Մեր լուծումները

Մենք առաջարկում ենք նորարարական արևային համակարգեր՝ արևային ֆոտովոլտային կայաններ, փողոցի լուսավորման արևային լեդ լամպեր և արևային ջրատաքացուցիչներ: Մեր նպատակը մեկն է՝ դարձնել նորարարական տեխնոլոգիաները հասանելի բոլորին:

Ինչու՞ մենք

$info->evantage->icon
Որակ

Մեր վահանակները արտադրվում են գերմանական տեխնոլոգիաներին և ստանդարտներին համապատասխան՝ օգտագործելով բարձրորակ նյութեր և ավտոմատացված տեխնիկա:

$info->evantage->icon
Երաշխիք

Մեր արևային վահանակները ապահովում են կայուն և անվտանգ աշխատանք ամենաքիչը 30 տարի՝ 12 տարի երաշխիքային սպասարկմամբ:

$info->evantage->icon
Դիզայն

Մենք առաջարկում ենք նորարարական դիզայներական լուծումներ տանիքների համար՝ օգտագործելով սև շրջանակով վահանակներ, որոնք գեղեցիկ տեսք են տալիս տանիքին:

$info->evantage->icon
Անհատական մոտեցում

Ամեն հաճախորդ ունի իր անհատական պահանջներն ու կարիքները: Մենք առաջարկում ենք ճկուն որոշումներ, որոնք տարբեր են՝ կախված համակարգի բարդությունից:

$info->evantage->icon
Որակյալ մասնագետներ

Մեր արևային վահանակները արտադրված են գերմանացի ինժիներների կողմից, ովքեր երբեք չեն շեղվում միջազգային որակի ստանդարտներից:

Մեր հայ ինժիներները միշտ գտնում են համապատասխան լուծումներ՝ ամեն պրոյեկտի համար:

$info->evantage->icon
Զեղչային համակարգ

Էկո Ստեպը առաջարկում է ճկուն զեղչային համակարգ, որը կախված է պատվերի ծավալից և վճարման եղանակից: Մեր համակարգերը հնարավոր է նաև ձեռք բերել լիզինգի միջոցով:

Մեր մասին

Էկո Ստեպը երիտասարդ ընկերություն է՝ ստեղծված Յուրի Կաչաչյանի և իր կնոջ՝ Մարիամ Մեյրոյան Կաչաչյանի կողմից: Ընկերությունը առաջարկում է այլընտրանքային էներգիայի լուծումներ: Մեր նպատակն է հասանելի դարձնել նորարարական և էկոլոգիական տեխնոլոգիաները բոլորին:

Մենք ապահովում ենք ընտանիքներին, գործարարներին և հասարակությանը կանաչ էներգիայով:

Էկո Ստեպ ընկերությունը համարվում է Գերմանական AE Solar ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: AE Solar ընկերությունը Գերմանական ֆոտովոլտային վահանակներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է, որը երաշխավորում է բարձր որակ և արտադրողականություն: Մեր արևային վահանակները արտադրվում են գերմանական նորարարական և ամբողջությամբ ավտոմատացված արտադրությունում և համապատասխանում են գերմանական որակի ստանդարտներին:

Գիտակցելով, որ միայն և միայն որակն է Ձեր ներդրումների ապահովության գրավականը՝ Էկո Ստեպը երաշխավորում է ամենաբարձր որակը իր հաճախորդների համար:

Մեր ծառայությունների շրջանակը ներառում է ՝

Պլանավորում և նախագծում

Տեղադրում

Հետվաճառքային սպասարկում

guarantee image

Մենք երաշխավորում ենք ֆոտովոլտային մոդուլի հաստատուն և անվտանգ աշխատանքը ավելի քան 30 տարի՝ 12 տարվա երաշխիքային սպասարկմամբ:

Մեր գործընկերները