+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Կանաչ գույնը նորաձևության մեջ

Այսօրվա մեր թեման ոչ թե էներգետիկան է, այլ՝ նորաձևությունը։

Չէ՞ որ կանանց ամենահետաքրքիր թեմաներից մեկն է սա։

 

Կխոսենք նորաձևության մեջ կանաչի մասին

Նկատում եք չէ՞՝ որքան է լցվել նորաձևությունը կանաչ գույնով։ 2021 թվականի գլխավոր գունային թրենդները կարծես թե հենց կանաչի շուրջն են պտտվում։

 

Գուցե սա թրենդ է, որ պտտվում է բնության շուրջ։ Հենց այսպես են բացատրում նորաձևության քննադատները։

Չէ՞ որ առաջին բանը, ինչից ոգեշնչվում է արվեստագետը, դիզայները՝ բնությունն է։

Կանաչը տարածվում է իր բոլոր երանգներով՝ բաց անանուխից, մինչև շատ մուգ կանաչ։

 

Բայց ինչու՞ կանաչը այդքան շուտ կարողացավ տարածվել նորաձևության շուկայում։ Ի՞նչն էր պատճառը, որ մարդիկ այն ավելի շուտ ընկալեցին, քան օրինակ նեոնային գույների մուտքը շուկա։

 

Գույների հոգեբանությունը իհարկե կտա այս հարցի պատասխանը։

Գույնի ընտրությունը անձի կողմից խոսում է իր զգացմունքների, բնավորության, զգացողությունների մասին։

 

ԿԱՆԱՉԸ ԲՆԱԿԱՆ Է։

Շատ մարդիկ կանաչը իհարկե ասոցոցնում են բնության հետ ներդաշնակության հետ։ Չէ՞ որ սա հենց այն գույնն է, որը համարվում է ուղեղը լիցքաթափող գործիք արևելյան երկրներում։

 

ԿԱՆԱՉԸ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ Է։

Ուշադրություն, կանաչի հանգստության կողքին թաքնված է հաջողություն սիրող մարդկանց հոգեբանությունը։ Կանաչը ասոցացվում է փողի հետ։ Այն փող է, հաջողություն, նույնիսկ՝ խանդ ու նախանձ։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանաչ ընտրող մարդիկ դեպի հաջողություն ձգտող մարդիկ են։ Գործարարների հիմնական մասը ընտրել է կանաչը՝ որպես սիրելի գույն։

 

ԿԱՆԱՉԸ ԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ Է։

Գույնը անդրադառնում է մարդու՝ ոչ միայն այդ պահի զգացողությունների հետ, այլ նաև մնում է իր հիշողության մեջ։ Պատկերացրեք, ինչքան հոգնած տեսք ունի մարդը, որը գործի բերումով անընդհատ գունագեղ, ճնշող ու աղմկոտ միջավայրում է։ Համաձայնվեք, որ ունեք այդպիսի ծանոթներ, ովքեր միշտ հոգնած են․ ոչինչ անելու ցանկություն չունեն։

Մարդիկ, որոնք աշխատում են կանաչ միջավայրում, ավելի հանգիստ ու դրական են լինում։

Եվ վերջապես՝

 

ԿԱՆԱՉԸ ՍԿԻԶԲ Է։

Այլապես ինչու՞ են ասում՝ կանաչ ճանապարհ, կանաչ լույս։

 

Շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում, կանաչ հագուստ կրեք։ Փաստորեն մեր ընտրած գույնը ոչ միայն խոսում է մեր մասին, այլ նաև նշանակություն ունի մեր հետագա աուրայի վրա։

Արևային վահանակների աշխատանքը ձմռանը

Ինչքանո՞վ են էֆեկտիվ արևային վահանակների աշխատանքը ձմռանը

Արևային համակարգերի մասին ամենատարածված միֆը այն է, որ վերջիններս չեն աշխատում ձմռանը։ Իհարկե հաճելի է ընդունել այն փաստը, որ այս պնդումը ընդամենը միֆ է։

Իսկ հիմա փաստ՝

  • Արևային համակարգերը աշխատում են նաև ձմռանը՝ նույնիսկ ձյան ժամանակ, երբ շողում է արևը։
  • Կարելի է ասել, որ համակարգը պահում է նույն էֆեկտիվությունը ցուրտ եղանակին, սակայն աշխատում է ավելի քիչ ժամանակով, քանի որ ձմռանը արևային ժամերի քանակը նվազում է։
  • Տեխնիկապես՝ արևային վահանակի սիլիկոնը փակվում է հակաբլիկային ապակիով, որը կլանում է արևի լույսը առավելագույնս։
  • Միևնույն ժամանակ վահանակը կլանում է նաև արևի ջերմությունը։ Նույնիսկ արևի չնչին ճառագայթից տաքանում է վահանակի մակերեսը, իսկ ձյունը հալվում է։ Հենց այս պատճառով էլ արևային մոդուլը համարվում է «ինքնամաքրվող պրոդուկտ»։ Ձյունը հալվում է արևի չնչին ճառագայթներից, թեքության տակ թափվում է ու բացում վահանակի մակերեսը՝ թույլ տալով արտադրել հոսանք արևից։

Այսպիսով, ինչպես հասկացանք, ձմռանը, արևային վահանակի արտադրողականության վրա մեծապես ազդում է իր ապակե մակերեսը՝ որպես լույսի և ջերմության կլանման միջոց։

 

Որքանո՞վ է խթանում կամ խոչընդոտում արևային կայանի աշխատանքին ցուրտը։

Ինչ վերաբերում է ցրտին․ Ցուրտը հանդիսանում է արևային վահանակի աշխատանքը խթանող միջոց։ Որքան ցուրտ է միջավայրը, այնքան ուշ և քիչ է դեգրադացվում արևային վահանակը։

Շատ ռեգիոններում, որտեղ ցուրտ է, բայց արևոտ, արևային կայանները ունենում են լավագույն արտադրողականություն։

 

Հայաստանում այս ռեգիոնների թվին է պատկանում Գեղարքունիքի մարզը։ Այստեղ քամոտ է, ցուրտ, բայց ոչ ամպամած և մութ։

 

Արդյո՞ք պետք է սպասարկել արևային կայանը ձմռան ամիսներին։

Ամենահրաշալին այն է, որ արևային վահանակները պատկանում են այն պրոդուկտների թվին, որոնք առանձնապես չեն պահանջում սպասարկում, նույնիսկ ձմռանը։

Ինչպես վերը նշեցինք՝ ձյունը ինքնամաքրվում է արևային վահանակի վրայից՝ նույնիսկ ամենաչնչին լույսի առկայության դեպքում։ Այն դեպքում, երբ արևային կայանը տեղադրված է խոնավ ռեգիոնում, որտեղ ձյունը արագորեն վերածվում է սառույցի՝ կարելի է այն մաքրել, սակայն դիմելով հատուկ ծառայությունների, որոնք մասնագիտացված են արևային վահանակների մաքրման գործում։

