+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Էկո Ստեպ Արմենիան Համագործակցություն՝ Ռադիո Հայ ընկերության Հետ

Էկո Ստեպ Արմենիան կկառուցի արևային համակարգեր Ռադիո Հայ ընկերության բոլոր ռադիոկայանների համար

Էկո Ստեպ Արմենիան կկառուցի արևային կայաններ Ռադիո Հայ ընկերության բոլոր ռադիոկայանների, ինչպես նաև գլխավոր գրասենյակի համար։ Արևային համակարգերը կնպաստեն,որ ռադիոն ունենա ԱՆՎՃԱՐ ՀՈՍԱՆՔ ԱՐԵՎԻՑ, ինչպես նաև կօգնեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Այսպիսի համագործակցությունների միջոցով Էկո Ստեպը իր գործընկերների հետ միասին իր էկո քայլն է անում մեր շրջակա միջավայրի պաշտպանության համար։

Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ»-ը հայկական եզակի ռադիոկայան է, որը Հայաստանի լսարանին է ներկայացնում բացառապես հայկական երաժշտություն։ Այն արդեն 20 տարուց ավել է հետևողականորեն և անընդմեջ եթեր է տալիս հայ կատարողների բարձրորակ երաժշտություն և բացառապես հայերենով հեռարձակվող հրապարակախոսական և տեղեկատվական նյութեր։ Իսկ լսարանի հետաքրքրությունը հայկական երաժշտության և հայ մշակույթը հանդեպ, ինչպես նաև մարզերում ռադիոկայանների բացականությունը  նպաստեցին ռադիոկայանի զարգացմանն ու տարածմանը ամբողջ Հայաստանի տարածքում։

Այժմ «Ռադիո Հայ» կարող ենք լսել Հայաստանի բոլոր մարզերում, իսկ Էկո Ստեպի հետ համագործակցության արդյունքում ռադիոկայանի բոլոր կետերը այժմ օգտվում են արևային համակարգերից։ Մենք սա համարում ենք ճիշտ ներդրում բիզնեսի համար և ճիշտ քայլ էկոլոգիայի պաշտպանության համար։

Ընկերությունը արդեն ավարտել է Ռադիո Հային պատկանող բոլոր ռադիոկայանների արևայնացումը, որոնք գտնվում են Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, և իհարկե մի քանի կետ՝ Երևան քաղաքում։

Ի՞նչ կտա էկո Ստեպի հետ համագործակցությունը

Արևային էներգիայի օգտագործման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսերը հասցվում են նվազագույնի, իսկ կատարված խնայողությունը կարելի է ներդնել որևէ նպատակային ծրագրի իրագործման մեջ։

Բացի այդ, արևային համակարգի օգտագործումը լուծում է նաև մի շարք էկոլոգիական խնդիրներ։ Այս տեսանկյունից արևային համակարգերի տեղադրումը նպաստում է և՛ տնտեսական գործընթացներում ակտիվությանը, և՛ CO₂ գազերի արտանետումների կրճատմանը։

Իրականում այս պրոցեսը զգալի օգուտներ և առավելություններ ունի և, օգտվելով այս սիստեմից, մենք ինքնըստինքնյան մեր ներդրումն ենք ունենում ապագայի զարգացման և այդ ապագայում ավելի առողջ կյանք ունենալու մեջ։  Պատահական չէ, որ շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այս ոլորտը գտնվում է կառավարությունների ուշադրության կենտրոնում, որոնք աշխատում են նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել ներդրումների համար։ Մեր երկրում ստեղծված է անհրաժեշտ տնտեսական, տեխնիկական և իրավական միջավայր, որն անհրաժեշտ է արևային համակարգ տեղադրելու և շահագործելու համար։

Էկո Ստեպ ընկերության հիմնական նպատակը հենց կայանում է նրանում, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դառնա հասարակության բոլոր շերտերին՝ սկսած անհատներից մինչև բիզնեսներ։ Ապահովելով որակ և երկարակեցություն՝ մենք արդեն շահել ենք մեր հաճախորդների վստահությունը և վստահ քայլերով շարունակում ենք մեր գործունեությունը։

