+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Արևային ջրատաքացուցիչների կարևորությունը Հայաստանում

Պետության հիմքը ընտանիքն է, իսկ ընտանիքի կայացրած ճիշտ որոշումները զարգացնում են պետությունը։

Հայը միշտ էլ գտնում է ելք, երբ թվում է ամեն դուռ փակ է․․․ Քարից հաց ենք թխում, ծով չունենք, բայց ունենք Շավարշ․․․ Նավթ չունենք, բայց Աստված մեզ <<արևոտ երկիր>> է կոչել ․․․ մենք ԱՐԵՎ ունենք․․․

Վերջին տարիներին անընդհատ զարգացող արևային էներգետիկայի ոլորտը փաստում է հայի՝ ճիշտ որոշումների ընդունման մասին․․․ Ճիշտ են հայ ընտանիքները, որ ձեռք են բերում արևային համակարգեր, ճիշտ է պետությունը, որ անընդհատ նպաստում է ոլորտի զարգացմանը։

Արևային ջրատաքացուցիչները դարձել են <<պարտադիր պայման>> հայկական գյուղերում։ 

Ինչպես չենք պատկերացնում տունը առանց սառնարան, այնպես էլ՝ առանց արևային ջրատաքացուցիչ։ Այն հարմար է յուրաքանչյուր տեսանկյունից՝ օգտագործման, տեղադրման, նույնիսկ ֆինանսական․․․

Մեր կառավարության և նույնսիկ Եվրոպական ֆոնդերի օժանդակության շնորհիվ՝ կարելի է ձեռք բերել արևային համակարգը նվազագույն վճարների միջոցով։ Համագործակցելով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ բնակիչը կկարողանա ունենալ անվճար տաք ջուր ամսական ընդամենը 5 – 6 հազար դրամով։ Սա նույնիսկ ավելի քիչ է, քան կխնայի բնակիչը՝ ունենալով արևային համակարգը։

Սա արևային ջրատաքացուցիչի միկրո առավելությունն է՝ բնակչի էներգախնայողության տեսանկյունից։ Իսկ պետության տեսանկյունից՝ մենք այս տեմպով շուտով կունենանք էներգետիկ անկախություն։ Արևային համակարգերի օրեցօր ավելացումը տանիքների վրա վկայում է հենց այս մասին։ Մենք կարիք չենք ունենա օգտվելու օտար գազից և նավթից, կլինենք անկախ՝ վերջիններիս թանկացումներից և այլ վնասներից․․․ Մեր շրջակա միջավայրը կլինի ավելի մաքուր ․․․

Արևային համակարգերը կարելի է տեղադրել ամենուր։ Մեր նպատակը նորագույն էներգախնայող տեխնոլոգիաները հասանելի դարձնելն է բնակչին, բիզնեսին և պետությանը։ Արևային համակարգը կարելի է տեղադրել ինչպես առանձնատներում, այնպես էլ բազմաբնակարան շենքերում, տանիքներին, գետնին, որպես ծածկ, որպես ավտոտնակ․․․

Այո, հենց սա է մեր նպատակը՝ մեր պետության էներգետիկ անկախությունը․․.

Ինչպես ընտրել արևային ջրատաքացուցիչ ընտանիքի համար

Հայաստանյան տանիքներին օր օրի ավելացող արևային վահանակներն ու ջրատաքացուցիչները փաստում են ոլորտի զարգացման ու սպառողի համար ձեռնտու լինելու մասին։ Հարևանը տեղադրում է արևային կայան, հետաքրքրվում է նաև մյուս հարևանը, տեսնում է պրոդուկտի առավելությունները, հարևանի քիչ ծախսը, ցանկանում է և ինքը։

Սակայն կա մի կարևոր փաստ։ Արևային տեխնոլոգիաները տարբեր են։ Թվում է, թե բոլորի տանիքներին տեղադրված են նույն սոլար ջրատաքացման համակարգերը, սակայն դրանք տարբեր են իրենց տարողություններով, դիրքերով, ճնշման առանձնահատկություններով և այլն։

