+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Ինչ է ջերմային պոմպը

ԱՄՆ-ում այդքան տարածված ջեռուցման և հովացման համակարգը՝ ջերմային պոմպը, սկսում է ակտիվորեն տարածվել նաև Հայաստանում։ Սակայն շատերը դեռ  չունեն բավարար պատկերացում ջերմային պոմպի աշխատանքի և առավելությունների մասին։

Ինչ է ջերմային պոմպը

Արտաքինից համակարգը շատ է նման օդորակիչի։ Այն տեղադրվում է դրսում՝ ձգվելով պատին կամ տեղադրվելով գետնին։ Պոմպը հնարավորություն ունի օդից կամ գետնից վերցնել ցուրտը և վերածել այն տաք օդի՝ տաքացնելով տունը և հակառակը՝ այն կարող է օդից կամ գետնից վերցնել տաքությունը և վերածել սառը օդի՝ կատարելով օդորակչի ֆունկցիա։

Ջերմային պոմպը հիանալի տարբերակ է ջեռուցման ծախսը խնայելու համար։

 

Ո՞րն է ջերմային պոմպի աշխատանքի սկզբունքը։

Ավելի լավ պատկերացնելու համար ջերմային պոմպը կարելի է սառնարանի կամ ավանդական օդորակիչի հետ համեմատել։ Վերցնելով դրսի օդը կամ գետնի միջի ջերմաստիճանը՝ այն անց է կացնում գալարի միջով, տաքացնում կամ սառեցնում այն՝ կախված հրահանգից։

Պոմպը կարող է աշխատել նույնիսկ շատ ցուրտ եղանակային պայմաններում՝ ամենացուրտ ջերմաստիճանից բարձր ջերմաստիճան ստեղծելով և հակառակը։

Այն բարելավում է նաև օդի որակը։ Եթե ավանդական ջեռուցման կամ օդի սառեցման համակարգերը ստեղծում են օդի չորություն, ապա ջերմային պոմպը պահում է հարաբերական խոնավություն օդում։

 

Որքանո՞վ է էֆեկտիվ ջերմային պոմպի տեղադրումը։

Որպես օդը սառեցնող համակարգ՝ ջերմային պոմպը նույնքան էֆեկտիվ է, որքան կենտրոնացված սառեցման համակարգը և ավելի էֆեկտիվ, քան սովորական օդորակիչը։

Որպես ջեռուցման համակարգ՝ ջերմային պոմպը գրանցում է առավելագույն էֆեկտիվություն։ Ըստ վիճակագրության՝ հոսանքի կամ գազի ծախսի 20-70%-ը այն ունակ է զրոյացնելու՝ կախված տան ջեռուցման ծախսի մակարդակից։

 

Ջերմային պոմպը հիանալի աշխատում է տաք հատակի, բոլոր տեսակի տաքացուցիչների, ռադիատորների հետ։ Հիմնվելով տաքացուցիչների տեխնիկական առանձնահատկությունների վրա՝ տարբեր են ջերմային պոմպի առաջարկվող հզորությունները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե լինեն չնախատեսված դեպքեր և չհերիքի ջերմային պոմպի հաշվարկված հզորությունը՝ այն կհամատեղի իր աշխատանքը տանը առկա էլեկտրական կամ գազային ջեռուցման համակարգերի հետ՝ չստեղծելով անհարմարություններ։

Ջերմային պոմպի աշխատանքը իդեալական համադրվում է արևային կայանի հետ։ Արևային համակարգը ստեղծում է անվճար հոսանք, որը սնուցում է ջերմային պոմպի աշխատանքը և տան մնացած կենցաղային տեխնիկայի աշխատանքը։

Համադրելով երկու էկո համակարգերը՝ տան կոմունալ ծախսերը կարող են հասնել նույնիսկ զրոյի։

Կարո՞ղ է արևային համակարգը ծածկել ընտանիքի հոսանքի ծախսը

Արդյո՞ք կարող է արևային համակարգը ծածկել ընտանիքի հոսանքի ծախսը

Երբ խոսում ենք արևից հոսանք ստանալու մասին՝ այն թվում է միաժամանակ շատ պարզ, բայց նաև շատ բարդ։ Հասկանում և ընդունում ենք այդ փաստը պարզորեն, սակայն, երբ խորանում ենք տեխնիկական բնութագրերի ու բացատրությունների մեջ՝ վեր ենք հիշում դպրոցական բարդ ֆիզիկայի դասընթացները։