Նման համագործակցությունները, ինչպիսին օրինակ «Ռադիո Հայ»-ի հետ մեր նախագիծն էր, անխոս, տալիս է իր դրական արդյունքը։ Նպաստելով արևային համակարգերի տարածմանը ամբողջ հանրապետությունով մեկ՝ մենք կարևոր քայլ ենք անում դեպի շրջակա միջավայրի պահպանումն ու զարգացումը:

Ի՞նչով են ձեռնտու արևային համակարգերը

Արևից անվճար էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունն օրեցօր ավելի շատ մարդկանց է ոգևորում, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատերն ամբողջական պատկերացում չունեն արևային կայանների տեսակների, դրանց առավելությունների և թերությունների մասին։ Հենց այս պատճառով էլ անդրադարձ ենք կատարում այս թեմային ավելի մանրամասն։

Արևային էներգիան նպաստում է ԿԱՆԱՉ տնտեսության զարգացմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Այս պատճառներով արևային համակարգերը հիանալի ընտրություն են էներգիայի կայուն և բնապահպան աղբյուր ունենալու համար:

Արևի ուժի օգտագործումը արևային մարտկոցների միջոցով առաջացել է որպես կայուն էներգիայի որոնման առանցքային լուծում: Վերջին տարիներին արևային էներգիան լայն տարածում է գտել իր բազմաթիվ առավելությունների և դրա ընդունմանը նպաստող հիմնական գործոնների շնորհիվ:

Իսկ իմանալու համար, թե ինչու է պետք տեղադրել արևային համակարգեր, եկեք առանձնացնենք մի քանի կարևոր կետեր։

Եվ այսպես՝

  • Նրանք տալիս են անվճար էներգիա։ Արևից ստացված էներգիան անվճար է և անսպառ, ինչը դրանից օգտվելն ու սպառելը դարձնում է  ձեռնտու և շահավետ։ Արևային մարտկոցներն տալիս են էներգիայի վերականգնվող և առատ աղբյուր, քանի որ արևի լույսը հավերժական ռեսուրս է, ինչը արևային էներգիան դարձնում է կայուն տարբերակ ապագայի համար: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ արևային վահանակների օգտագործումնը դարձել է ավելի արդյունավետ՝  լայն տարածում գտնելով բնակելի, առևտրային և արդյունաբերական ոլորտներում: Ավելի շատ մանրամասների համար կարող եք ծանոթանալ ոլորտում իրականացված հետևյալ տվյալների վերլուծությանը։
  • Հաջորդ կարևոր գործոնը, որը նպաստում է արևային էներգիայի աճին, դրա նպաստումն է շրջակա միջավայրի բարեկեցությանը: Արևային էներգիայի արտադրությունն առաջացնում է գազերի նվազագույն արտանետումներ՝ դրանով իսկ մեղմելով կլիմայական փոփոխությունը: Օգտագործելով արևային էներգիան՝ մենք կարող ենք նվազեցնել հանածո վառելիքից մեր կախվածությունը և չնպաստել օդի և ջրի աղտոտմանը։
  • Բացի բնապահպանական և տնտեսական օգուտներից, արևային էներգիան նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը և երկրի տնտեսական աճին: Արևային արդյունաբերությունը շատ արագ է տարածվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը արտադրության, տեղադրման, պահպանման և հետազոտության ոլորտներում։ Հստակ կարող ենք ասել, որ արևային էներգիայի ոլորտում ներդրումները անխոս խթանում են երկրի տնտեսության զարգացումը։
  • Այս համակարգերի շնորհիվ մենք սպառում ենք տեղական էներգիա։ Արևային համակարգերը տեղադրվում են տան կամ շենքերի վրա, ինչը թույլ է տալիս արտադրել էներգիա հենց տեղում և կախում չունենալ էներգիայի փոխադրման այլ ցանցերից: Ավելին, արևային մարտկոցներն առաջարկում են էներգետիկ անկախություն և անվտանգություն: Տեղում էլեկտրաէներգիա արտադրելով ՝ անհատներն ու ձեռնարկությունները կարող են նվազեցնել իրենց կախվածությունը կենտրոնացված էլեկտրացանցերից՝ նվազագույնի հասցնելով էլեկտրաէներգիայի անջատումների և էներգիայի գների տատանումների ռիսկը: Այս մեթոդը նաև բարձրացնում է բնական աղետների և ցանցի խափանումների դեմ դիմադրողականությունը:
  • Արևային համակարգերը ունեն երկարակեցություն։ Վահանակները հիմնականում ունեն 20-30 տարվա երաշխիք և կարող են ծառայել մինչև 25-40 տարի:
  • Այս ոլորտում սկզբնական ներդրումը կարելի է փոխհատուցել տարիների ընթացքում էլեկտրականության վրա խնայողությունների շնորհիվ: Ավելին, արևային մարտկոցները սպառողների համար ապահովում են երկարաժամկետ խնայողություններ: Պետական ​​բազմաթիվ ծրագրեր կան հատուկ վարկերի և զեղչերի տեսքով, որոնք արևային վահանակների տեղադրումն ավելի մատչելի են դարձնում: Բացի այդ, արևային էներգիայի համակարգերն հնարավորություն են տալիս խնայողություններ կատաևել համակարգի ողջ գործունեության ընթացքում՝ փոխհատուցելով տեղադրման սկզբնական ծախսերը և ապահովելով արդեն իսկ կատարված ներդրումների հուսալի վերադարձ:

Եզրափակելով նշված բոլոր կետերը՝ կարող ենք փաստել, որ արևային վահանակների և էներգիայի հիմնական գործոններն ու առավելությունները ազդեցիկ շարժիչ ուժեր են դեպի կայուն էներգետիկ ապագա անցում կատարելու համար: Շրջակա միջավայրի պահպանումից և էներգիայի անկախությունից մինչև տնտեսական բարգավաճում և ֆինանսական խնայողություններ՝ արևային էներգիան շահավետ լուծում է մեր աճող էներգետիկ կարիքները բավարարելու համար։ Չմոռանանք նշել նաև ամենակարևոր՝ կլիմայական բացասական փոփոխությունները մեղմելու հանգամանքը: Արեգակնային էներգիայի ընդունումը ոչ միայն հիմք է հանդիսանում ավելի մաքուր և կանաչ մոլորակի համար, այլև նպաստում է, որ գալիք սերունդների համար կառուցենք ավելի պայծառ և կայուն ապագա։

Դուք ևս կարող եք սկսել Ձեր շահավետ ու առողջ ապագայի կառուցումը, ունենալ Ձեր անհատական ներդրումը մի շարք դրական փոփոխություններ կատարելու հարցում և, իհարկե, օգտվել ոլորտի բոլոր առավելություններից։

Արևային վահանակներ ձեռք բերելու համար այցելեք՝ մեր կայք կամ զանգահարեք +374 77 388 338։

 

Հաճախ տրվող հարցեր

1․ Արդյո՞ք կարող է արևային համակարգը լիովին ծածկել հոսանքի ծախսը

Արևային համակարգը կարող է լիովին ծածկել հոսանքի ծախսը, բայց դա կախված է մի շարք կարևոր հանգամանքներից։ Հարկավոր է ճիշտ հաշվարկներ կատարել, քանի որ մոտեցումները ինդիվիդուալ են։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իրեն բնորոշ կենսակերպ և էներգիայի սպառման իր ձևն ու չափը։ Հաշվարկելով և առաջարկելով կոնկրետ հզորություն՝ հնարավոր է ծախսը հասցնել նվազագունի։

2․ Որքա՞նով է արևային էներգիան նպաստում CO₂ գազերի արտանետումների կրճատմանը

Հուսալի արտադրողների արևային մարտկոցներն ունեն 25-40 տարի ծառայության ժամկետ: Յուրաքանչյուր արևային մարտկոց իր ծառայության ողջ ժամկետի ընթացքում կանխում է մի քանի հարյուր կիլոգրամ CO2 արտանետում։

3․ Որո՞նք են արևային էներգիայի դրական և բացասական կողմերը

Դրական կողմերն են՝ էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցումը, կատարված խնայողությունները, անխափան աշխատանքն ու երկարակեցությունը։

Բացասական կողմերն են՝ արևից և եղանակային պայմաններից անմիջական կախում ունենալը, տեղային սահմանափակումները, տեղափոխման հետ կապված դժվարությունները։