Ինչ է արևային շինան և ինչպես է այն աշխատում
Համաշխարհային տեխնիկական ոլորտում արևային մոդուլի այս կոմպոնենտն ունի BB անվանումը (անգլերեն՝ BusBar), որը էլեկտրականության լեզվով նշանակում է հաղորդալար՝ քիչ դիմադրությամբ։
Ամենատարածված սիլիցիումային արևային էլեմենտները ունեն վերից վար իջնող արևային դողեր՝ արևային մոդուլի դիմացի և ետին պատին ամրացված։ Այդ դիմացի և ետին պատին ամրացվա solar busbars,ծ դողերը կոչվում են BusBar (шина):
Արևային դողերը ունեն մի ամենապարզ առաքելություն՝ դրանք անցկացնում են արևից ստացվող հաստատուն հոսանքը։
Սովորաբար արևային շինաները (solar BusBar) պատրաստված են լինում պղնձից ու պատվում են արծաթով։ Արծաթը պարտադիր պայման է հոսանքի անցման իդեալական վիճակն ապահովելու (դիմային կողմ) ու օքսիդացումը բացառելու համար (թիկունքային կողմ)։
Դողերին ուղղահայաց են մետաղական և գերբարակ ցանցային մատները, որոնք կոչվում են նաև շփման մատներ կամ պարզապես ՝ մատներ, որոնք միմյանց միացված են դողերի միջոցով:
Մատները, որոնց մասին վերը նշեցինք՝ գեներացնում են հոսանքը և փոխանցում դողերի հավաքակազմին։
Գեներացված հաստատուն հոսանքը անցնելով արևային բասբարների միջով՝ հավաքվում է արկղում (junction box), որը գտնվում է արևային վահանակի ետևի մասում։
Ընդհանուր առմամբ՝ արևային վահանակի դիմային մասը իրենից վիզուալ կերպով ներկայացնում է շատ բարակ շփման մատների և արևային դողերի ցանց, որը պատում է արևային բջիջները։
Որոշ տեխնիկական մասնագետներ փաստում են այն մասին, որ շատ քանակությամբ արևային շինաները հանդիսանում են հոսանքի կորուստի պատճառ, քանի որ <<փակում են>> արևի լույսի ներթափանցման ճանապարհը դեպի արևային բջիջ։ Սակայն, ճիշտ արտադրական պրոցեսն իրականացնելու, բոլոր ստանդարտները պահելու դեպքում (ստվերի առկայություն շինաների պատճառով, միմյանցից ստանդարտ հեռավորություն, ամրություն բջջի վրա և այլն) հոսանքի կորուստները հասնում են նվազագույնին, և ավելին՝ շինաները ապահովում են հոսանքի ավելի արագ անցում, որը ավելացնում է արևային պանելի արտադրողականությունը օրվա ընթացքում։ Հենց սա է պատճառը, որ հաճախորդի աչքերով չերևացող այսպիսի հատկանիշներ մեծապես ազդում են գնային գործոնի վրա։ Շինաների արտադրության մեջ կարևոր են արծաթի քանակը, շինայի հաստությունը, դողի բարձրությունը, նրբությունը և այլն։
Ի՞նչ տենդենցներ ունեն արևային դողերը
Ամենատարածված ու ամենաշատ տեղադրված արևային բջիջները բաղկացած են 2-3 դողերից, սակայն այսօր ավելի շատ սկսել են արտադրվել 5 BB արևային վահանակներ և սերիական արտադրության են դրվում արդեն 9 դող ունեցող (9BB) արևային վահանակներ։
Այսօր արևային տեխնոլոգիաների զարգացման տենդենցը մեծ է, սակայն յուրաքանչյուր տարի այն դառնում է ավելի ու ավելի բարդ։ Տեխնոլոգիաների զարգացման հիմքում իհարկե դրվում է պանելի արտադրողականությունը, որի հետ էլ մեծապես կապված է արևային դողի առկայությունը, որակը, քանակը և այլն։