Ինչևէ․ արևային ֆոտովոլտաիկ մոդուլների կիրառումը դարձել է այնքան տարածված երևույթ, որ նմանվել է տանը սառնարան կամ հեռուստացույց ունենալուն։

Կան մարդիկ, որ հետևում են թրենդին ու տեղադրում են արևային կայան իրենց տանը առանց լուրջ հաշվարկների, սակայն կան նաև նրանք, ովքեր միշտ հարցնում են՝ որքանո՞վ է արևային կայանի տեղադրումը ճիշտ ու բավարար իմ ընտանիքի համար, կարո՞ղ է արևային կայանը լիարժեք բավարարել իմ հոսանքի կենցաղային ծախսերը զրոյացնելու համար։

Դրա պատասխանն է ՝ այո։

Սակայն մինչ այո ասելը, պարտավոր ենք կատարել հետևյալ ՃԻՇՏ հաշվարկները՝

 

  • Որքա՞ն է տան հոսանքի ծախսը ի սկզբանե։

Մոտեցումը պետք է լինի ինդիվիդուալ։ Ընտանիքների կյանքի որակը, տեմպը, ծախսերը տարբեր են։ Կան ընտանիքներ, որոնք տանը լինում են միայն գիշերը․ չեն օգտագործում շատ էլեկտրոէներգիա։ Կան ընտանիքներ, որոնք ամբողջ օրը հեռուստացույց են դիտում, տանն են ճաշում, հյուրեր են ընդունում։ Կան ընտանիքներ, որ չունեն շատ էլեկտրոտեխնիկա, իսկ նաև կան նրանք, ովքեր միանգամից մի քանի սառնարան ու օդորակիչ ունեն։ Ընտանիքների տարբերությունները մեծ են։ Հետևաբար և մեծ է հոսանքի ծախսի տարբերությունը և ակնկալվող արևային կայանի հզորությունը։

Ճիշտ պետք է հասկանալ ընտանիքի միջին ամսական հոսանքի ծախսը, հաշվարկել և առաջարկել այն հզորությունը, որը համապատասխանում է տվյալ ծախսին։

  • Արևային ինչպիսի՞ ռեգիոնում է գտնվում տունը։

Գաղտնիք չէ, որ կան ցուրտ, շոգ, փոշոտ, քամոտ, արևոտ և այլ շատ տարբեր կլիմայական պայմաններով օժտված շրջաններ։ Նույն հզորությամբ արևային կայանի արտադրողականությունը կարող է տարբերվել՝ կախված ռեգիոնի արևային ներուժի։

Կան արևային քարտեզներ, որոնք հաշվում են կոնկրետ աշխարհագրական կետում տեղադրվելիք արևային կայանի  արտադրողականությունը։ Այդ տեսակ արևային քարտեզները հիմք են ընդունում նախորդող բազմաթիվ տարիների տվյալ ռեգիոնների կլիմայական պայմանները, տատանումները և այլն։

Արևային կայանի հզորություն որոշելուց առաջ պետք է հասկանալ թե որ աշխարհագրական կետում է այն տեղադրվելու։ Նույն մեկ կիլովատանոց արևային համակարգը կարող է բավարարել մեկին Սևանում և չբավարարել մյուսին Իջևանում։

  • Տանիքի դիրքը, թեքությունը։

Արևային ֆոտովոլտային մոդուլները ունեն լավագույն արտադրողականություն, երբ թեքված են դեպի հարավ, սակայն ոչ բոլոր տանիքներն են թեքված դեպի հարավ։ Հաճախորդին անհրաժեշտ ճիշտ հզորությունը ստանալու համար պետք է ճիշտ ինժեներական լուծում մտածել, հենասյուներ կառուցել, որպեսզի արևային վահանակները թեքվեն դեպի հարավ։

Այսպիսով․ եթե ցանկանում եք տեղադրել արևային կայան ու վստահ չեք՝ կհերիքի վերջինիս հզորությունը, թե ոչ՝ զանգահարեք կամ գրեք մեզ։ Հիմք ընդունելով հոսանքի Ձեր ծախսը ու Ձեր տան աշխարհագրական դիրքը՝ Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ թիմը կհաշվարկի օպտիմալ տարբերակ՝ խելամիտ գներով։

Տան արևային ջեռուցում։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել ՀՀ-ում

