+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Canadian Solar

SolarReviews -ը և այլ ինդուստրիալ վերլուծական հարթակները ամեն տարի կազմում են վարկանշային ցանկ, և 2025 թ․ արդյունքներով մի շարք առաջատար բրենդներ ներառվել են լավագույններում՝ որոնցից առաջինը Canadian Solar-ն է։

Ի՞նչ հարթակ է Solar Reviews-ը

Solar Reviews-ը արևային էներգիայի համակարգերի վերաբերյալ ինֆորմացիոն, փորձագիտական վերլուծությունների, սպառողների կարծիքների հավաքման հարթակ է։ Այն օգնում է անհատական կամ բիզնես նպատակով արևային վահանակներ, ինվերտորներ կամ ամբողջական համակարգեր ընտրելիս։ 

Ինչու՞ է Canadian Solar բրենդը այդքան բարձր գնահատված և ճանաչված 

Ընկերությունը գործում է 2001թ․-ից և ունի երկար պատմություն արևային վահանակների արտադրության ոլորտում։ Վահանակներն առանձնանում են՝ որակով, հուսալիությամբ և կատարյալ համադրությամբ՝ գին + արդյունավետություն + երաշխիք։ 

Ինչու՞ արժե տեղադրել Canadian Solar 

  • Էֆեկտիվություն ու արտադրողականություն՝ վահանակները ծախսարդյունավետ են, և SolarReviews-ի տվյալներով Canadian Solar-ի մոդելները հասնում են մինչև ~27 % արդյունավետության։  Սա նշանակում է որ տարածքի վրա վահանակները ավելի քիչ տարածք են զբաղեցնում, քան այլ վահանակները։
  • Վստահելի երաշխիքներ՝ 25 տարվա արտադրանքի երաշխիք + 30 տարին degradation-ի նվազագույն տոկոս (0.4 %/տարի) մի քանիսում: Ինչու են այս երաշխիքները վստահելի, քանի որ բրենդն ինքնին ունի նույնքան տարիների փորձ և պատմություն, որքան երաշխիք որ առաջարկում է 
  • Կանադիան Սոլարի գործարանը փակում է արտադրական ամբողջ ցիկլը՝ վերահսկելով արևային վահանակի որակը իր ստեղծման բոլոր փուլերում։ 

Տեխնիկական առավելությունները 

  1. Արդյունավետություն – որքան բարձր է վահանակի արդյունավետությունը, այնքան ավելի շատ հզորություն կարող եք ստանալ միավոր մակերեսից։
  2. Տերմնական կոեֆիցիենտ (Temperature coefficient) վահանակները կարող են կորցնել արտադրողականություն բարձր ջերմաստիճանի դեպքում։
  3. Դեգրադացիա (Degradation rate) որքան քիչ է վահանակի արտադրողականության կորստի տոկոսը տարիների ընթացքում, այնքան ավելի շահավետ է երկարաժամկետում։
  4. Գին / վատտային արժեք (Cost per watt) կարևոր է համեմատել առաջարկվող վահանակների արժեքը եւ այլ տեխնիկական պայմաններ։ SolarReviews
  5. Վերադարձային երաշխիք եւ արտադրողի վիճակը՝ երաշխիքը լավն է միայն այն դեպքում, եթե ընկերությունը վստահելի է եւ ունակ է այն իրականացնել։
  6. Տեղակցման եւ մոնտաժի բաները, նույնիսկ լավագույն վահանակը չի փակել տեղադրման մոնտաժի որակի խնդիրները։  

 

Canadian Solar-ը Հայաստանում 

Canadian Solar-ը Հայաստանի արևային էներգետիկ շուկայում առանձնանում է բարձր արդյունավետությամբ և երկարաժամկետ հուսալիությամբ։ 

Էկո Ստեպ ընկերությունը հանդիսանում է Կանադիան Սոլարի պաշտոնական ներկայացուցիչը՝ ապահովելով վահանակների մատակարարում, տեղադրում և լիարժեք երաշխիք։ 

Կարող եք կապվել մեզ հետ, էկո Ստեպի մասնագետները կիրականացնեն, և մենք քայլ առ քայլ կուղեկցենք ամբողջ գործընթացում՝ արևային վահանակների ընտրությունից մինչև շահագործում։ ԿԱՊՎԵԼ

Ինչու՞ ընտրել Canadian Solar

Համաշխարհային էներգետիկայի ոլորտում կան արևային պանելներ արտադրող բազմաթիվ ընկերություններ, բայց Canadian Solar-ը առանձնանում է իր համբավով՝ որակով, փորձառությամբ և նորարարական մոտեցումներով:

Ահա, թե ինչու Էկո Ստեպ Արմենիան խորհուրդ է տալիս ընտրել հենց այս բրենդը ձեր՝ արևից էներգիան ապահովելու համար: 