Այսպիսով․ ինչպես ընտրել ճիշտ արևային ջրատաքացուցիչ՝ ընտանիքի տաք ջրի սպառման ծախսը զրոյացնելու նպատակով։

Նախ և առաջ՝ ջրատաքացուցիչները լինում են տարբեր լիտրաժի։ Հայաստանում միջինում տեղադրվում  են  240 – 360 լ ոչ ճնշումային համակարգեր։

 

Ինչպե՞ս ընտրել ընտանիքին հասանելիք ջրատաքացուցիչի լիտրաժը։

Հիմնականում հետևում ենք տանը տաք ջրի սպառման ստանդարտներին՝ 1 հոգուն 50լ օրական։ Սրանք ստանդարտներ են ընտանիքի համար։

Բնականաբար ռեստորանների, լողավազանների, հյուրանոցների, սպորտային ակումբների համար տաք ջրի սպառման ստանդարտը այլ է։

 

Ինչևէ․ ինչպես նշեցինք՝ ընտանիքի տաք ջրի սպառումը համապատասխանում է 1 հոգուն 50 լիտր։ Սակայն սա նույնպես ինդիվիդուալ է։

  • Կան ընտանիքներ, ովքեր հիմնականում տանը չեն լինում, աշխատում են, ճամփորդում են, ինչի պատճառով տանը շատ տաք ջուր չեն օգտագործում։
  • Դրան հակառակ կան ընտանիքներ, ովքեր բացի իրենց անդամների թվից, ամեն օր հյուրեր են ունենում, ունեն խոհանոցային տաք ջրի մեծ սպառում և այլն։

Հետևաբար, խորհուրդ կտանք ջրատաքացուցիչի լիտրաժ և այլ առանձնահատկություններ ընտրելուց խորհրդակցել արևային մասնագետի հետ, դիմել իրենց գործում մասնագիտացված արևային ընկերությունների, որոնք չեն զբաղվում ուղղակի վաճառքով ու մոնտաժմամբ, այլ ունեն ինժեներական լուրջ թիմ։

 

Ջրատաքացուցիչի լիտրաժի սխալ ընտրությունը կհանգեցնի անհարմարությունների։ Եթե ընտրում եք փոքր լիտրաժ մեծ ընտանիքի համար, ջուրը ոչ միայն չի հերիքում, այլ  հերիքելու դեպքում էլ երբեմն չի հասցնում տաքանալ։

 

Պետք չէ հիմնվել հարևանի տեղադրած համակարգի վրա ու ասել՝ ինքը տեղադրել է 240 լիտրը, ես նույնպես դրանից եմ ուզում, նույն գույնից, նույն չափսի, նույն գնով J

Բացի լիտրաժից, ուշադրություն է պետք դարձնել համակարգի ճնշմանը։ Կան երկու տեսակի ջրատաքացման համակարգեր՝

  1. Ճնշումային աևային ջրատաքցուցիչ
  2. Ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

 

Ոչ ճնշումային համակարգերը ինքնահոս են։ Սիստեմը պարզ է։ Ջրատաքացուցիչը տեղադրվում է տանիքին, ջուրը հոսում է ցած։

Ճնշումային ջրատաքացուցիչները կիրառելի են այն դեպքում, երբ հոսքի տեղ չկա։ Օրինակ երբ ջրատաքացուցիչն ու սանհանգույցը համարյա նույն մակարդակի վրա են, կա մանսարդային սանհանգույցի առկայություն և այլն։  Այս սիստեմները բնականաբար ավելի թանկ արժեն, քան ոչ ճնշումայինները։

Բացի ճնշման գործոնից, ճնշումային սիստեմները ունեն ևս մի առանձնահատկություն։ Սրանք կոլբաներում ջուր չի շրջանառվում։ Տեղադրվում են պղնձե ձողեր, որոնք արևի ճառագայթներից շիկանում են ու տաքացնում բաքի ջուրը, ինչպես որ ցուցադրված է նկարում։