 

Ինչ վերաբերում է արևային վահանակների արտադրողականությանը՝ պետք է կրկնել այն փաստը, որ բնականաբար վերջիններս ունենում են ավելի քիչ արտադրողականություն ձմռանը՝ կապված արևային ժամերի ավելի քիչ քանակության հետ, սակայն, քանի որ նույն բանը հակառակ կերպով տեղի է ունենում ամռանը՝ կուտակվում են հոսանքի ավելցուկներ, քանի որ արևային ժամերի քանակը ավելի շատ են՝ իրավիճակը կոմպենսանում է։

Այսինքն ամառվա արտադրած հոսանքը հնարավոր է կիրառել ձմռանը՝ կոմպենսացնելով ձմռան քիչ արտադրողականությունը։

 

Փաստորեն նույնիսկ քամին, ձյունը և ցուրտը չեն կարող խանգարել մարդկանց՝ ունենալու էկոլոգիապես մաքուր հոսանք արևից։ Այսպիսով․ Ինչի՞ համար սպասել, կորցնել արևային օրերը և ընկղմվել մտածմունքների մեջ՝ տեղադրե՞լ, թե չտեղադրել արևային կայան։ Դա նույնն է, ինչ մտածելը՝ ունենա՞լ, թե՞ չունենալ էներգախնայողություն։

Արդյո՞ք Հնարավոր է Վերամշակել Արևային Վահանակները

Արդյո՞ք հնարավոր է վերամշակել արևային վահանակները

Այլընտրանքային էներգիան համարվում է էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր։ Այս փաստն անհերքելի է, երբ էներգիայի արտադրման տեխնոլոգիաներտ գտնվում են շահագործման ընթացքում, բայց արդյո՞ք դրանք մաքուր են մնում իրենց «մահից» հետո։ Գաղտնիք չէ, որ արևային մոդուլի կյանքի տևողությունը 30-35 տարի է։ Ի՞նչ պետք է անել հետո։

Արևային էներգետիկան այլընտրանքային էներգիայի աղբյուրների ամենամեծ ճյուղն է համարվում, որև զարգանում ու ավելանում է օրեցօր։ Դեռևս 2008 թ․-ին աշխարհում տեղադրվել է 5,5 ԳՎ հզորություն, որն արտադրել է ավելի քան 15 ԳՎ էլեկտրաէներգիա։ Ընդհանուր տեղադրված հզորությունն հասավ 22 ԳՎ-ի 2013 թ․-ին։ Տեղադրվող հզորությունը բարձրանում ու բարձրանում է մինչ օրս։

Ինչևէ, վերջերս արևային էներգիայի ինդուստրիայում շատ փորձագետներ կասկածում են՝ արդյո՞ք ոլորտն այդքան կանաչ է, որքան որ մենք պատկերացնում ենք։ Ամեն դեպքում արևային պանելներն արտադրվում են գործարաններում, աշխատում են հաստոցները, տեխնիկան, ձեռք են բերվում արտադրական նյութեր։ Այս ամենն այդքան էլ նման չէ կանաչ տեխնոլոգիայի։ Արևային վահանակներն աշխատում են 30-40 տարի և արդեն գցում են արտադրողականությունը։ Արևային էներգետիկայի փորձագետները վստահ են․ ոլորտը կլինի էկոլոգիապես մաքուր, եթե սկսվի արևային մոդուլների լայնածավալ վերամշակումը։ Դրա համար պատասխանատու պետք է լինեն իրենք՝ արտադրողները։

Խնդիրը, որի պատճառով արևային վահանակի վերամշակման գործարաններ դեռ չկան՝ ծավալն է։ Ոլորտը նոր է և չկան մեծածավալ հին և չօգտագործվող վահանակներ։ Արևային պանելները պարունակում են ապակի, ալյումին և այլ նյութեր, որոնք ամեն դեպքում կարող են և առանձին-առանձին վերամշակվել։ Մնում է կազմակերպել ամբողջ պրոցեսը։

Այնուամենայնիվ, այս հարցը սկսել է այնքան հուզել էկոլոգներին, որ նույնիսկ Եվրոպական Հանձնաժողովն է հանձն առել խնդրի լուծումը։ Վերջինս արձանագրել է, որ կհավաքագրի 1990 թ․-ից ի վեր տեղադրված ամենահին արևային վահանակների գոնե 65%-ը և կհանձնի վերամշակման։ Հնարավոր է վերամշակել հավաքված թափոնների գոնե 85%-ը։

 

Այսպես․ Բացի էկոլոգիական տեսանկյումից պետք է քննարկել նաև բիզնես կողմը։ Ո՞վ պետք է սկսի վերամշակման գործընթացը, ո՞վ պետք է լինի պատասխանատու հավաքագրման համար՝ արևային վահանակի կյանքի տևողության ավարտից անմիջապես հետո։ Ո՞վ պետք է հետևի վիճակագրությանն ու ժամկետներին։

  • Շահագործողը, մարդիկ, ովքեր տեղադրել են տարիներ առաջ ու պատրաստ են վաճառել, տրամադրել իրենց դեռ աշխատող, դեգրադացված արևային վահանակները վերամշակողին։
  • Արտադրողը, ով կլինի պատասխանատու արևային վահանակի էլեկտրական մասի հավաքագրման և վերօգտագործման համար։

Էկոնոմիկայի տեսանկյունից վերարտադրող կազմակերպությունն ինքը նույնպես պետք է լինի շահագրգռված վիճակագրությանը հետևելու ու հին արևային վահանակները հավաքագրելու համար։ Այն նույնիսկ պետք է պատրաստ լինի վճարել ձեռք բերած թափոնի համար, սակայն վերամշակման պրոցեսը, կախված քիչ  ծավալներից կլինի բավական թանկ՝ հարկերի և այլ արժեքների պատճառով։

Այնուամենայնիվ, շատ արտադրող կազմակերպություններ, ինչպիսիք են օրինակ First Solar ընկերությունը մշակել են վերամշակման ընթացակարգ հենց իրենց արտադրությունում, ըստ որի արևային վահանակի վերամշակման պրոցեսը պիտի սկսվի մոդուլի առանձնացումից՝ ապակի, ալյումին, սիլիցիում, էլեկտրական մաս և այլն։ Յուրաքանչյուր կոմպոնենտ պիտի հանձնվի արդեն իսկ գործող վերամշակողի՝ ապակի, մետաղ և այլն։ Սա մեծապես կթեթևացնի վերամշակման պրոցեսը՝ կիսելով աշխատանքը այլ վերամշակողների հետ։

