+374 77 388 338

ՀՀ, ք․ Երևան, Գայի 51

Մեր մասին

Ժամանակացույց

2017

Հիմնադրման տարեթիվ

Որակ և երկարակեցություն Հայաստանյան շուկայում։ Արևմտյան ապրանքներ և բրենդներ։ Գոհ հաճախորդներ։ Համագործակցություն ֆինանսավորող մարմինների հետ։ Շահավետ ներդրումային հնարավորություններ՝ Էկո Ստեպ Արմենիա ընկերության հաճախորդներին։

2019

Նոր ծառայությունների մշակում

Էկո Ստեպն առաջինն էր շուկայում, որ, կարևորելով պրոդուկտի երկարակեցությունը՝ սկսեց առաջարկել վահանակների մասնագիտացված լվացման ծառայություն, որն ապահովում է նաև խնայողության մակարդակի բարձրացում։

2021

Պաշտոնական դիստրիբյուցիա

Կնքելով պաշտոնական ներկայացուցչության պայմանագիր ԱմերիՍոլար ամերիկյան արևային մոդուլ արտադրող ընկերության հետ՝ Էկո Ստեպը սկսեց մատակարարել շուկայում առաջին՝ 25 տարի երաշխիքային ժամկետները։

2023

Մասնաճյուղ ՌԴ-ում

Հասանելի բոլորին

Հասանելի բոլորին

Էկո Ստեպ ընկերության առաքելությունը մեկն է՝ հասանելի դարձնել այլընտրանքային էներգետիկայի աղբյուրները հասարակության բոլոր շերտերին՝ ընտանիքին, բիզնեսին, և պետությանը։Համագործակցելով ՀՀ առաջատար բանկերի, վարկային կազմակերպությունների հետ՝ Էկո Ստեպը հնարավորություն է տալիս ձեռք բերել էներգախնայող պրոդուկտներ ամենամատչելի և հարմար պայմաններով:

Հարմար բոլորին

Հարմար բոլորին

Խնայելով հաճախորդի ժամանակը՝ Էկո Ստեպը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կատարելով տեխնիկական, բանկային, լիցենզավորման, էներգետիկ ամբողջ ծառայությունները հաճախորդի փոխարեն։ Արդյունքում ունենում ենք բարձր արտադրողականությամբ, որակյալ արևային համակարգեր՝ հաճախորդի կողմից նվազագույն ներգրավվածությամբ և ժամանակի կորստի։

Նոր հնարավորություններ բոլորին

Նոր հնարավորություններ բոլորին

Կարևորելով ոլորտի զարգացումը՝ Էկո Ստեպ ընկերությունը ներգրավված է նաև նոր, արևային մասնագետների ստեղծման գործում։Տալով Պրակտիկ գիտելիքներ՝ ընկերությունը զարգացնում է ոլորտի նոր մասնագետներ՝ բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորությամբ, որը թույլ է տալիս որոշ չափով կանխել արտագախթը։

Մեր ապրանքները

Տեսնել ավելին

Մեր նախագծերը

Նախագծերը տարբեր են, որոնցից յուրաքանչյուրին, և՛ նախնական չափագրման և դիզայնի, և՛ տեղադրման բոլոր գործընթացների ընթացքում ցուցաբերվում է առանձնահատուկ մոտեցում՝ առանձնահատուկ տեխնիկական լուծումներով։

default

Մեր ծառայությունները

Մեզ վստահում են

Ֆինանսավորում

Տան համար

Բիզնեսի համար

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք կարևոր է լվանալ արևային վահանակները։

Մաքրությունը՝ սենյակից մինչև անգամ խոշոր ձեռնարկություն, որոշում է ամեն ինչ: Նույնը, իհարկե, վերաբերում է արևային կայաններին: Տրամաբանական է՝ որքան ավելի մաքուր է արևային վահանակի մակերևույթը, այնքան ավելի լավ է այն կլանում արևի լույսը՝ ապահովելով էֆեկտիվ աշխատանք։ Խնայելու և Ձեր արևային կայանի արդյունավետությունը ապահովելու համար EcoStep-ը առաջարկում է կայանների լվացման ծառայություն: Փորձը ցույց է տալիս, որ արևային մոդուլների լվացումից հետո կայանի արտադրողականությունն աճում է մինչև 30%-ով։

Արդյո՞ք այդքան շահավետ է արևային կայանի տեղադրումը

Բացի այն, որ արևային լույսից ստացված էներգիան զրոյացնում է Ձեր կոմունալ ծախսերը, այն մատչելի է նաև իր ներդրման՝ ապառիկի վճարի մարման տեսանյունից: Պետական սուբսիդավորման և Եվրոպական միության տարբեր ծրագրերը վճարում են ապառիկի տոկոսները Ձեր փոխարեն, որի ամբողջ գործընթացը Էկո Ստեպը կազմակերպում և համակարգում է՝ առանց հավելյալ գլխացավանքների: Ստացվում է, որ բանկին ամսական վճարում եք ավելի քիչ, քան նախկինում՝ էլեկտրոէներգիայի կոմունալի համար: Երկրորդ՝ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան շահավետ կողմնակի եկամուտ է։ Այսօր շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, որտեղ արևային էներգիան զարգանում է, գործում է «Կանաչ սակագին»: Վերջինս հստակ մեխանիզմ է, որով պետությունը էներգիայի այլընտրանքային աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիա է գնում մասնավոր անձանցից։ Այսինքն ոչ միայն կարճ ժամկետում մարում եք գումարը, այլ նաև կողմնակի եկամուտի շնորհիվ նվազեցնում եք ընդհանուր ծախսը: Հենց սա է օր օրի ավելացող արևային կայանների պատճառը։

Թա՞նկ է արդյոք արևային կայանի տեղադրումը

Արևային կայանի տեղադրումը բավական բարձր արժեք ունի, բայց դրանից ստացված խնայողությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան ներդրումը: Ավելին՝ ներկայումս բանկերը և վարկային կազմակերպությունները առաջարկում են սուբսիդավորման հատուկ պայմաններ. ձեռք եք բերում հիմա, վճարում՝ հետագայում՝ շատ փոքր մասերով:

Արդյո՞ք արևային վահանակները աշխատում են ձմռանը

Արևային վահանակները աշխատում են արևի լույսով, ոչ ջերմությամբ։ Հետևաբար տարբերություն չկա՝ ամառ է, թե ձմեռ։ Իհարկե ձմռանը ավելի քիչ են արևային ժամերը, հետևաբար վահանկները ունեն ցածր արտադրողականություն, բայց աշխատում են:

Իսկ ձմռան ցածր արտադրողականությունը բավարա՞ր է հոսանքի ծախսը զրոյացնելու համար

Այո, քանի որ ձմռան արտադրողականությանը գումարվում է ամառվա գերարտադրողականությունը։ Ամռանը սովորաբար արևային կայանը արտադրում է շատ ավելին, քան անհրաժեշտ է սպառողին։ Ավելացուկային էլեկտրաէներգիան կուտակվում է հոսանքի բաժանորդային քարտի վրա և օգտագործվում է ձմռան ամիսներին։

Գործընկերները Մեր Մասին

Հետադարձ զանգի պատվեր