Որո՞նք են արևային լարերի միացումների առանձնահատկությունները
Չնայած նրան, որ մալուխներն ու լարերը համարվում են արևային կայանի աքսեսուարներ՝ դրանք ունեն չափազանց մեծ նշանակություն արևային կայանի որակի, արտադրողականության վրա։ Հենց այս տարրերն են, որ կապում են արևային կայանի հիմնական սարքավորումները միմյանց։
Սովորաբար արևային վահանակները տեղադրվում են տանիքին` ստվերի հետ կապված խոչընդոտներից խուսափելու համար։ Վահանակները արևից կլանում են լույսի էներգիան ու վերարտադրում հաստատուն հոսանքի։ Նույն պահին երբ արևային պանելը կլանում է արևից էներգիան և փոխակերպում հաստատուն հոսանքի՝ գլխավոր դերը ստանձնում են արդեն արևային մալուխներն ու լարերը, որոնք հաստատուն հոսանքը հասցնում են արևային կերպափոխիչ։
Ճիշտ նախագծած արևային նախագծերը ունեն անվտանգության և արտադրողականության բարձր մակարդակ։ Մեծ նշանակություն ունեն արևային վահանակները միմյանց միացնող, վահանակները ինվերտորին միացնող արևային մալուխները։ Քանի որ բացի էլեկտրոէներգիայի փոխանցումից, վերջիններս պատասխանատու են նաև էներգիայի ,,անկորուստ,, տեղափոխման համար։
Արևային լարեր
Արևային լարերը, որոնք միմյանց են միացնում արևային տարբեր սարքավորումներ, լինում են տարբեր տիպերի։ Սովորաբար դրանք միմյանց են միացնում արևային վահանակը, ինվերտորը, կոնտրոլլերը և մարտկոցները, եթե դրանք ներգրավված են կայանի մեջ։
Արևային լարի ճիշտ ընտրությունը մեծ նշանակություն ունի վերջինիս բնականոն աշխատանքի վրա։ Լարի սխալ ընտրությունը կարող է չապահովել ճիշտ լարում և նույնիսկ կարող է առաջացնել բարդություններ՝ նվազեցնել ՖՎ կայանի արտադրողականությունը, չլիցքավորել արևային մարտկոցը նախատեսված հզորությամբ, ստեղծել հրդեհի վտանգ և այլն։
Լարերի կազմությունը
Ընդհանուր առմամբ գոյություն ունի երկու տիպի լար՝ միաջիղ և բազմաջիղ։ Բառի կազմությունից էլ երևում է, որ բազմաջիղ արևային լարը բաղկացած է բազմաթիվ մանր լարերից։
Լարը առհասարակ պատվում է պաշտպանիչ շերտով, սակայն կան լարեր, որոնք չեն փակվում։ Միաջիղ լարերը սովորաբար օգտագործվում են ոչ բարդ՝ կենցաղային տեխնիկայի համար։ Բացի սրանից միաջիղ լարերը ունեն ավելի կոմպակտ չափսեր՝ փոքր տրամագիծ։ Վերջինիս արժեքը նույնպես ավելի մատչելի է։
Ինչպես նշվեց վերևում՝ բազմաջիղ լարը բաղկացած է բազում մանր լարերից, որոնք պատվում են պաշտպանիչ շերտով։ Բազմաջիղ արևային լարը ավելի ճկուն է և ունակ է դիմանալ ավելի բարդ ու խուճուճ շարժումների։
Ինչ վերաբերում է արևային տեղադրումներին՝ բաց տարածքներում տեղադրվում են հիմնականում միաջիղ՝ ստանդարտ մալուխներ, քանի որ վերջիններս ավելի պինդ են (ոչ հեշտ ճկվող) ու ունակ են դիմանալու քամու անընդհատ շարժումներին։ Բազմաջիղ լարերը իրենց հերթին ունեն լավագույն դրսևորում այն տարածքներում, որտեղ բազմաթիվ լարեր կան անցկացված։
Նյութերը, որոնցից բաղկացած են լարերը
Արևային լարերի նյութերը նույնպես կարելի է դասակարգել։ Դրանք կազմված են լինում պղնձից կամ ալյումինից, որոնք կիրառվում են սովորաբար կենցաղային և ոչ մեծ կոմերցիոն տեղադրումներում։