Որտեղ Տեղադրել Արևային Վահանակը

Արդյոք հնարավո՞ր է տեղադրել արևային վահանակը որտեղ պատահի։  Հաճախորդի կողմից հաճախ տրվող այս ամենատարածված հարցի պատասխանը հետևյալն է՝ կարելի՞ է արդյոք տեղադրել այգում որտեղ պատահի՝ առանց արևի լույսի, ջրի առկայությունը, հողի բերրիությունը հաշվի առնելու։

Ինչպես այգու, այնպես էլ արևային վահանակների դեպքում, լավագույն տեղը տեղադրման լույսի առավելագույն առկայությունն է։ Արևային պանելի ուղղությունը, թեքությունը իհարկե ամենակարևոր գործոններից են։ Պետք է հասկանալ՝ ուղղակի, առանց տեղանքի ուսումնասիրման տեղադրումով հնարավոր չէ ստանալ իդեալական արդյունք։ Նույն արդյունավետությունը երբեք չի լինի եթե պանելները դրվեն ուղղահայաց պատի կամ հորիզոնական տանիքի վրա։

Իմանալ ավելին՝ Արևային համակարգերի բաղկացուցիչ տարրերը և տեղադրման առանձնահատկությունները

Արևային վահանակի տեղադրումը համարվում է ոչ փոքր ներդրում և ճիշտ կլինի տրամադրել ժամանակ և գործը վստահել մասնագիտացված ինժեներական թիմի, որպեսզի կատարվի տեղանքի, տանիքի կամ ռելիեֆի ուսումնասիրություն։

Ամենից հաճախ արևային վահանակները տեղադրվում են տանիքին որոշակի ուղղությամբ՝ հավելյալ մետաղական հենասյուների կիրառմամբ, որն էլ ունի իր հիմնական պատճառը՝ արևային վահանակը իր իդեալական արտադրողականությունն ապահովում է դեպի հարավ թեքության դեպքում։  Այդ պատճառով, ամենից առաջ պետք է ավելի շուտ ինքն իրեն հարցնել՝ ո՞րն է արևային կայանի տեղադրման հիմնական պատճառը՝ արևից խնայողություն ստանալը, գազի արտանետումների կրճատումը, թե ուղղակի վահանակների առկայությունը տանիքին։

Առհասարակ արևային վահանակների ամենատարածված տեղադրման վայրը տանիքն է, մանավանդ առանձնատներում, սակայն դրանք դրվում են նաև գետնին, որպես ավտոպարկինգ, ծածկ և այլն։ Կախված տեղանքի առանձնահատկություններից, կլիմայական պայմաններից, փոշու, քամու գործոններից՝ վերը թվարկած յուրաքանչյուր տեսակի կոնստրուկտիվ լուծումներն էլ կարող են արտադրել առավելագույն էներգիա՝ եթե դրվեն ճիշտ տեխնիկական ստանդարտներով։

Իմանալ ավելին՝ Արևային համակարգի կյանքի միջին տևողությունը

Հենց այս թեմայի շրջանակներում կուզենք խոսել նաև արևային վահանակների տեղադրման արժեքի մասին, քանի որ այն նույնպես կապված է տեղադրման առանձնահատկություններից՝ արդյոք այն տեղադրվելու է տանիքին թե գետնին։ Գետնի դեպքում ավելանում է մետաղական հենասյուների ծախս, բետոնի և հավելյալ աշխատանքի ծախս։  Սա է պատճառը, որ Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը երբեք չի նշում արևային համակարգի ֆիկսված արժեք՝ առանց տեղանքի ուսումնասիրման։

Եվ այսպես․ Ո՞րտեղ է ամենանպատակահարմարը տեղադրել արևային վահանակներ։ Պատասխանը մեկն է՝ լուծումը միշտ կա յուրաքանչյուր վայրի համար։ Ամեն ինչ դիտարկելի է՝ կախված տվյալ տարածքի առանձնահատկություններից։

Ինչպե՞ս է Աշխատում Արևային Կերպափոխիչը

Կերպափոխիչը, կամ ինչպես ընդունված է ասել՝ արևային ինվերտորը արևային համակարգի ամենակարևոր մասն է կազմում։ Իր հիմնական աշխատանքը արևային վահանակներից եկող հաստատուն հոսանքի փոխակերպումն է փոփոխականի։
Այսինքն, արևային կերպափոխիչի իմաստը արևային համակարգից արտադրվող հոսանքը օգտագործելի սարքելն է՝ 220Վ միաֆազ հոսանքի դեպքում կամ 380Վ եռաֆազ հոսանքի դեպքում։

Բացի հիմնական հոսանքի կերպափոխման աշխատանքից՝ արևային ինվերտորը կատարում է երեք հիմնական առաքելություն՝ լարման վերահսկում, կապ ցանցի հետ և վթարային անջատումներ։

Կապը ցանցի հետ և վթարային անջատումները իրականանում են ներցանցային ռեժիմում աշխատող արևային կերպափոխիչի կողմից։ Անջատումները պարտադիր են ներցանցային ռեժիմում աշխատող ինվերտորների համար։ Դա անվտանգության համար է նախատեսված, որը ցանցի անջատման դեպքում թույլ չի տալիս արևից ստացվող հոսանքը գնա էլ․ ցանց։ Հակառակ դեպքում այն կարող է լինել վտանգավոր մարդու կյանքի կամ առողջության համար։

Արևային ինվերտորը արևային ֆոտովոլտային համակարգի սիրտն է։

Դասակարգվում է արևային ինվերտորի երեք տեսակ՝

  1.  Ավտոնոմ
  2.  Հիբրիդային
  3. Ներցանցային
  • Ավտոնոմ արևային կերպափոխիչները անջատ են ցանցից։ Համակարգում կիրառվում են նաև մարտկոցներ։ Ցանցից հոսանքազրկման դեպքում ավտոնոմ ինվերտորները շարունակում են իրենց աշխատանքը՝ միանալով մարտկոցին։ Ավտոնոմ արևային կայանները լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության, մեղվապահության ոլորտում, այնտես, որտեղ ցանց չկա և հոսանքի ստացման միակ լուծումը մարտկոցների տեղակայումն է։
  • Հիբրիդային ինվերտորները աշխատում են և՛ ներցանցային սիստեմում, և՛ մարտկոցներին միացած։ Այս դեպքում ինվերտորը առաջնայինը աշխատում է ցանցի հետ։ Հոսանքի ավելցուկը կուտակվում է և՛ ցանցում, և՛ մարտկոցում։ Այն դեպքում երբ մարտկոցը 100% լիցքավորված է արևից, ավելցուկային հոսանքը անցնում և կուտակվում է ցանց։ Հիբրիդային կայանները ձեռնտու են բնակիչներին կամ գործարաններին, ովքեր ունեն հոսանքազրկման խնդիր՝ հաճախ է ցանցից անջատվում։ Հիբրիդային կայանի տեղադրման շնորհիվ, բնակիչը կամ բիզնեսը ունենում է անխափան հոսանք։
  • Ներցանցային ռեժիմում աշխատող արևային կայանները ամենատարածվածն են։ Նախ և առաջ այս կայաններն ավելի մատչելի են։ Ավելցուկային հոսանքը կուտակում են ցանցում, որն էլ պետք եղած ժամանակ ետ են բերում և օգտագործում։ Այսինքն մարտկոցի դերը 100 %-ով կատարում է էլ․ ցանցը։ Այս համակարգի միակ թերությունն այն է, որ ցանցից հոսանքազրկման դեպքում արևային կայանը նույնպես չի աշխատում՝ ինչպես վերը նշեցինք՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Էկո Ստեպ Արևային Համակարգեր ընկերությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած որակի քաղաքականությանը՝ խորհուրդ է տալիս տեղադրել գին-որակ հարաբերակցությամբ ամենաորակյալ GoodWe բրենդի ինվերտորները։

