+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Գիշերային Արևային Էներգիա

Գիշերային արևային էներգիա՞

  • Այո, սա արդեն իրական հետազոտություն է։

Վերջերս CNN–ի հոդվածներից մեկում՝ Night-time solar energy could one day power satellites, ներկայացվում է մի գաղափար, որը կարող է փոխել մեր պատկերացումները էներգիայի մասին։

Մենք սովոր ենք մտածել, որ արևային վահանակները աշխատում են միայն արևի լույսի առկայության դեպքում։ Սակայն գիտնականները այժմ ուսումնասիրում են նորարարական կիսահաղորդչային սարքեր, որոնք կարող են գիշերը վերածել էլեկտրաէներգիայի այն ինֆրակարմիր ջերմությունը, որը Երկիրը շարունակում է ճառագայթել տիեզերք։

Այս տեխնոլոգիաները երբեմն անվանում են

  • “reverse” կամ thermoradiative diodes
  • աշխատում են ինֆրակարմիր ճառագայթման հաշվին
  • արտադրում են էլեկտրական հոսանք՝ առանց արևի լույսի

 

Ներկայումս նախատիպերը արտադրում են փոքր քանակությամբ էներգիա՝ համեմատած ավանդական արևային վահանակների հետ։

Բայց կարևորն այն է, որ տեխնոլոգիան ապացուցում է հնարավորությունը։

 

Հետագայում այս համակարգերը կարող են օգնել արբանյակներին սնուցվել իրենց ուղեծրային ցիկլերի ընթացքում՝ նվազեցնելով կախվածությունը միայն մարտկոցներից։

Այսպիսով, արևային էներգետիկան կարող է աշխատել ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերը։

Արևային համակարգերի, արևային էներգիայի նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ԷկոՍտեպին։ 

Անվճար խորհրդատվության համար կարող եք կապվել։ 

 

Էկո Ստեպը Հոմպլեքս Մոլում է. արևի ուժը՝ ավելի հասանելի, քան երբևէ

Ուրախ ենք հայտնել, որ այժմ կարող եք այցելել Էկո Ստեպի տաղավարը Հոմպլեքս Մոլում՝ մոտիկից ծանոթանալու արևային էներգիայի առավելություններին։

Մեզ մոտ կգտնեք՝

  • Արևային վահանակների իրական նմուշներ
  • Մասնագիտական խորհրդատվություն՝ ըստ Ձեր տան կամ բիզնեսի պահանջների
  • Տեղում հաշվարկների հնարավորություններ՝ ինչքան եք խնայում, ինչպես կարող եք հարմար տարբերակով վարկ ստանալ և ինչքան արագ հետ եք ստանալու ներդրումը

Մենք հավատում ենք, որ մաքուր, անվտանգ և երկարաժամկետ լուծումները պիտի լինեն պարզ ու հասանելի։
Հենց դրա համար ենք այստեղ՝ Մոլում, որտեղ հարմար է, արագ և վստահելի։

Գտեք մեզ Հոմպլեքս Մոլում (գ․Պռոշյան, Գևորգ Չաուշ)՝
Աշխատում ենք ամեն օր՝ 09։00–24։00
Տեղում կարող եք նաև գրանցվել անվճար խորհրդատվության համար։ Անվճար խորհրդատվության համար նաև կարող եք զանգահարել 8124 / 077 388338 կամ թողնել Հայտ 

Ուզու՞մ ես արևի ուժը տեղափոխել քո տանիք

Այցելիր մեզ և սկսիր խնայել այսօր՝ առանց որակի ու հարմարավետության զիջման։