Սկզբի համար հիշենք՝ ինչ է իրենից արևային վահանակը (Արևային մարտկոց) ներկայացնում, քանի որ վերջինս համարվում է արևային համակարգերի կարևորագույն բաղկացուցիչ մասը։
Արևային պանելը հաստատուն հոսանք արտադրող ֆոտոէլեկտրական էլեմենտների միավորում է, որից ստացվում են մի շարք ակնհայտ առավելություններ՝
- Էլեկտրոէներգիայի ծախսերի զգալի կրճատում
- Ջերմոցային գազերի արտաներումների կրճատում
- Շահագործման ցածր ծախսեր
- Անձայն աշխատանք
Արևային վահանակները լինում են մոնոկրիստալային և պոլիկրիստալային տիպի։ Պատրաստվում են բյուրեղի հիմքով։
Արևային վահանակը իրենից ներկայացնում է ալյումինե ուղղանկյուն շրջանակ, որում տեղադրվում են կրիստալները և փակվում են հատուկ թրծված, պաշտպանիչ ապակիով։ Ապակին իդեալական թափանցիկություն ունի, որն արտակարգ կերպով ընկալում է արևի ճառագայթները։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ի հայտ են եկել նաև ճկուն արևային վահանակներ՝ առանց կոշտ շրջանակի։
Այսպես, կենտրոնանալը միայն արևային վահանակի տեխնիկական բնութագրի, որակի վրա սխալ է այնքանով, որ արևային կայանի ընդհանուր աշխատանքի որակն ու երկարակեցությունը կախված է նաև արևային համակարգի բաղկացուցիչ այլ մասերից։
Եվ այսպես, արևային ամենաբարդ՝ ավտոնոմ համակարգի հիմնական բաղկացուցիչ մասերն են՝
- Արևային վահանակները (մարտկոց), որոնք արտադրում են հաստատուն հոսանք արևի ուղիղ ճառագայթներից։
- Կոնտրոլլեր, որը պատասխանատու է լիցքավորման համար։
- Արևային փոխակերպիչ, որը կարող է լինել եռաֆազ կամ միաֆազ։
- Մարտկոցների բլոկ։
Արևային վահանակի արտադրման սկզբնական փուլում իրականացվում են հատուկ հետազոտական աշխատանքներ և օգտագործվում են հատուկ նյութեր, որոնք թույլ են տալիս արևային պանելին աշխատել իդեալական կերպով՝ նույնիսկ -35 °C մինչև +80 °C ջերմաստիճանի ներքո։
Արևային համակարգի միացման սխեման կարելի է դասակարգել հետևյալ կերպով՝
- Հաստատուն հոսանքը եռաշերտ, իզալացված մալուխներով հասնում է կառավարման վահանակ։
- Հաստատուն հոսանքը բաժանվում է երկու ճյուղի՝ առաջինը ուղղվում է դեպի կենցաղային տեխնիկա, որոնք սկսում են աշխատել արևի էներգիայով, իսկ մյուս մասը ուղղվում է դեպի արևային մարտկոց, որտեղ էլ կուտակվում է արևից ավել արտադրված էներգիան։
- Հաստատուն հոսանքը արևային մարտկոցից անցնում է արևային ինվերտորի մեջ, որտեղ փոխակերպվում է 220 Վ կամ 380 Վ լարման։
- Արդեն փոփոխական հոսանքը բաշխվում է միացման տուփում, որից հետո անցնում է ամբողջ տան կենցաղային իրերի սնուցմանը։
Ինչևէ, արևային վահանակներ տեղադրելու հիմնական նպատակը էներգախնայողությունն է, որի առավելագույն մակարդակին հասնելու համար պետք է նախ և առաջ ընտրել արևային կայանի իդեալական աշխատանքի համար հարմար տեղանք։ Պրակտիկորեն արևային վահանակը կարելի է տեղադրել յուրաքանչյուր տանիքին, որտեղ կարևորագույն պայմանը ստվերի բացառումն է, անկյան, թեքության ճիշտ ընտրությունը և այլն։ Այս մասին մենք անդրադարձել ենք մեր բլոգի այլ թեմաներում։
Իմանալ ավելին՝ Արևային համակարգի կյանքի միջին տևողությունը
Արևային կայանի առավելագույն արտադրողականության համար կարևոր է արևային վահանակները թեքել դեպի հարավ, իսկ թե ինչպիսի թեքությամբ, դա արդեն կախված է տվյալ ռեգիոնի բարձրությունից, ամպամածության մակարդակից և այլն։
Այնուամենայնիվ, իդեալական կլինի արևային վահանակի թեքությունը հորիզոնի նկատմամբ փոխել տարին երկու անգամ՝ ընդունելով ամառային կամ ձմեռային ռեժիմ։
Այն դեպքում, երբ արևային վահանակները տեղադրվում են ոչ թե տանիքին, այլ գետնին՝ պետք է հաշվի առնվի ստվերի և ձյան խնդիրը։ Պանելները պետք է տեղադրվեն այնտեղ, որտեղ բացառվում է ստվերը, իսկ ձյան առումով՝ պետք է տեղադրվեն ավելի բարձր հենասյուների վրա՝ ձմռան ձյան նստվածքից խուսափելու համար։
Եթե մտածում եք Ձեր տան կամ բիզնեսի արևայնացման, էներգախնայողության մասին, սակայն ունեք որոշ տեխնիկական հարցեր, ապա դիմեք Էկո Ստեպ Արմենիա թիմին և մեր տեխնիկական մասնագետները մանրամասնորեն կներկայացնեն բոլոր բնութագրերը։
Խորհրդատվությունը և բիզնես պլանի կազմումը անվճար է։