Հպարտությամբ ենք նշում, որ GoodWe բրենդը համարվել է աշխարհում №1 հիբրիդային ինվերտորի արտահանողը իր ծավալներով։

Հիմնվելով միայն բարձր որակի վրա՝ Էկո Ստեպի արևային թիմը տեղադրում է ամբողջական պաշտպանական համակարգեր՝ ապահովելով արևային համակարգի, արևային ինվերտորի անխափան ու երկարաժամկետ գործունեությունը։

Արևային Վահանակների Լվացում։ Ինչու՞ է Դա Անհրաժեշտ։

Մոնիտորինգն ու սպասարկումը կազմում է արևային համակարգի հետվաճառքային կարևորագույն մասը։ Աղտոտված արևային վահանակները արտադրում են բնականաբար ավելի քիչ էներգիա, քանի որ արևի լույսն իրենց ավելի աղոտ է հասնում՝ կուտակված փոշու պատճառով։

Արևային վահանակների լավագույն արտադրողականություն ապահովելու համար համակարգը պետք է տարեկան նվազագույնը երկու անգամ ունենա լվացման հնարավորություն՝ իհարկե կախված թե ինչ պայմաններում է գտնվում։ Ավելի փոշոտ շրջապատում ավելի հաճախ պետք է մաքրվեն արևային պանելները՝ օրինակ փողոցին մոտ տներում, արտադրական տարածքներում և այլն։
Արևային վահանակը պետք է զգա արևի լույս՝ էներգիա արտադրելու համար։ Ինչևէ, եթե արևային կայանը գտնվում է ամպոտ, փոշոտ, ծխոտ տարածքում՝ իր արտադրողականությունը անհամեմատ ավելի քիչ կլինի՝ հետևաբար և մաքրելու անհրաժեշտությունը կլինի ավելի հաճախ։ Դրան հակառակ՝ շատ տեղանքներում  նույնիսկ անձևն է բավարար՝ մաքուր արևային համակարգ ունենալու համար։

Հարցը հետևյալում է՝ ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրվի արևային վահանակը

Շատերը կպնդեն, որ արևային վահանակը, ինքնին, ինքնամաքրվող պրոդուկտ է։ Այն տեղադրվում է թեքությամբ, անձրևներն ու ձյունը մաքրում են փոշին՝ ցած տանելով։ Բայց չէ՞ որ միայն փոշին չէ, որ կարող է խոչընդոտել վահանակի արդյունավետ աշխատանքին։ Պատկերացրե՛ք մեքենայի դիմապակին՝ նույնպես թրծված ապակի, նույնպես թեքությամբ․․․ Սակայն որքան էլ անձրևն ու ձյունը տանեն փոշին՝ չենք պատկերացնի մեքենայի դիմապակին մաքուր վիճակում։

Այնուամենայնիվ՝ արևային համակարգի մաքրման աշխատանքը ոչ այնքան պարզ է, որքան թվում է։ Այն պետք է կատարվի օրվա ոչ շոգ ժամերի ընթացքում, որպեսզի տաքացած ապակին չվնասվի, չճաքի։ Այն պետք է կատարվի հատուկ արևային խոզանակների միջոցով՝ քերծումը բացառելու նպատակով։ Եթե լվացումը կատարվում է տան պայմաններում՝ հաճախորդի կողմից, ապա իդեալական տարբերակը այն ամանի լվացող հեղուկի ու սպունգի միջոցով պետք է արվի՝ ապակուն վնաս չհասցնելու համար։

Ինչևէ, արևային վահանակը պետք է լինի առավելագույն մաքուր՝ առավելագույն արտադրողականություն ապահովելու համար։
Էկո Ստեպ Արմենիան համարվում է արևային վահանակի լվացման մասնագիտացված ընկերություն, որը բացի մաքրման ծառայությունից նաև առաջարկում է մոնիտորինգայինմոնտաժային համակարգի և մետաղաական կոնստրուկցիայի վերահսկման ծառայություններ։

Մենք առաջարկում ենք պատվիրել ինչպես մեկանգամյա լվացում, այնպես էլ ձեռք բերել տարեկան բաժանորդագրություն՝ տարվա մեջ 2-3 անգամ լվացմամբ։ Այն կուղորդվի ամրակների վերահսկմամվ, ամրացմամբ, ինվերտորների վերահսկմամբ և բոլոր աշխատանքներով, որոնք պետք են անխափան գործունեություն ապահովելու համար։

Եվ այսպես։ Էկո Ստեպ Արմենիա ընկերությունը առաջարկում է՝

  • Արևային վահանակների մեկանգամյա լվացման ծառայություն
  •  Արևային վահանակի լվացման տարեկան բաժանորդագրություն
  • Արևային վահանակի մաքրման և մոնիտորինգի, վերահսկման տարեկան բաժանորդագրություն

Ինչպե՞ս են կանաչ տեխնոլոգիաները փոխակերպում տները

Ինչի՞ մասին էր Homing Expo–ն

Առաջին անգամ նմանը չունեցող Homing Expo-ն հունիսի 7-ից 9-ը իր դռներն էր բացել «Մերիդյան» ցուցահանդեսային համալիրում։ Homing Expo-ն մեկ հարկի տակ էր հավաքել տան վերանորոգման, կահավորման, ինտերիեր և էքստերիեր դիզայնին ու այլ հարակից ոլորտների ներկայացուցիչներին։
EcoStep ընկերությունը իր նորարական լուծումենրով անմասն չմնաց տարվա գլխավոր իրադարձությունից։

