելու նպատակով։
Նախ և առաջ՝ ջրատաքացուցիչները լինում են տարբեր լիտրաժի։ Հայաստանում միջինում տեղադրվում են 240 – 360 լ ոչ ճնշումային համակարգեր։
Ինչպե՞ս ընտրել ընտանիքին հասանելիք ջրատաքացուցիչի լիտրաժը։
Ինչևէ․ ինչպես նշեցինք՝ ընտանիքի տաք ջրի սպառումը համապատասխանում է 1 հոգուն 50 լիտր։ Սակայն սա նույնպես ինդիվիդուալ է։
Հետևաբար, խորհուրդ կտանք ջրատաքացուցիչի լիտրաժ և այլ առանձնահատկություններ ընտրելուց խորհրդակցել արևային մասնագետի հետ, դիմել իրենց գործում մասնագիտացված արևային ընկերությունների, որոնք չեն զբաղվում ուղղակի վաճառքով ու մոնտաժմամբ, այլ ունեն ինժեներական լուրջ թիմ։
Ջրատաքացուցիչի լիտրաժի սխալ ընտրությունը կհանգեցնի անհարմարությունների։ Եթե ընտրում եք փոքր լիտրաժ մեծ ընտանիքի համար, ջուրը ոչ միայն չի հերիքում, այլ հերիքելու դեպքում էլ երբեմն չի հասցնում տաքանալ։
Պետք չէ հիմնվել հարևանի տեղադրած համակարգի վրա ու ասել՝ ինքը տեղադրել է 240 լիտրը, ես նույնպես դրանից եմ ուզում, նույն գույնից, նույն չափսի, նույն գնով J
Բացի լիտրաժից, ուշադրություն է պետք դարձնել համակարգի ճնշմանը։ Կան երկու տեսակի ջրատաքացման համակարգեր՝
Ճնշումային ջրատաքացուցիչները կիրառելի են այն դեպքում, երբ հոսքի տեղ չկա։ Օրինակ երբ ջրատաքացուցիչն ու սանհանգույցը համարյա նույն մակարդակի վրա են, կա մանսարդային սանհանգույցի առկայություն և այլն։ Այս սիստեմները բնականաբար ավելի թանկ արժեն, քան ոչ ճնշումայինները։
Բացի ճնշման գործոնից, ճնշումային սիստեմները ունեն ևս մի առանձնահատկություն։ Սրանք կոլբաներում ջուր չի շրջանառվում։ Տեղադրվում են պղնձե ձողեր, որոնք արևի ճառագայթներից շիկանում են ու տաքացնում բաքի ջուրը, ինչպես որ ցուցադրված է նկարում։