Տարիներ առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի ապահովել տան ջեռուցումը՝ դրա հետ կապված ծախսերը հասցնելով նվազագույնի։ Այժմ դա իրական է և հնարավոր է արևային ջեռուցման տարբեր միջոցների շնորհիվ։ Օգտագործելով արևային էներգիան՝ մենք հնարավորություն ունենք հատուկ համակարգերի միջոցով այն վերածել կայուն էներգիայի աղբյուրի և ապավել տան ջեռուցումը ամբողջ տարվա ընթացքում։

Մեր երկրում բոլոր նախադրյալները կան այս մեծ առավելությունից օգտվելու համար՝ արևային էներգիայի մեծ պաշար, նպաստավոր կլիմայական պայմաններ։ Բացի այդ պետության կողմից կան հատուկ մշակված ծրագրեր, որոնք թույլ են տալիս բնակիչներին տեղադրել և արդյունավետ օգտործել տան արևային ջեռուցման համակարգերը։

Այստեղ մանրամասն խոսելու ենք տան արևային ջեռուցման, դրա տեսակների, պրոցեսի մասին, քննարկելու ենք, թե ինչպես է դա հնարավոր իրացնել Հայաստանում։ Ցույց ենք տալու արևային համակարգերի արդյունավետությունը և խոսելու ենք ընդհանուր էկոհամակարգի վրա այլընտրանքային էներգիայի դրական ազդեցության մասին։ Քննարկվող թեմաները շատ կարևոր են այնքանով, որ հնարավորություն կտան շատերին պատկերացում կազմել և բացահայտել նվազագույն ֆինանսական միջոցներ պահանջող արևային համակարգերի մասին և տիրապետել օգտագործման առավելություններին։

Ի՞նչ է արևային ջեռուցումը և ինչպես է այն աշխատում

էներգիայի աղբյուրները ամենուր են բնության մեջ։ Արև, քամի, ջուր, հող՝ յուրաքանչյուրը էներգիայի մեծ պաշար ունի: Հիմնական խնդիրը մարդկության կողմից դրա ճիշտ և արդյունավետ օգտագործումն է։ Տան և առօրյա սպառման համար էներգիայի ամենահզոր այլընտրանքային աղբյուրներից մեկը արևային ճառագայթումն է։ Հենց այն էլ ապահովում է տան արևային ջեռուցումը։

Արևային ջեռուցումը շատերին հայտնի է նաև «կանաչ էներգիա» անունով, քանի որ սպառելով արևային էներգիա առաջին հերթին մեր մասնակցությունն ենք ունենում կլիմայանակ փոփոխությունների դեմ պայքարին՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։

Արեգակնային էներգիան, որը ստանում ենք ամբողջ տարին, ի վիճակի է դառնալ այլընտրանքային էներգիայի աղբյուր նույնիսկ սաստիկ սառնամանիքներում բնակվող երկրի տաքացման համար: Կարևոր է սովորել և լիարժեք տիրապետել էներգիայի՝ որպես ջեռուցման համակարգ օգտագործման բոլոր դետալներին։

Արևային էներգիան հավաքելու և փոխակերպելու համար օգտագործվում են  արևային մարտկոցներ, որոնք էլ իրենց հերթին օգտագործվում են ֆոտոէլեկտրական փոխարկիչների և կոլեկտորների վրա։ Վերջիններս խողովակների համակարգեր են, որոնք հատուկ հովացուցիչ նյութ են ներառում:

Արևային կայանները ունեն բարձր արդյունավետություն։ Այն կարծիքը, որ արևը չի կարողանում հաղթահարել տան ջեռուցումը, ճիշտ է միայն սխալ տեղադրման և անհրաժեշտ էներգիայի ու ջերմության քանակի սխալ հաշվարկների դեպքում։ Օպտիմալ ընտրված արևային կայանը բավականին ընդունակ է ինքնավար ջեռուցում ապահովելու:

 

Օրինակ՝  վերցնենք նախագիծ, որի համար հաշվարկվում է և խորհուրդ է տրվում տեղադրել 6 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արդեն պարզ է, որ չջեռուցվող ամիսների ընթացքում կայանից կսպառվի 2 կՎտ/ժ արտադրված էներգիա, իսկ մնացած 4 կՎտ/ժ-ը՝ կկուտակվի էլ․ ցանցում՝ բաժանորդային քարտի համարի վրա։ Ջեռուցման ամիսների ընթացքում կուտակված կՎտ-ները ավտոմատ կերպով հետ կվերադառնան և, գումարվելով հաճախորդի տանիքին տեղադրված 6 կՎտ-անոց արևային կայանին, կօգտագործվեն հետագա ջեռուցման համար։