Homing Expo

EcoStep–ը Homing Expo–ին

Ունենալով առաքելություն հասանելի դարձնել այլընտրանքային էներգիան հասարակության բոլոր շերտերին՝ Homing Expo-ն լավագույն հարթակներից էր ներկայացնելու մեր արևային ծառայությունները՝ բոլոր հետաքրքրված անձանց։
Տաղավարում ներկայացված էին մեր արևային նախագծերը, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել այցելուների շրջանում։ Ներկայացված էին Dargett, VAK Metal, Domus, Shkaff, Zebra և այլ հայտնի ընկերությունների հետ կատարած, ինչպես նաև ընտանիքների համար կատարված նախագծերը։
Մեր տաղավարում ներկայացված էին արևային էներգիայի ոլորտի առաջատար ապրանքանիշեր, ինչպիսիք են ՝ Canadian Solar, Huawei, Stäubli բրենդների ապրանքները։ Այցելուներին տրամադրվում էր ամբողջական տեղեկատվություն արևային էներգիայի, դրա օգուտների և դրա միջոցով ստացվող խնայողությունների մասին։

Homing Expo

Canadian Solar կանադական ապրանքանիշը համարվում է աշխարհի ամենահզոր վահանակը՝ ըստ Forbes ամսագրի։ Վահանակը հնարավորություն ունի արտադրելու մինչև 725 Վտ էլեկտրաէներգիա՝ զբաղեցնելով մինիմալ տարածք։
Huawei չինական արտադրության կերպափոխիչները համարվում են լավագույններից իրենց ոլորտում։ Huawei կերպափոխիչները հայտնի են իրենց բարձր արդյունավետությամբ՝ հաճախ գերազանցելով 98%-ը։
Սա նշանակում է, որ սարքավորումները կարող են արևային վահանակների կողմից արտադրված արևային էներգիայի գրեթե ամբողջ մասը փոխակերպել օգտագործելի էլեկտրականության՝ առանց զգալի կորուստների:
Հետաքրքրություն ցուցաբերող այցելուներին տրամադրվել են նվեր քարտեր, որոնք իրենցից ներկայացնում են զեղչ՝ մինչև 1 000 000 դրամ։ Ցանկության դեպքում մասնագետները տեղում իրականացնում էին վարկի ձևակերպման աշխատանքները, առանց հաճախորդին ծանրաբեռնելու բանկային պրոցեսներում։

Homing Expo

Ինչո՞ւ է կարևոր արևային էներգիան տան համար

Homing Expo–ի գլխավոր նպատակն էր «Ամեն ինչ տան համար՝ մեկ հարկի տակ»։ Լինելով առաջատարներից արևային էներգիայի ոլորտում՝ մենք կարողացանք այցելուներին ներկայացնել այլընտրանքային էներգիայի առավելությունները.
1. Խնայողություն. արևային մարտկոցները արտադրում են էլեկտրաէներգիա արևից, ինչը կարող է հասցնել զրոյի ձեր ամսական կոմունալ վճարումները։
2. Էներգետիկ անկախություն. արտադրելով ձեր սեփական էլեկտրոէներգիան՝ կրճատվում է ՀԷՑ–ից Ձեր կախումը և չեն անդրադառնում էներգիայի գների տատանումները Ձեր ընտանեկան բյուջեի վրա։
3. Պետական սուբսիդավորում. ՀՀ–ում գործում են սուբսիդիոն ծրագրեր, որոնք օգնում են ընտանիքներին ձեռք բերել արևային վահանակներ՝ սկսած 0% տոկոսադրույքից։
4. Կապիտալի աճ. արևային վահանակները բարձրացնում են կառույցի արժեքը և հետաքրքրվածությունը սպառողների կողմից:
5. Սպասարկման ցածր ծախսեր. արևային վահանակները գրեթե սպասարկում չեն պահանջում:

 

Ի՞նչ արդյունք տվեց Homing expo-ն

Այցելուները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու արևային էներգիային՝ ստանալով ամբողջական տեղեկատվություն ոլորտի առաջատար մասնագետներից, սկիզբ դրեցին իրենց արևային նախագծերին։
Էքսպոյի ավարտից հետո արդեն իսկ մեկնարկել են մի շարք նախագծեր և՛ ընտանիքների, և՛ բիզնեսի համար, որոնք առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնենք ձեզ։

Արևային ինվերտորներ. Տեսակները և առավելությունները

Եթե երբևէ եք տեղադրել արևային կայան, կամ հետաքրքրվել եք արևային աշխարհով, ապա հաստատ մտածել եք՝ ինչպես է այդ բարդ համակարգը աշխատում։

 

Չնայած արևային համակարգի հիմնական բաղադրիչ համարվում են վահանակները, սակայն աշխատաքի կարևոր մաս կազմում են արևային ինվերտորները, որոնք  համակարգի կենտրոնն ու բարձր արտադրողականության երաշխիքն են։

 

Իսկ ինչու՞ է այն այդքան կարևոր․ ձեր բնակարանը կամ բիզնեսը չեն կարող օգտագործել արևից ստացված ուղղակի էներգիան՝ որպես հոսանք։ Իսկ այդ էներգիան հոսանքի փոխակերպում են հենց ինվերտորները։

 

Այս բլոգի մեջ մանրամասն կուսումնասիրենք՝ ինչ է արևային ինվերտորը, ինչ տեսակներ և առավելություններ ունի։ Նաև կխոսենք, թե ինչպես կատարել արևային ինվերտորի ճիշտ ընտրություն։

 

Ի՞նչ է արևային ինվերտորը և ինչպե՞ս է այն աշխատում 

 

Արևային ինվերտորները փոխակերպչներ են, որոնք փոխակերպում են արևային վահանակներից ստացված էներգիան և թույլ են տալիս այն օգտագործել՝ որպես հոսանք։ Հենց այդ պատճառով է, որ ինվերտոները համարվում են համակարգի բարձր արտադրողականության երաշխքը, քանի որ հենց դրանից է կախված ողջ համակարգի հզորությունն ու արտադրած հոսանքի քանակը։

 

Եկեք հասկանանք ողջ գործընթացը միասին․ արևային վահանակները կլանում են արևային ճառագայթները, իսկ դրանցում առկա ֆոտովոլտային (PV) բջիջները դրանք վերածում են արևային էներգիայի։ Ապա արևային էներգիան անցնում է ինվերտորին։

 

Արևային ինվերտորի ներսում կա մի սարք, որը կոչվում է բաք-փոխարկիչ, որը վերցնում է ստացված էներգիան (DC) ձեր արևային վահանակներից և փոխակերպում այն ​​փոփոխական AC էներգիայի` հոսանքի: Այս AC հոսանքն այնուհետև անցնում է ձեր տան էլեկտրական լարերի միջով և օգտագործվում  սարքերի և լույսերի սնուցման համար:

 

Արևային ինվերտորի որակն ու հզորությունը անչափ կարևոր են, քանի որ ինվերտորի խափանված աշխատանքը կարող է վնասել ոչ միայն արևային կայանը, այլ նաև կայանից սնուցվող տան համակարգերը։ Հասկանալու համար՝ ինչ ինվերտոր ընտրել ձեր տան կամ բիզնեսի համար, եկեք միասին հասկանանք դրանց հիմնական տեսակներն ու առավելությունները։

 