22 տարվա փորձ և որակ

Canadian Solar-ն ունի 22 տարվա գործունեության փորձ, որի ընթացքում այն հաստատել է իր տեղը որպես վստահելի և կայուն գործընկեր: Այս տարիների ընթացքում ընկերությունը ոչ միայն կատարելագործել է իր արտադրանքները, այլև շարունակաբար ներդնում է նորարարություններ, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և օգտագործման հարմարավետությունը:

Առաջին պանելը դեռ գործում է

Կանադական այս բրենդի առաջին արտադրանքը, որը ստեղծվել է տարիներ առաջ, դեռ այսօր էլ անխափան աշխատում է՝ ցուցադրելով բրենդի արտադրանքների երկարատև ու կայուն որակը։ 

25 տարվա երաշխիք

Canadian Solar-ը տրամադրում է 25 տարվա արտադրողականության երաշխիք, ինչը նշանակում է, որ ձեր ներդրումը ապահովված է տարիների ընթացքում: Այս երաշխիքը կարևոր դեր է խաղում այն վստահությունը ձևավորելու գործում, որ ձեր պանելները երկար տարիներ ծառայելու են առանց խնդիրների:
Իսկ Էկո Ստեպ Արմենիան համարվում է այդ երաշխիքի կրողն ու սպասարկողը՝ վահանակները տեղադրելուց հետո։

Միշտ լավագույն հորիզոնականներում 

Ընկերությունը մշտապես զբաղեցնում է գլխավոր հորիզոնականներ՝ արևային կայանների թոփ 5 արտադրողների ցուցակներում: Սա վկայում է Canadian Solar-ի բարձր գնահատականի և հեղինակության մասին համաշխարհային շուկայում:
Canadian Solar-ը բարձր հորիզոնականներ է զբաղեցնում Բլումբերգ, Ֆորբս և այլ հարթակներում՝ համարվելով նույնիսկ լավագույնը աշխարհում։

Բլումբերգի լավագույն արտադրողների ցանկում

Canadian Solar-ը ընդգրկված է Բլումբերգի լավագույն արտադրողների ցանկում, ինչը լրացուցիչ ապացույց է բրենդի որակի, հուսալիության և տեխնոլոգիական առաջատարության մասին:

Եվրոպական սուբսիդավորումներից օգտվելու հնարավորություն

Canadian Solar-ի արտադրանքները համապատասխանում են եվրոպական բոլոր չափանիշներին, ինչը հնարավորություն է տալիս գործարաններին օգտվել եվրոպական բանկերի, ՎԶԵԲ սուբսիդավորումներից: Սա հավելյալ առավելություն է բիզնեսների համար, որոնք ցանկանում են արդյունավետ և հասանելի դարձնել իրենց էներգիայի մատակարարումը՝ ձեռք բերելով լավագույն բրենդ և օգտվելով ֆինանսական լավ հնարավորություններից:

Ժամանակակից տեխնոլոգիաներ 

Canadian Solar-ը մշտապես առաջարկում է ամենաժամանակակից մոդելները, որոնք զուգահեռում են տեխնոլոգիական և դիզայներական լուծումները: Արևային կայանների արտադրողականությունը շարունակաբար բարձրացվում է՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ՝ ավելի բարձր արտադրողականություն և տանիքի վրա ավելի քիչ տարածքների զբաղեցում:

Արդյունավետություն և արագություն

Ընկերությունը պահեստներ ունի աշխարհի տարբեր կետերում, ինչը թույլ է տալիս արագացնել և հեշտացնել առաքման գործընթացը: Սա կարևոր գործոն է նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակում անցնել արևային էներգիայի և ունենալ էներգախնայողություն:

Canadian Solar-ը Forbes-ում

Canadian Solar-ի ձեռքբերումները լայնորեն լուսաբանված են նաև Forbes-ում, որտեղ ընդգծված է բրենդի նորարարական մոտեցումը և էներգետիկ լուծումների ոլորտում նրա ազդեցությունը: Հատկապես 2024 թվականին Canadian Solar-ը ճանաչվել է լավագույնը՝ ցուցադրելով իր գերազանցությունը և ազդեցությունը ոլորտում: Սա վկայում է, որ ընկերությունն արժանացել է ոչ միայն ոլորտի, այլև միջազգային մամուլի ուշադրությանը։

Canadian Solar-ը համատեղում է փորձառությունը, որակը և նորարարությունը՝ ապահովելով արդյունավետ և հուսալի լուծումներ արևային էներգիայի ոլորտում: Ընտրելով այս բրենդը, դուք ներդնում եք ձեր ապագայի կայունության և էներգետիկ անկախության մեջ: Canadian Solar-ը ձեր հաջողության ուղեկիցն է արևային էներգիայի աշխարհում:

Բացի այդ, Հայաստանում Canadian Solar-ի պաշտոնական ներկրողն է Էկո Ստեպ Արմենիան, որտեղ դուք կարող եք ձեռք բերել կանադական բարձրակարգ պանելները և օգտվել մասնագիտական անվճար խորհրդատվությունից:

Խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝ 077 388338։