Արևային կայան տեղադրելիս պետք է անպայման հաշվի առնել վերջինիս հզորությունը։ Ենթադրենք՝ տան հոսանքի ծախսերը զրոյացնելու համար 2 կՎտ հզորությամբ արևային կայան եք տեղադրել։ Սակայն եթե ձմռանը էլեկտրական ջեռուցման համակարգ օգտագործենք, կայանի հզորությունը հաստատ չի հերիքի։ Հաշվարկելով հաճախորդի տան մակերեսը, ջեռուցման էլեկտրական կաթսայի, տաքացուցիչների կամ այլ սարքավորումների հզորությունները՝ Էկո Ստեպի ինժեներական թիմը խորհուրդ է տալիս տեղադրել օպտիմալ հզորությամբ արևային կայան, որը թույլ կտա ձմռան համար բավականաչափ էներգիա կուտակել։ Նաև կարևոր է հաշվի առնել այն փաստը, թե որ մարզում, որ քաղաքում է կայանը տեղադրվելու․ չէ՞ որ Հայաստանում ամեն մարզ ունի տարբերվող և իրեն բնորոշ կլիմայական հատկանիշներ, եղանակային տարբեր պայմաններ։

Հայաստանի էներգետիկ իրավիճակը և այլընտրանքային լուծումներ

Հայաստանի Հանրապետությունը չունի բավարար տեղական հանածո էներգետիկ վառելիքի բնական պաշարներ։ Այդ պատճառով էլ Հայաստանը էներգիայի արտադրման պրոցեսում օգտագործելով արևային էներգիան լուծում է այլընըտրանքային էնէերգիաի պաշար ստանալու խնդիրը։ Հայաստանը իր կլիմայական պայմանների և աշխարհագրական դիրքի շնորհիվ ունի արևային էներգիայի մեծ ներուժ ՝ արևափայլի տարեկան մոտ 2500 ժամ տևողություն և 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտ ժ., իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կվտ. ժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով։ Ամեն մարզում գրանցված արդյունքները տարբեր են՝ կախված տեղանքին բնորոշ բնակլիմայական պայմաններից։

Ի ուրախություն ՀՀ քաղաքացիների՝ պետությունը մեզ հնարավորություն է տալիս  հնարավորինս արդյունավետ օգագործել արևային ջեռուցումը։ Օրինակ՝ չջեռուցվող 7 ամիսների ընթացքում կարող ենք կուտակել արևից ստացված էլեկտրաէներգիան ՀԷՑ-ում։ Ստացվում է, որ տեղադրելով հզոր արևային կայան, մենք չջեռուցվող, տաք ամիսների ընթացքում կիլովատներ ենք կուտակում էլ․ ցանցում, որը այս պարագայում մեզ համար կատարում է արևային մարտկոցի դեր։ Ունենալով կուտակված կիլովատներ՝ ՀԷՑ-ը մեզ հնարավորություն կտա օգտագործել կուտածված հզորությունը տարվա վերջում՝ ջեռուցվող ամիսների ընթացքում և չվճարել հոսանքի դիմաց։

Նախկինում ՀԷՑ-ը թույլ էր տալիս օգտագործել կուտակած հոսանքը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, որից հետո հաշվարկ էր կատարվում՝  ամփոփելով տարին։ Համաձայն նախկին օրենքի՝ եթե հաճախորդի մոտ դեռևս մնում է կուտակած հոսանք էլ․ ցանցում,  ցանցը գումար է փոխանցում է հաճախորդի բանկային հաշվին՝ գնելով տվյալ կուտակված հոսանքը սահմանված սակագնի կես գնով։ Սակայն, ի ուրախություն բոլոր նրանց, ովքեր արևային համակարգերի սիրահար են, այժմ գործում է նոր օրենք, որի համաձայն հաշվարկային տարի կդիտարկվի տվյալ տարվա մայիսի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահանտվածը։ Ստավցում է, որ մարդիկ կկարողանան արևային համակարգով տունը ջեռուցել ամբողջ ձմեռ՝ առանց սպառման ժամկետների սահմանափակման։ 

Արևային ջեռուցման համակարգերի տեսակները

Ցանկացած մարդ կարող է օգտվել էներգիայի այլընտրանքային աղբյուրներից՝ տեղադրելով կայան, որը հարմար է բնակարանին կամ առանձնատանը։ Սակայն բուն պրոցեսը լիովին հնարավոր է, մարդիկ անգամ տնտեսություն են վարում` օգտագործելով արևային էներգիա։