Արևային ինվերտորների հիմնական տեսակները 

 

Արևային ինվերտորները հիմնականում լինում են 3 տեսակ՝ ցանցային, ինքնավար և հիբրիդ։

 

Ցանցային ինվերտորները (ON-GRID) ամենահաճախ օգտագործվող ինվերտորնեն են։ Դրանք աշխատում են էլեկտրական ցանցին համակցված։ Այս արևային ինվերտորները սնուցում են սարքերը և նաև հնարավորություն են տալիս ավելցուկային հոսանքը կուտակել էլեկտարական ցանցում՝ հետագայում օգտագործելու համար։

 

Ի դեպ, Հայաստանում գործող փոխհոսքերի հաշվարկման մասին օրենքը նաև թույլ է տալիս անհատ արտադրողներին էներգիայի ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցին՝ գործող մանրածախ սակագնի 50%-ով։

 

Ցանցային ինվերտորերի հիմնական առավելություններն են՝

 

  • Դրանք աշխատում են՝ կցված էլեկտրական ցանցին, և թույլ են տալիս կուտակել ավելորդ էներգիան ցանցում
  • Թույն են տալիս վաճառել հոսանքը
  • Դրանք խնայում են ձեր գումարները, քանի որ համեմատաբար ավելի մատչելի են
  • Աշխատում են առանց արևային մարտկոցների
  • Ունեն համեմատաբար պարզ և հեշտ տեղադրման և օգտագործման համակարգ
  • Ցանցի անջատման դեպքում ցանցային ինվերտորները նույնպես ավտոմատ անջատվում են․ այնպես որ կանխում են հոսանքի անուղղակի փոխանցումը ցանցին և պաշտպանում են համակարգը

 

Երկրորդ տեսակը ինքնավար կամ ցանցից անջատ (OFF-GRIN) ինվերտորներն են, որոնք, ի տարբերություն ցանցային ինվերտորների, կցված չեն էլեկտրական ցանցին։ Դրանք իրենց մեջ ունեն մարտկոցներ, որոնք կարողանում են կուտակել արտադրված հոսանքը։ Ոչ արևային ժամերին կամ այն օրերին, երբ արտադրված հոսանքի քանակը չի բավարարում, էներգիան ավտոմատ մատակարարվում է մարտկոցից դեպի տան հիմնական ցանց։

 

Ինքնավար դրանք կոչվում են հենց այս պարզ պատճառով, որ փոխարկում, կուտակում, պահուտավորում և օգտագործում են հոսանքը ճիշտ ժամանակին՝ ըստ կարիքի։

 

Ինքնավար ինվերտորների հիմնական առավելությունները՝

 

  • Դրանք կարող են աշխատել հեռավար տեղանքում, որտեղ տունը, բնակարանը կամ բիզնեսը չունի հնարավարություն միանալու էլեկտրական ցանցին
  • Բացի դրանից ավելի ձեռնտու է, եթե տվյալ տարածքում հաճախակի են ցանցային անջատումները կամ խափանումները
  • Դրանք աշխատում են անկախ՝ կցված չլինելով էլեկտրական ցանցին
  • Ունեն իրենց մարտկոցները, որտեղ էլ կարող են կուտակել ավելորդ էներգիան

 

Եվ վերջին տեսակը հիբրիդային ինվերտորն է, որը գործնականորեն ցանցային և ոչ ցանցային ինվերտորների ամբողջական տեսակն է։ Այս ինվերտոները ունեն կուտակիչ մարտկոց և միաժամանակ կցված են էլեկտրական ցանցին։

Այն կարողանում է փոխակերպել, սնուցել սարքերը և ավելորդ էներգիան փոխանցել և՛ էլեկտրական ցանցին, և՛ կուտել իր մեջ առկա մարտկոցում։

 

Եթե էլեկտրական ցացը խափանվում է, կամ լինում են անջատումներ, ապա էներգիան ավտոմատ մատակարարվում է մարտկոցում պահուստավորված հոսանքից։ Նման ինվերտորները օգտագործվում են հիմնականում բիզնեսներում, բնակելի կամ առևտրային շինություններում, տնտեսություններում, որտեղ հոսանքի և էներգիայի շարունակական մատակարարումը անչափ կարևոր է։

 

Բացի նրանից, որ դրանք ունեն ընդհանուր համակարգը պաշտպանող հատկություն, նաև ունեն համեմատաբար ավելի բարձր պահանաջարկ և արտադրողականություն՝ իհարկե կախված ինվերտորի հզորությունից և տեսակից։

 

Հիբրիդային ինվերտորների հիմնական առավելությունները՝

 

  • Կարող է ապահովել հոսանքի և էներգիայի անխափան և շարունակական փոխանցումը՝ անկախ պայմաններից
  • Ապահովում է բարձր արտադրողականություն
  • Համատեղում է ցանցային և ոչ ցանցային ինվերտորների առավելությունները
  • Ավելցուկային էներգիան կարող է կուտակել և՛ մարտկոցում, և՛ էլեկտրական ցանցում
  • Կարող է էներգիայի պակասի կամ ցանցի անջատման/խափանման դեպքում սնուցել բնակարանը, բիզնեսը մարտկոցում կուտակված էներգիայով

 

Eco Step-ի արևային ինվերտորների որակյալ տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ինչպե՞ս կատարել արևային ինտերտորի ճիշտ ընտրություն

 

Ծանոթացանք արևային ինվերտորների հիմնական տեսակներին, իսկ այժմ եկեք պարզաբանենք, թե ինչպես բնակարանի, բիզնեսի կամ ցանկացած այլ շինության համար ընտրել ճիշտ և հարմար ինվերտոր։

 

Իրականում նման հարցին միանշանակ պատասխա չկա։ Նախ պետք է հաշվի առնել, որ ճիշտ ինվերտոր ասելով նկատի ունենք ինվերտոր, որը կարող է լավագույնս աշխատել արևային կայանի հետ և ապահովել բարձր արտադրողականություն։ Ահա մի քանի կարևոր կետ։

 

1․ Հաշվի առնել ձեր կայանի հզորությունը և տեղադրված արևային վահանակների քանակը։ Քանի որ կայանի ընդհանուր հզորությունն է որոշում, թե ինչ ինվերտոր է նպատակահարմար կիրառել։

 

2․ Կարևոր է նաև արևային ինվերտորի հզորությունը

 

3․ Ուսումնասիրեք ինվերտորի տեսակը, բրենդը, հնարավորությունները, առավելությունները և արդյունավետությունը։ Ինվերտորների արդյունավետությունը չափվում է տոկոսներով և ցույց է տալիս, թե որքան լավ է ինվերտորը փոխակերպում DC հոսանքը AC հոսանքի։ Բարձր արդյունավետությամբ ինվերտորները ավելի լավ են օգտագործում արևային էներգիան։ Ընտրեք ինվերտորներ, որոնց արդյունավետությունը 95% և ավել է։