Պղնձե լարերն ունեն ավելի մեծ հաղորդականություն, քան ալյումինե լարերը։ Նույն չափսի պղնձե լարը ավելի շուտ և ավելի շատ էներգիա է հասցնում, քան ալյումինե լարը։ Բացի դա, պղինձը ունի ավելի մեծ ճկունություն և ջերմադիմացկունություն։ Եվ իհարկե, այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ պղնձե լարերը շատ ավելի թանկ են, քան ալյումինե լարերը։
Արևային նույն տեսակի լարը կարող է լինել տարբեր հաստության։
Արևային լարերը տարբերակվում են ըստ մեկուսիչի նույնպես։ Մեկուսիչը պաշտպանում է լարը խոնավությունից, տաքությունից, ցրտից, քիմիական նյութերից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և այլն։
Արևային մալուխ
Արևային մալուխը մի խումբ արևային, մեկուսացված լարերի խումբն է, որոնք հավաքվում և առանձնանում են մի մեկուսիչի մեջ։ Մասնագետները օգտագործում են սրանք արևային վահանակները միմյանց և այլ արևային սարքավորումներին միացնելու համար։ Մալուխները դիմանում են ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների, ջերմաստիճանի, քիմիական նյութերի ուժեղ ազդեցությունների։
Մալուխը նույնպես տարբերակվում է իր տրամագծով՝ 4մմ, 6մմ և այլն։ Այս դասակարգումը թույլ է տալիս նույն մալուխը կիրառել տարբեր վայրերում։ Ավելի հաստը, բնականաբար, տեղադրվում է ավելի ոչ բարենպաստ միջավայրում՝ դրսում։
Ինչևէ․ արևային տեղադրումներում սովորաբար տեղադրվում են երեք տեսակի մալուխներ՝ հաստատուն հոսանքի մալուխներ, հիմնական արևային մալուխներ և փոփոխական հոսանքի մալուխներ։
Հաստատուն հոսանքի մալուխներ
Հաստատուն հոսանքի մալուխները լինում են լարային և մոդուլային։ Սովորաբար դրանք միաջիղ, պղնձե մալուխներ են, որոնք պատվում են մեկուսիչով։ Հաստատուն հոսանքի մալուխները հիմականում ներկառուցվում են արևային վահանակի մեջ և ավարտվում են որոշակի միակցիչներով։ Սա է պատճառը, որ հաստատուն հոսանքի մալուխները աննկատ են երբեմն ու հնարավոր չի լինում դրանք փոխարինել այլ մալուխներով։
Հաստատուն հոսանքի գլխավոր մալուխ
Հաստատուն հոսանքի հիմնական մալուխը հաստ կոլլեկտորային մալուխ է, որը միացնում է դրական և բացասական մալուխները միմյանց՝ բաշխող արկղում։ Հաստատուն հոսանքի հիմնական մալուխը ունենում է տարբեր հաստություններ՝ սկսած 2մմ-ից։ Կարելի է ձեռք բերել մինչև 6մմ հաստությամբ արևային հաստատուն հոսանքի մալուխ։
Մասնագետները մեծ նշանակություն են տալիս դրսում տեղադրվող արևային մալուխների որակին, որպեսզի խուսափեն կարճ միացումներից, հողանցման խնդիրներից և այլն։
Հաստատուն հոսանքի հիմնական մալուխը կարող է լինել և՛ միաջիղ, և՛ բազմաջիղ։ Երկշերտ մեկուսացմամբ արևային մալուխները ամենավստահելին են, որոնք ունակ են դիմանալու մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության։ Իսկ արևային ինվերտորի և բաշխիչ տուփի միջև հաստատուն հոսանքի մալուխները սովորաբար լինում են երկջիղ։
Բացի սրանից հաստատուն հոսանքի ևս մի մալուխ գոյություն ունի՝ այն, որը որ կապում է արևային կերպափոխիչը պաշտպանիչ համակարգերին։
Ինչևէ․ Ինչպես հասկացանք վերը ներկայացվածից՝ մալուխի չափսը, որակը մեծ նշանակություն ունեն ընդհանուր արևային ֆոտովոլտաիկ կայանի որակի ու արտադրողականության հարցում։
Կարևորելով անվտանգությունն ու երկարակեցությունը՝ մենք վստահեցնում ենք մեր տեղադրումների յուրաքանչյուր մանր կոմպոնենտի բարձր որակը։