+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Էլեկտրոմոբիլների Առավելություններն ու Թերությունները

Էլեկտրոմոբիլների մասին խոսելիս կարևոր է հիմք ընդունել այն փաստը, որ վերջիններս օր օրի փոխվում են, բարելավվում ու զարգանում։ Օր օրի շատանում են մեքենաշինական ընկերությունները, որոնք քայլ առ քայլ անցում են կատարում էլեկտրական մեքենաների արտադրության։ Էլեկտրոմոբիլը իրենից ներկայացնում է ավտոմեքենա, որի շարժման հիմքը հոսանքն է, այլ ոչ վառելիքը։

 

Ո՞րոնք են էլեկտրոմոբիլների առավելությունները։

Էկոլոգիական բազմաթիվ հոդվածների համաձայն՝ էլեկտրոմոբիլի գլխավոր առավելությունը էկոլոգիական հիմնախնդրի վրա դրական ազդեցությունն է,  այդ թվում՝

 

  • Մեքենաները լավագույնն են տրանսպորտային միջոցների միջև՝ շրջակա միջավայրի վրա բացասական հետք չթողնելու առումով։

Էլեկտրոմոբիլի անցնող մարդիկ հիմնականում հիմք են ընդունում հենց այս փաստը, քանի որ ամբողջովին էլեկտրական մեքենաները (ոչ հիբրիդայինները), ունեն 0 արտանետում։

 

  • Էլեկտրականությունը կարող է լինել նաև վերականգնվող, բայց վառելիքը՝ ոչ։

Էլեկտրոմոբիլները, որ աշխատում են միայն հոսանքով՝ կարող են լիցքավորել մարտկոցները այլընտրանքային, կանաչ էներգիայի հաշվին՝ արևի, քամու, ջրի և այլն, այնինչ վառելիքը՝ բենզինը ստացվում է նավթից, որը սպառվող ռեսուրս է։ Նրանք, ովքեր ունեն արևային կայան իրենց տանը, չունեն ոչ մի մտածելու բան՝ հանգիստ կարող են ձեռք բերել էլեկտրոմոբիլ ու լիցքավորել այն արևի անսպառ, անվճար էներգիայով։

Կարևոր է նշել նաև ֆինանսական տեսանկյունը՝

  • Հոսանքը գազից էժան է։
  • Էլեկտրոմոբիլի օգտագործումը երեք անգամ ավելի քիչ ծախսատար է սպասարկման տեսանկյունից, քան գազով աշխատող մեքենան։
  • Բազմաթիվ էլեկտրոմոբիլներ լիցքավորվում են նաև իջնելու ժամանակ, որը մեծապես նվազեցնում է մարտկոցի էլեկտրոէներգիայի ծախսը։

 

  • Էլեկտրոմոբիլները պահանջում են ավելի քիչ ու ոչ շատ հաճախ սպասարկում։

Առանց վառելիքային շարժիչի՝ մեքենան կարիք չի ունենում յուղի։ Նշանակում է պետք չի փոխել անընդհատ յուղը, հետևաբար և ընթացիկ ծախսերն ու վերանորոգումները դուրս են գալիս։ Ինչպես նաև էլեկտրոմոբիլները ավելի հեշտությամբ են արգելակում, որը թույլ է տալիս ավելի ուշ փոխել կամ վերանորոգել արգելակները։

 

  • Էլեկտրական մեքենաները ավելի լուռ են։

Աշխատում են շատ հանգիստ, մանավանդ երբ մարտկոցները 100% լիցքավորված են։ Նույնիսկ կան երկրներ, որոնք օրենքով պահանջում են, որ էլեկտրական մեքենաների վրա տեղադրված լինեն աղմուկ անող սարքեր, որպեսզի հետիոտնը իմանա, որ մեքենա կա մոտակայքում։

 

Եվ այսպես, ո՞րոնք են հանդիսաում էլեկտրոմոբիլների թերությունները՝ այսքան առավելության հետ մեկտեղ։

 

  • Էլեկտոմոբիլն ունի ավելի քիչ ընթացքի հնարավորություն, քան վառելիքով աշխատող մեքենաները։

Չնայած նրան, որ համաշխարհային գիգանտ մեքենաշինող ընկերությունները փորձում են անընդհատ առաջ մղել էլեկտրոմոբիլները, սակայն դրանք ունեն մի մեծ թերություն՝ ընթացքի երկարությունը։ Իհարկե այս թերության շտկումը ժամանակի հարց է։ Առհասարակ մի լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել 60-100 մղոն ճանապարհ, մինչդեռ սովորական ավտոմեքենան մի լիցքավորմամբ կարող է մինչև 400 մղոն անցնել՝ կախված մոդելից, վառելիքի բաքի մեծությունից և այլն։

 

  • Մարտկոցի լիցքավորումը ժամանակ է պահանջում։

Բենզինի բաքի լրիվ լիցքավորումը կարող է տևել մինչև 3 րոպե, մինչդեռ էլեկտրոմոբիլի դեպքում՝ կախված մոդելից կարող է տևել մինչև 20 ժամ։ Ավելի նոր ու արժեքավոր մոդելները կարող են լիցքավորվել ավելի շուտ՝ մինչև 5 ժամ։ Ամեն դեպքում, եթե ունեք արևային կայան ու լիցքավորման ապարատ Ձեր տանը՝ ապա լիցքավորման պրոցեսը Ձեզ մոտ շատ ավելի հեշտ է։

 

  • Սովորաբար էլեկտրական մեքենաները ավելի թանկ են, քան սովորականները։

Բազային, ոչ շատ թանկ էլեկտրոմոբիլները արժեն մոտ 250 000 Ռուբլի, իսկ ավելի թանկ, լյուկս դասի էլեկտրոմոբիլները մոտ 600 000 և ավել։ Մինչդեռ սովորական մեքենաների դեպքում՝ նույն միջին դասի մեքենան կարժենա մոտ 70 000 Ռուբլի։ Ամեն դեպքում, որքան զարգանում է ոլորտը, այնքան իջնելու հակում են ձեռք բերում գները։

 

  • Քիչ է ընտրության հնարավորությունը։

Վերջիվերջո մեքենաշինական ընկերությունները արդեն 100 տարի է, ինչ ստեղծում են սովորական մեքենաներ ու հասել են նրան, որ առաջարկում են մի մեծ մոդելային բազմազանություն՝ սկսած 90-ականներից։ Ժամանակ է պետք, որ նույնը սկսվի էլեկտրական մեքենաների դեպքում։

 

Ամեն դեպքում, էլեկտրական մեքենաներն ունեն այս պահին ավելի շատ առավելություն, քան թերություն, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են էկոլոգիական խնդիրներով։