Կոմունալ ծախսերը բոլորիս են մտահոգում և յուրաքանչյուր ողջամիտ սեփականատեր կամ բնակիչ հավանաբար մտածում է իրական և արդյունավետ ուղիներ՝ նվազեցնելու այդ ծախսերը: Այժմ խոսենք արևային ջեռուցման համակարգերի այն տեսակների մասին, որոնք լայն կիրառում են և զգալիորեն նպաստում են կոմունալ ծախսերի նվազեցմանը։

Տան կամ բնակելի տարածքների համար կիրառվում են

Արևային ՖՎ կայանների բաղկացուցիչ մաս են կազմում փոխակերպիչը (ինվենտոր), հաշվիչը և էլեկտրական ցանցը։ Համակարգը թույլ է տալիս խնայողություններ անել և նվազեցնել էլեկտրաէներգիայի ընթացիկ ծախսերը։ Արևային ՖՎ կայանը երկարաժամկետ ներդրում է, որը տալիս է  նշանակալի և շոշափելի արդյունք: ՖՎ կայանի շահագործման ժամկետը առնվազն 20 տարի է, իսկ վահանակների ճիշտ տեղադրումը, բոլոր ստանդարտների պահպանումը կնպաստեն կայանի երկարակեցությանը և դրա կայուն աշխատանքին:

Վահանակների առավելությունը կայանում է նրանում, որ նրանք հնարավոր են դարձնում  այնպիսի մարտկոցների միացումը, որոնք կուտակում են ավելորդ էներգիա, որն էլ իր հերթին կարելի է օգտագործել նաև գիշերը։ Իսկ արևային մարտկոցների օգտագործման միակ թերությունն այն է, որ խիստ կլիմայական պայմաններում դրանք տեղադրումը տնտեսապես հնարավոր չէ, քանի որ նրանք չեն կարող ծառայել որպես ջեռուցման հիմնական աղբյուր:

Արևային անջատ ճնշումային ջրատաքացուցիչները նախատեսված են ավելի մեծ ծավալով տաք ջրի սպառողների համար։ Այս համակարգը հիմնականում նախատեսված է ռեստորանների, սպորտային ակումբների, հյուրանոցների և մեծ մակերեսով առանձնատների համար։ Այն իդեալական լուծում և ներդրում է էներգիա ստանալու և համապատասխան ծախսը կրճատելու համար։

Ճնշումային ջրատաքացուցիչները պոմպերով են աշխատում։ Դրանց աշխատանքն ավելի արդյունավետ է և ավելի քիչ տեխնիկական սպասարկում է պահանջում։ Անվանումն ինքնին հենց հուշում է մեզ, որ  ջուրը սպառողին է հասնում ճնշման շնորհիվ։ Կարևոր է նշել, որ պրոցեսի ընթացքում ջուրը չի տաքանում խողովակներում. ջրատաքացուցիչը  ներառում է պղնձե ձողեր, որոնք տաքացնում են ամբողջ համակարգի ջուրը։

Համակարգի շնորհիվ սպառողները հնարավորություն են ստանում ունենալ կենցաղային տաք ջուր ամբողջ 12 ամիսների ընթացքում։ Ամռանը ջրի ջերմաստիճանը կարող է հասնել եռման աստիճանի, իսկ ձմռանը մոտավորապես ունենում ենք 45-55 °С ջերմաստիճան։ Համակարգերը կարող են աշխատել անգամ մինչև -30°С աստիճանի դեպքում։

Արևային ֆվ կայանների և ջրատաքացուցիչների մեծ ընտրանի կարող եք ձեռք բերել Էկո Ստեպ ընկերությունում։ Մենք կօգնենք տեղադրենք արևային համարակարգերը շահավետ և հարմար պայմաններով և կերաշխավորենք դրանք արդյունավետ աշխատանքը։

Կապ հաստատելու համար` https://ecostep.am/contact/

Ինչպե՞ս է աշխատում տան արևային ջեռուցման համակարգը և ի՞նչ օգուտներ ունի

 

Տանը արևային ջեռուցման համակարգ տեղադրելու պահից բնակիչը հրաժարվում է գազից՝ անցնելով էլեկտրականության։ Էլեկտրականությամբ աշխատող ջեռուցման համակարգի ծախսը գրեթե զրոյացվում է արդեն ՖՎ համակարգի միջոցով։

