+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Արևային Էներգիայի Ամենատարածված Միֆերը

Որո՞նք են արևային էներգիայի միֆերը։ Եթե Ձեզ երբևէ խորհուրդ չեն տվել օգտվել արևի անսպառ էներգիայից, ապա այս նյութը Ձեզ համար է։

Միֆ 1։ Արևային պանելը վնասում է տանիքը

Հակառակ այս շատ տարածված պնդման՝ արևային պանելի առկայությունը պաշտպանում է տանիքը մեխանիկական վնասվածքներից։ Հազվադեպ է պատահում, երբ արևային պանելի առկայությամբ վնասվում է տանիքը՝ այն էլ ոչ վահանակի առկայության պատճառով։ Արևային վահանակը, համենայն դեպս անմիջապես չի ամրանում տանիքին։ Այն ամրանում է հետուկ մետաղական կարկասի միջոցով, որը ուղղում է վահանակը դեպի հարավ՝ հորիզոնի նկատմամբ 25-35˚ թեքությամբ։ Այսինքն, արևային վահանակը չի դիպչում տանիքին։

Լինելով որոշակի բարձրության վրա՝ վահանակը պաշտպանում է տանիքը ձյունից, կարկուտից և այլ գործոններից, որոնք կարող են հանգեցնել մեխանիկական վնասվածքների։ Ինչ վերաբերում է մետաղական հենարանների առկայությանը՝ եթե կիրառվում է հատուկ արևային վահանակների տեղադրման համար նախատեսված հենարան՝ այն չի վնասի, քանի որ արտադրվում է հատուկ ստանդարտներով՝ ռետինի առկայությամբ, սիլիկոնի կիրառմամբ և այլն։ Այն նստում է տանիքի վրա հերմետիկորեն։

Իմանալ ավելին՝ Արևային համակարգերի բաղկացուցիչ տարրերը և տեղադրման առանձնահատկությունները

Միֆ 2։ Արևային վահանակները չեն աշխատում ցուրտ ռեգիոններում

Արևային վահանակն աշխատում է յուրաքանչյուր եղանակի՝ ամռանը, ձմռանը, ամպամած և շոգ օրերին։ Բանն այն է, որ աշխատանքի համար պետք է ընդամենը արևի էներգիան՝ լույսի ուղիղ ճառագայթը, այլ ոչ ջերմությունը։ Նույնիսկ երբեմն, արևային վահանակի արտադրողականությունն աճում է ձմռանը՝ ձյան առկայության դեպքում, երբ կատարվում է լույսի անդրադարձ գետնից։ Ցուրտ եղանակը որոշ դեպքերում դրական է ազդում էֆեկտիվության վրա՝ ավելի երկարաժամկետ միջակայքում։ Ավելի ցուրտ ռեգիոններում արևային վահանակը ունի տարեկան ավելի քիչ դեգրադացիա։

Միֆ 3։ Արևային համակարգը թանկ հաճույք է միջին եկամուտներ ունեցող ընտանիքի համար

Իրականում, արևային վահանակից ստացվող խնայողությունը ավելին է, քան ներդրումը վերջինիս համար։ Համակարգի տեղադրումից ետգնման ժամկետը մոտ 4-5 տարի է։
Ներկայումս, երբ երկրները ձգտում են էներգետիկ անկախության՝ խթանում են բանկերին՝ ֆինանսավորել բնակչությանը էներգախնայող պրոդուկտներ ձեռք բերելու հարցում։ Ընտանիքն ունի հնարավորություն տեղադրել արևային համակարգ՝ հետագայում վճարելով ամեն ամիս։
Էկո Ստեպ ընկերությունը՝ համագործակցելով ՀՀ բոլոր բանկերի, վարկային կազմակերպությունների հետ՝ հնարավորություն է տալիս իր և՛ անհատ, և՛ բիզնես հաճախորդներին ձեռք բերել արևային համակարգեր, խնայել՝ առանց սկզբնական ներդրման և ամսական վճարման հնարավորությամբ։

Միֆ 4։  Արևային համակարգի առկայությունը տանիքին գեղեցիկ չէ

Տարեց տարի բարձրանում է արևային վահանակների ՕԳԳ-ն՝ թույլ տալով ավելի քիչ մակերեսի վրա տեղադրել ավելի մեծ հզորություն։ Բացի չափսերից՝ սկսվել են արտադրվել դիզայներական մոդելներ՝ սև շրջանակով, թափանցիկ, երկկողմանի և այլն։ Յուրաքանչյուրը կարող է ընտրել իր տանիքին, տան դիզայնին, նախասիրությանը համապատասխան։ Այնուամենայնիվ, իհարկե մոդելի ընտրությունը մեծապես կախված է վահանակի արժեքից։
Ավելին՝ դիզայնից բացի, արևային վահանակի առկայությունը անշարժ գույքին տալիս է արժեք՝ բարձրացնելով շուկայական գինը։

Միֆ 5։ Արևային վահանակի հզորությունը կախված է տան չափսերից

Կա կարծիք, որ արևային վահանակները նախատեսված են միայն մեծ ընտանիքների կամ բիզնես սեկտորի համար, քանի որ <<թանկ հաճույք են>>։ Սակայն, ինչպես վերը նշեցինք՝ ֆինանսական հնարավորությունների, ետգնման կարճ ժամկետի շնորհիվ այն դառնում է հասանելի բոլորի համար։
Հիմք ընդունելով տվյալ ընտանիքի էլեկտրոէներգիայի միջին ամսական ծախսը՝ հաշվարկվում է օպտիմալ հզորություն, որը կարող է լինել 1 կՎտ կամ 20 կՎտ։

Այսպիսով․ Արևային վահանակի տեղադրումը իդեալական էներգախնայող որոշում է յուրաքանչյուրի համար՝ անկախ տան կամ բիզնեսի չափսերից։

Մեզ հաճախ ասում են՝

«Ձեր համակարգը թանկ է»․․.
Ոչ, այն թանկ չէ։ Այն ԱՆՎՃԱՐ Է։

Հիմնվելով միայն բարձր որակի և անվտանգության վրա՝ մենք երկարացնում ենք մեր տեղադրած համակարգի կյանքի տևողությունը ավելի քան 30 տարի։ Վերջապես այն գույք է, որ ձեռք է բերվում մեկ անգամ կյանքում՝ ինչպես բնակարանը։ Ուշադի՛ր եղեք արևային համակարգի որակին, այլ ոչ գնին՝ մանավանդ շուկայում առկա ֆինանսական բազմաթիվ հնարավորություններով։

Իմանալ ավելին՝ Արևային համակարգի կյանքի միջին տևողությունը

Էներգախնայող պրոդուկտների շարքում արևային համակարգերը համարվում են ամենատարածվածը, որոնք կարող են նույնիսկ 100%-ով կրճատել հոսանքի և գազի ծախսերը։
Զանգե՛ք հիմա, տվե՛ք Ձեր հետաքրքրող հարցերը, մենք կփորձենք պարզաբանել բոլոր այն միֆերը, որոնք խոսվում են արևային էներգիայի մասին՝ տալով Ձեզ լավագույն խորհրդատվություն։