 

4․ Ուշադրություն դարձրեք կայանի ընդհանուր տեղակայմանը, այսինքն՝ ինչ պայմաններում է աշխատելու կայանը։

 

5․ Եվ հաշվեք ձեր բյուջեն։ Գին-որակ հարաբերակցության մեջ կարելի է կատարել լավագույն ընտրությունը։

 

Որպեսի կարողանաք փոխհատուցել ձեր ներդրումը և կարողանաք իսկապես նվազագույնի հասցնել ձեր հոսանքի և էներգիայի ծախսերը, ապա պետք է անպայման հաշվի առնել, թե ո՞վ և ի՞նչ ինվերտորներ է առաջակում։ Շուկայում հնարավոր է գտնել տարբեր հզորության և արտադրողականության ինվերտորներ, բայց պետք է հաշվի առնել ընկերության կողմից առաջարկաված երաշխիքները, ինվերտորի ֆուկցիոնալությունը, ծառայության մատուցման ձևը և հետսպասարկումը։

 

Eco Step-ը առաջարկում է արևային ինվերտորների որակյալ տեսականի՝ առաջատար Huawei բրենդից, ինսպես նաև մինչև 10 տարվա երաշխիք։

 

Հաճախ տրվող հարցեր 

 

Կարո՞ղ եմ արդյոք միշտ միացրած պահել արևային ինվերտորը

Այո, կարող եք, քանի որ արևային ինվերտորը աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ փախակերպելու էներգիա կա։ Իսկ հակառակ դեպքում անջատվում է ավտոմատ։

 

Արդյո՞ք արևային ինվերտորները աշխատում են գիշերը

Ոչ, արևային ինվերտորները անջատվում են գիշերը։ Եթե արդեն ողջ էներգիան փոխարկվել և կուտակվել է, ապա դրանք անջատվում են ավտոմատ՝ էներգիան խնայելու նպատակով։

 

Կարո՞ղ եմ արդյոք կցել ինվերտորը ինտերնետ կապին

Այո, կարող եք։ Ժամանակակից ինվերտորները կարող են կցվել տան կամ բնակարանի ինտերնետ ցանցին և ցույց տալ, թե որքան էներգիա է արտադրվել, օգտագործվել կամ դեռ մնացել։

2024-ի 3 լավագույն արևային վահանակները

Արևային վահանակները արևային համակարգի թերևս ամենակարևոր մասն են կազմում։ Հենց դրանք են կլանում արևի լույսը, որը հետագայում վերածվում է տան համար անհրաժեշտ էներգիայի։ Արևային համակարգերի տեղադրումը երբեք ավելի հասանելի չի եղել, քան ներկայումս: Հիմա բազմաթիվ արտադրողներ և ընկերություններ առաջարկում են հարմար պայմաններ։

 

Բայց վահանակների տեսակների և բրենդերի անսահման ընտրության մեջ պետք է կարողանալ կայացնել ճիշտ ընտրություն։ Որքան մեծանում է պահանջարկը, այնքան մեծանում է առաջարկը՝ բերելով բյուջետային և ֆինանսական բարդություններ համակարգ տեղադրել ցանկացող անհատների կամ բիզնեսների համար։

 

Այս բլոգում կխոսենք 2024-ի թոփ 3 արևային վահանակների մասին՝ ըստ  Forbes Home-ի։

 

Qcells` ամենահայտնի վահանակներ շուկայում 

 

Առավելություններ 

  • Հասանելի է բազմաթիվ տեղադրող ընկերությունների կողմից (ունի ներկայացուցիչներ մի շարք երկրներում)
  • Ունի բարձր արտադրողականություն և հուսալիություն
  • Բարձր գործարանային երաշխիք՝ մինչև 15 տարի
  • Բարձր դիմացկունություն՝ ցանկացած եղանակային պայմաններում

 

Թերություններ

  • Ընկերությունը առաջարկում է քիչ մոդելներ, նեղ տեսականի՝ ընտրության համար

 

Qcells արևային վահանակները արտադրվում են Հյուսիսային Ամերիկայում։ Զարմանալի չէ, որ այն համարվում է բնակելի կառույցների համար տեղադրվող ամենատարածված տարբերակներից մեկը։ Սա հենց այն բրենդն է, որտեղ լավագույն ընտրությունը նաև բյուջետային է։ Qcells վահանակների առավելագույն հզորությունը կազմում է 440 Վտ, իսկ արդյունավետությունը անցնում է 22%-ը:

 

Վահանակները մշակվում են 6 հատուկ շերտով, ինչը ոչ միայն բարձր արտադրողականության երաշխիքն է, այլ նաև կանխում է էներգիայի ավելորդ կորուստը։ Ըստ վիճակագրության՝ այս վահանակները ծառայում են մինչև 30 տարի։

Սակայն, որպես թերություն, կարող ենք նշել, որ ընկերությունը առաջարկում է բավականին փոքր տեսականի, քիչ մոդելներ՝ ընտրության համար։

 

Canadian Solar՝ հզորագույն վահանակներ շուկայում

 

Առավելություններ

  • Համարվում են շուկայում հզորագույն վահանակները
  • Առաջարկում են մինչև 705 վտ հզորություն
  • Ունեն մրցակիցներից շատերի նկատմամբ ավելի բարձր արտադրողականություն
  • Առկա են բազմաթիվ մոդելեներ

 

Թերություններ

  •  Մրցակիցների նկատմամբ համեմատած բարձր գին

 

Իզուր չէ, որ Canadian Solar-ը համարվում է շուկայում առաջարկվող հզորագույն վահանակը և մշտապես զբաղեցնում է թոփ 5-ը՝ բնակելի շենքերի, անհատների և բիզնեսների համար։ Դրանց մոդելները առաջարկում են մինչև 705 վտ հզորություն և ավելի քան 22,7% արդյունավետության ցուցանիշ՝ ամենաբարձրը շուկայում։

 

Բացի մրցակիցների նկատմամբ իր մի շարք առավելություններից՝  Canadian Solar-ը շարունակ բարձրացնում է իր արտադրանքի վարկանիշը, որակն ու երկարակեցությունը։ Արտադրող ընկերությունը ունի ներկայացուցիչներ մի շարք երկրներում և առաջարկում է նաև եվրոպական բոլոր սուբսիդավորումներից օգտվելու հնարավորություն։

 

Տեղադրիր արևային կայան Eco Step-ի հետ՝ օգտվելով պետական սուբսիդավորումից՝ սկսած 0%-ից։

 

Canadian Solar-ն առաջարկում է էներգիայի օգտագործման նորագույն լուծումներ, սարքավորումներ և տեղադրման բարձր երաշխիք:

 

Չնայաց որպես թերություն դիտարկվում է մրցակիցների նկատմամբ համեմատաբար բարձր գինը, սակայն գին-որակ հարաբերակցության մեջ այն իրականում շահութաբեր ընտրություն է։