Սովորաբար նման նախագծերի համար տեղադրվում են 10-20 կՎտ հզորությամբ արևային կայաններ, որոնք աշխատանքի սխեման հետևյալն է՝

  • Չջեռուցվող ամիսների ընթացքում, երբ արևային ժամերի քանակը ավելի շատ է, արտադրվում է մեծ քանակությամբ հոսանք։ Սակայն քանի որ տան ընդհանուր կոմունալ ծախսը քչանում է, և, բնականաբար, կուտակված հոսանքը չի օգտագործվում, այն կուտակվում է էլեկտրոցանցի ՝ բնակչի բաժանորդի քարտի համարի վրա՝ որպես ավելցուկային հոսանք։

Այս ավելցուկային հոսանքը բնակիչը ավտոմատ կերպով սկսում է օգտագործել ձմռանը, երբ հոսանքի ծախսն ավելանում է՝ համապատասխան ջեռուցման հետևանքով։ Ստացվում է, որ ամբողջ ձմեռ, մինչև Մայիսի 1-ը, բնակիչը օգտվում է իր տանիքի ՖՎ կայանի արտադրած հոսանքից և իր ավելցուկային կուտակումներից։

Ամփոփելով արևային էներգիայի մասին ամբողջ տեղեկությունը՝ վստահ կարող ենք ասել, որ այլընտրանքային էներգիայի առավելությունները ակնհայտ են։ Օգտագործելով  էներգիայի «էկո» աղբյուր և նպաստելով շրջակա միջավայրի բարելավմանը՝ մեր քայլն ենք անում դեպի ավելի բարեկեցիկ ապագա։ Դե իսկ ֆինանսական օգուտը, անխոս, իր կարևոր դերն խաղում արևային էներգիայի ընտրության հարցում։

Որպեսզի ընտրությունը լինի արդարացված, իսկ նախնական ծախսերը լիովին չեղարկվեն կատարված խնայողությունների հաշվին պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք – ինչպես և ում կողմից է տեղադրված համակարգը։

Էկո Ստեպ ընկերությունը, իր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, հասանելի է դարձնում այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասարակության բոլոր շերտերի համար։ Համագործակցելով ՀՀ առաջատար ֆինանսական կառույցների հետ՝ ընկերությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել էներգախնայող պրոդուկներ մատչելի և շահավետ պայմաններով։

Բոլոր մանարամասները կգտնեք այստեղ՝ https://ecostep.am/

 

Հաճախ տրվող հարցեր

  1. Որքանո՞վ է ձեռնտու արևային էներգիայի օգտագործումը

Արևային վահանակների տեղադրումը և արևային էներգիայի օգտագործումը միանշանակ ձեռնտու է՝ կրճատելով կենցաղային ծախսերը առնվազն 2-3 անգամ։

 

  1. Արևային ջեռուցման համակարգը աշխատու՞մ է արդյոք ամպամած, մառախլապատ եղանակին կամ գիշերը։

Արևային ջեռուցման համակարգերի աշխատանքը կախված է լուսավորության մակարդակից: Ջուրը գրեթե չի տաքանա մառախլապատ եղանակին: Իսկ օրինակ արևային ջրատաքացուցչի ջուրը կտաքանա տարբեր ջերմաստիճանների՝ կախված ամպամածության աստիճանից։ Ձմռանը արևի ուղիղ ճառագայթների դեպքում ջրի տաքությունը կհասնի կենցաղում օգտագործման համար անհրաժեշտ աստիճանի և ավելի բարձր, անգամ եթե դրսում խիստ ցուրտ է: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև եռման աստիճանի:

  1. Ինչպե՞ս խնամել արևային վահանակները։

Ցանկալի չէ մաքրել արևային վահանակները ձյան շերտից: Ձնառատ եղանակին դա նպատակահարմար չէ, քանի որ արև չկա, իսկ վահանակները կրկին պատվելու են ձյունով: Իսկ արևոտ եղանակին ձյունը հալվում է վահանակների տաքանալուն զուգահեռ: Եթե վահանակները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայի կտորով կամ դիմել հատուկ մաքրման ծառայությունների օգնությանը: Չի կարելի մաքրել վահանակները արևային եղանակին, երբ դրանք տաք են: Ընդհանուր առմամբ՝ տարին մեկ անգամ կարիք է լիովին մաքրել վահանակները։