Արևային վահանակների աշխատանքը ձմռանը
Աշխատու՞մ են արդյոք արևային վահանակները ձմռանը։ Եթե այո, ապա ի՞նչ էֆեկտիվությամբ։
Աշխատու՞մ են արդյոք արևային վահանակները ձմռանը։ Եթե այո, ապա ի՞նչ էֆեկտիվությամբ։
Արևային համակարգերի մասին ամենատարածված միֆը այն է, որ վերջիններս չեն աշխատում ձմռանը։ Իհարկե հաճելի է ընդունել այն փաստը, որ այս պնդումը ընդամենը միֆ է։
Իսկ հիմա փաստ՝
Այսպիսով, ինչպես հասկացանք, ձմռանը, արևային վահանակի արտադրողականության վրա մեծապես ազդում է իր ապակե մակերեսը՝ որպես լույսի և ջերմության կլանման միջոց։
Ինչ վերաբերում է ցրտին․ Ցուրտը հանդիսանում է արևային վահանակի աշխատանքը խթանող միջոց։ Որքան ցուրտ է միջավայրը, այնքան ուշ և քիչ է դեգրադացվում արևային վահանակը։
Շատ ռեգիոններում, որտեղ ցուրտ է, բայց արևոտ, արևային կայանները ունենում են լավագույն արտադրողականություն։
Հայաստանում այս ռեգիոնների թվին է պատկանում Գեղարքունիքի մարզը։ Այստեղ քամոտ է, ցուրտ, բայց ոչ ամպամած և մութ։
Ամենահրաշալին այն է, որ արևային վահանակները պատկանում են այն պրոդուկտների թվին, որոնք առանձնապես չեն պահանջում սպասարկում, նույնիսկ ձմռանը։
Ինչպես վերը նշեցինք՝ ձյունը ինքնամաքրվում է արևային վահանակի վրայից՝ նույնիսկ ամենաչնչին լույսի առկայության դեպքում։ Այն դեպքում, երբ արևային կայանը տեղադրված է խոնավ ռեգիոնում, որտեղ ձյունը արագորեն վերածվում է սառույցի՝ կարելի է այն մաքրել, սակայն դիմելով հատուկ ծառայությունների, որոնք մասնագիտացված են արևային վահանակների մաքրման գործում։
Ինչ վերաբերում է արևային վահանակների արտադրողականությանը՝ պետք է կրկնել այն փաստը, որ բնականաբար վերջիններս ունենում են ավելի քիչ արտադրողականություն ձմռանը՝ կապված արևային ժամերի ավելի քիչ քանակության հետ, սակայն, քանի որ նույն բանը հակառակ կերպով տեղի է ունենում ամռանը՝ կուտակվում են հոսանքի ավելցուկներ, քանի որ արևային ժամերի քանակը ավելի շատ են՝ իրավիճակը կոմպենսանում է։
Այսինքն ամառվա արտադրած հոսանքը հնարավոր է կիրառել ձմռանը՝ կոմպենսացնելով ձմռան քիչ արտադրողականությունը։
Փաստորեն նույնիսկ քամին, ձյունը և ցուրտը չեն կարող խանգարել մարդկանց՝ ունենալու էկոլոգիապես մաքուր հոսանք արևից։ Այսպիսով․ Ինչի՞ համար սպասել, կորցնել արևային օրերը և ընկղմվել մտածմունքների մեջ՝ տեղադրե՞լ, թե չտեղադրել արևային կայան։ Դա նույնն է, ինչ մտածելը՝ ունենա՞լ, թե՞ չունենալ էներգախնայողություն։