 

Eco Step-ը, որպես Canadian Solar-ի պատշոնական ներկայացուցիչ, առաջարկում է մինչև 25 տարվա երաշխիք։ 

 

Maxeon՝ լավագույն երաշխիք շուկայում

 

Առավելություններ 

  • Արտադրողի կողմից տրվող երկարաժամկետ երաշխիք
  • Մինչև 25 տարվա արտադրական երաշխիք
  • Մինչև 40 տարվա երաշխիք՝ մինչև 90% արտադրողականության

 

Թերություններ

  • Համեմատաբար սահմանափակ ընտրություն
  • Շուկայում մրցակիցների նկատմամբ ավելի բարձր գին

 

Եթե փնտրում եք այնպիսի արտադրող, ով առաջարկում է ամենաբարձր երաշխիքը շուկայում, ապա ընտրությունը կանգ է առնում Maxeon արևային վահանակների վրա։ Ընկերությունը հենց սրանով է առաջատար իր մրցակիցների նկատմամբ։

 

Ընկերությունը երաշխավում է մինչև 92% արտադրողականություն անգամ 15 տարի անց։

 

Բացի բարձր երաշխիքից ընկերությունը առաջարկում է նաև բարձր հզորություն․ 7 մոդելի արևային վահանակներ, որոնք ապահովում են մինչև 430 վտ հզորություն։

 

Չնայած արևային այլ բրենդեր նույնպես առաջարկում են բարձր արտադրողականություն և հզորություն, Maxeon վահանակները ծառայում են շատ ավելի երկար, և եթե շատ երկար ժամանակ չեք պլանավորում փոխել ձեր բնակության կամ բիզնեսի վայրը, ապա դրանք շատ շահավետ և ընտրություն են։

 

Իսկ ինչպե՞ս ընտրել ձեզ անհրաժեշտ արևային վահանակ 

 

Ինչպես արդեն նշեցինք՝ մեծ է պահանջարկը, մեծ է առաջարակը։ Այո-այո, հիմա շուկայում բազմաթիվ արտադրող ընկերություններ առաջարկում են մի շարք մոդուլներ, հզորություններ և երաշխիքներ՝ ձեր տան և բիզնեսի համար։ Բայց լայն ընտրության մեջ շատ ավելի դժվար է կողմնորոշվել ճիշտ ընտրության հարցում։

Արևային աշխարհի պրոֆեսիոնալները , սակայն, առանձնացնում են մի քանի պարզ խորհուրդ կամ ճանապարհ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ուղղորդվել։

 

Հաշվի առեք վահանակների հզորությունը

 

Եթե արևային էներգիային անցնելը խելացի ներդրում է, ապա խելամիտ չէ ընտրել այնպիսի վահանակ, որը կծառայի ձեզ շատ կարճ: Ավելի մատչելի վահանակերը, սովորաբար, շարքից շուտ էլ դուրս են գալիս: Այնպես որ, պետք է կարողանալ կողմնորշվել գին-որակ ճիշտ հարաբերակցության մեջ:

 

Արևային վահանակների արդյունավետության վրա ազդում են մի շարք գործոններ՝ ներառյալ վահանակի տեսակը և չափը, դրա դիրքը և գտնվելու վայրը, ջերմաստիճանը և արևի լույսի քանակը: Ժամանակակից արևային մարտկոցների համակարգերի մեծ մասը արտադրում է 250-ից մինչև 400 Վտ/ժ հզորություն:

 

Հաշվի առեք Ձեր տան էներգիայի կարիքները

 

Կախված ձեր ընտանիքի էներգիայի սպառումից՝ ձեզ կարող է անհրաժեշտ լինել համակարգ, որը քիչ կամ շատ էլեկտրական էներգիա է արտադրում:

 

Արևային որոշ օգտվողներ ընտրում են այնպիսի համակարգեր, որոնք չեն գեներացնում բավականաչափ էներգիա իրենց կարիքները բավարարելու համար, իսկ մյուսներն ընտրում են այնպիսի համակարգեր, որոնք թույլ են տալիս ապրել էլեկտրական ցանցից դուրս կամ նույնիսկ էներգիան հետ վաճառել էլեկտրական ցանցին:

 

Ստուգեք արևային վահանակների երաշխիքները

 

Արևային մարտկոցների համար նախատեսված արտադրանքի երաշխիքը նվազագույնը 25 տարի է: Համակարգի բաղադրիչները, ինչպիսիք են մարտկոցները, ինվերտորները և այլ կարևոր մասերը, հաճախ ունեն երաշխիքներ, որոնք զգալիորեն տարբերվում են ապրանքների և արտադրողների միջև: Ուշադրություն դարձրեք այդ երաշխիքներին և պանելների արտադրողականության երաշխիքին 10 և 25 տարի հետո, հատկապես, եթե նախատեսում եք երկար ժամանակ մնալ նույն տանը:

Eco Step-ը առաջարիկում է արևյաին կայաններ առաջատար Canadian Solar ընկերությունից և տրամադրում մինչև 25 տարվա երաշխիք: 

 

Ուշադադրություն դարձրեք արևային համակարգի տեղադրման առաջարկին 

 

Արևային էներգիայի համակարգերը մշտապես զարգանում և բարելավվում: Անընդհատ փոփոխվող արդյունաբերության մեջ միշտ կա նոր տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել:

 

Այնպես որ, նոր և նոր ընկերություններ կարող են առաջարկել տեղադրման ավելի լավ և շահավետ պայմաններ՝ ձեր տան կամ բիզնեսի համար:

 

Հաճախ տրվող հարցեր 

 

Ո՞ր տեսակի վահանակներն են լավագույնը բնակելի տների համար

Բնակելի տների համար արևային մարտկոցների լավագույն տեսակի ընտրությունը կախված է տան բնակիչների կարիքներից և քանակից:

Քանի՞ արևային վահանակ է անհրաժեշտ տեղադրել 

Ձեր ընտանիքի կողմից ամեն տարի սպառվող էներգիայի քանակությունը և թե ձեր տան որքան մասն եք ցանկանում սնուցել արևային էներգիայով կորոշի, թե որքան հզորության կայան է Ձեզ անհրաժեշտ և հետևաբար քանի վահանակ է պետք տեղադրել:

Որքա՞ն էներգիա են արտադրում արևային վահանակները

Արևային մարտկոցների առավելագույն հզորագույն սովորաբար կազմում է 250-ից  400 կամ 700 Վտ/ժ: Սա նշանակում է, որ վեցից ութ ժամ անդադար արևի լույսի դեպքում յուրաքանչյուր վահանակ կարող է արտադրել 1500-ից մինչև 3200 Վտ/ժ էլեկտրաէներգիա:

 

Մանրամասների կամ մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք այցելել մեր կայք՝ www.ecostep.am