ՖՎ մոդուլների մաքրման ծառայություն
Request For Service
Որքան մաքուր է արևային վահանակի մակերևույթը, այնքան լավ է այն կլանում արևի լույսը։ Էկո Ստեպ Արմենիա ընկերությունը Հայաստանում առաջինն էր, որ սկսեց մատուցել արևային պանելների լվացման ծառայությունը՝ երաշխավորելով ավելի բարձր արտադրողականություն։ Բանն այն է, որ վահանակի մաքրությունը խթանում է ոչ միայն կայանի՝ ավելի շատ հոսանք արտադրելուն, այլ նաև կրճատում է ժամանակի ընթացքում ի հայտ եկող […]
Արևային կայանի ապահովագրություն
Request For Service
Բացի տրվող երաշխիքներից՝ Էկո Ստեպը առաջարկում է օգտվել 100% անվտանգ փաթեթից՝ արևային կայանը ապահովագրելով նույնիսկ երկրաշարժից կամ գողությունից։ Համագործակցելով ոլորտի լավագույն ապահովագրական ընկերությունների հետ՝ Էկո Ստեպը հաճախորդին առաջարկում է նվազագույն ապահովագրավճար։ Իսկ գործընթացի ամբողջ ընթացքը իրականացվում է ընկերության կողմից՝ առանց հաճախորդի՝ ապահովագրական կազմակերպություն այցելության։
Ֆոտոէլեկտրական ինվերտորի մոնիտորինգ
Request For Service
Էկո Ստեպ արևային կերպափոխիչները ունեն մոնիթորինգի հնարավարություն, որը, ինտերնետային կապի միջոցով թույլ է տալիս հաճախորդին հետևել կայանի օրական, ամսական, տարեկան արտադրողականությանը՝ հատուկ հավելվածի միջոցով։Մոնիթորինգ կատարում է նաև Էկո Ստեպ ընկերության որակի կառավարման բաժինը՝ հետևելով և համեմատելով պլանային և փաստացի ցուցանիշները։ Խնդրի հայտնաբերման դեպքում այց է կատարվում ՖԷԿ տեղանք և տրվում է համապատասխան լուծում։